 |
ÂíáõÙ
¿, û ·ÛáõÕ³óