Ամիսներ տևած սպասումից ու խոսակցություններից,
փոշուց ու տրանսպորտային խցաններից, պոկված կոշիկներից
ու ծախսված փողերից հետո Հանրապետության հրապարակը
նորից բացվեց: Թեև աշխատանքները պետք է «Լինսի»
հիմնադրամի մյուս ծրագրերի հետ ավարտվեին հոկտեմբերի
վերջին, Հանրապետության հրապարակը բացվեց Անկախության
օրը՝ սեպտեմբերի 21-ին:
Եվ արժանացավ տարաբնույթ գնահատականների, որոնցից
դատելով (եթե պատահական անցորդների կարծիքը կարելի
է հիմք համարել), շատերը զարմանք են հայտնում, թե
ինչի համար էր այդ ամբողջ աղմուկը:
73-ամյա երևանցի Վարդգես Կարապետյանը, որը նախկինի
նման դուրս էր եկել հրապարակում զբոսնելու, ասաց.
«Առաջ էլ էր այսպես, ի՞նչ են փոխել որ: Լավ ա,
իհարկե, որ մարդիկ զբաղվեցին, բայց ես արդյունք
չեմ տեսնում: Ես լսել էի, որ շինարարության ընթացքում
պետք է հրապարակում ցայտաղբյուրներն ավելացնեն,
ավելի գեղեցկացնեն, բայց դրա փոխարեն միայն մի քանի
լապտեր են ավելացրել, ուրիշ ոչինչ: Հա՛, մեկ էլ
հրապարակն են փոքրացրել. մեքենաները մի կերպ են
շարժվում: Լսել եմ՝ մեկ միլիոն դոլար է ծախսվել.
մի ահռելի գումար նման աշխատանքի համար»:
 |
Üáñ
í³Ý¹³ÏÝ»ñ
гÝñ³å»ïáõÃÛ³Ý
Ññ³å³ñ³ÏáõÙ: |
Սակայն տեղացու կարծիքը տարբերվում է հյուրի կարծիքից:
Նյու Յորքից ամուսնու հետ Հայաստան շրջագայության
եկած Ֆլորիկա ¶իժիրիգյանի համար հրապարակի
փոփոխությունը հաճելի և ուրախալի է:
«Ես դուրս եմ եկել զբոսնելու և իրականում մեծ
հաճույք եմ ստանում Հանրապետության հրապարակի ճարտարապետությունից,
- ասում է նա: - Ես Հայաստանում էի երկու տարի առաջ,
սակայն այսօր հրապարակն ավելի է գեղեցկացել: Շատ
գեղեցիկ են թե՛ հրապարակի նախագիծը և թե՛, անշուշտ,
ճարտարապետությունը»:
Ավանդաբար հրապարակում էին հավաքվում դեռահասները,
որոնք այս մի քանի ամսվա ընթացքում զրկվել էին սիրահետելու
հնարավորությունից, քանի որ շինարարական աշխատանքների
ժամանակ հրապարակն առանձնացված էր թիթեղյա պարիսպով:
19-ամյա ուսանողուհի Մերի Պետրոսյանը եկել է հրապարակ
մեծ հույսերով ու սպասումներով, սակայն ասում է,
որ հուսախաբված է:
«Երբ նոր էին սկսել շինարարությունը, մենք ընկերներով
կարծում էինք, թե հրապարակի կենտրոնում Հայաստանի
քարտեզն են հավաքելու, և շատ գեղեցիկ է լինելու,
- ասում է նա: - Ճիշտն ասած, ես ավելի մեծ սպասումներ
ունեի, որոնք չիրականացան: Կարծում էի՝ վերակառուցումը
շատ կգեղեցկացնի հրապարակը, սակայն ամեն ինչ շատ
հասարակ է: Ամիսներ շարունակ փոշու ու անհարմարության
մեջ սպասեցինք, երթևեկությունն ամբողջովին խափանվեց,
սակայն գրեթե ոչ մի սպասելիք չարդարացավ»:
 |
üÉáñÇϳ
ÇÅÇñÇ·Û³ÝÁ,
áñÁ г۳ëï³Ý
¿ »Ï»É ÜÛáõ
ÚáñùÇó,
Ýáñ Ññ³å³ñ³ÏÁ
ѳٳñáõÙ
¿ ·»Õ»óÇÏ
áõ ·ñ³íÇã:
|
«Ամեն ինչ կարող էր շատ ավելի լավ լինել, - ասում
է 24-ամյա Էրիկ ¶րիգորյանը: - Մի քանի օր առաջ
մենք հյուրեր ունեինք տարբեր երկրներից, երբ նրանք
այցելեցին հրապարակ, զարմացան. - «Քարի երկիր Հայաստանում
մի՞թե ավելի գեղեցիկ քարեր չկային, որ առավել արտահայտիչ
տեսարաններ հավաքեին հրապարակի կենտրոնում», - ասացին
նրանք, և ես լիովին համաձայն եմ նրանց հետ»:
Մի տարեց տղամարդ, որը չցանկացավ ներկայանալ,
կասկածի տակ էր առնում հրապարակը գեղեցկացնելու
անհրաժեշտությունը. - «Երբ կինը գեղեցիկ չէ, կարող
է կոսմետիկայի ու գույների միջոցով իր արտաքինը
փոխել, սակայն նա էլի մնում է նույն տգեղը: Այս
դեպքում էլ նույնն է: Վերանորոգել են, բայց մեջը
մի կաթիլ որակ չկա, այդ ամենը շուտով քանդվելու
է»:
19-ամյա Անուշ Բավոյանը վախենում է, որ այդ կանխատեսումը
կարող է իրականանալ:
«Ինչ եղել է, այն էլ մնացել է, - ասում է նա:
- Հիմա քայլում ենք հրապարակով ու մտածում ենք,
թե երբ կպոկվեն քարերը, երբ ամեն ինչ շարքից դուրս
կգա, քանի որ մեկ տարի առաջ վերանորոգված փողոցների
որոշ մասեր հենց նման ճակատագրի արժանացան: Կարծում
եմ, հրապարակն ավելի շուտ հալից կընկնի, քան փողոցները»:
Կյանքի հոգսերից հոգնած 58-ամյա Ջուլիետա Եղիազարյանը
դժգոհությամբ ասում է, որ հրապարակի վրա ծախսված
գումարներով ավելի օգտավետ բան կարելի էր անել:
«Ի՞նչ իմաստ ուներ հրապարակը քանդել ու նորոգել.
այնքան կարևոր գործեր կային, որով կարող էին մի
օգուտ էլ ժողովրդին տալ, - ասում է նա: - Ավելի
լավ կլիներ՝ ժողովրդի վիճակը բարելավեին, աշխատատեղեր
ստեղծեին, թե չէ սա ի՞նչ: Մարդիկ մինչև այս վերանորոգումն
էլ էին քայլում ու հաճույք ստանում հրապարակում»:
 |
îճݻñÝ
áõñ³Ë »Ý,
áñ ßÇݳñ³ñáõÃÛáõÝÁ
í»ñç³å»ë
³í³ñïí»É
¿, ¢ Çñ»Ýù
ϳñáÕ »Ý
½µ³Õí»É
Çñ»Ýó ëÇñ³Í
ųٳÝóáíª
ëÇñ³Ñ»ï»É
³ÕçÇÏÝ»ñÇÝ:
ºñÇï³ë³ñ¹Ý»ñÇ
³Û¹ ѳí»ñÅ
½µ³ÕÙáõÝùÇ
ѳٳñ áã
ÑÇÝ Ññ³å³ñ³Ï
¿ å»ïù, áãª
Ýáñ: |
«Ա՛յ ցավդ տանեմ, էս ի՞նչ են արել, - զարմանքից
ձեռքերն է տարածում վերանորոգումից հետո առաջին
անգամ հրապարակ եկած 72-ամյա Համբարձում ¶ևորգյանը:
- Առաջ ավելի լավ էր, քան հիմա: Էս ի՞նչ են սարքել
իբր: Կարծում եմ, որ բոլորն էլ իմ կարծիքին են:
Հրապարակը նեղացրել են, շարժվելու տեղ չկա: Երբ
շինարարությունը նոր էր սկսվել, կարծում էինք ամեն
ինչ ավելի գեղեցիկ է լինելու, հարուստ տեսք է ունենալու,
բայց դե...»
Ուսանողուհի Լորետա Մկրտչյանը կարծում է, որ նոր
շինարարությունից հետո ոչ մի բան չի ավելացել, մինչդեռ
առավել տարիքով Էմմա Չիբուխչյանն այլ բան է պնդում:
«Քաղաքը գնալով գեղեցկանում է, - ասում է նա,
- իսկ դա շատ լավ է: Ճարտարապետական առումով մենք՝
ոչ մասնագետներս, որևէ գնահատական տալ չենք կարող,
բայց կարծում եմ, որ ամեն ինչ շատ լավ է»:
Լավ է Արշակ ¶ասպարյանի ու Հովհաննես Մարգարյանի
նման տղաների համար, պարզապես որովհետև հրապարակը
նորից բացվել է: Նրանք իրենց մարզահագուստով ծուլորեն
ճեմում են հրապարակում՝ ուրախ, որ շինարարությունը
վերջապես ավարտվել է, և իրենք կարող են անցնել իրենց
սիրած զբաղմունքին՝ թափառեն ու սիրահետեն աղջիկներին:
Դրա համար նրանց ո՛չ հին հրապարակ է պետք, ո՛չ էլ
նոր:
|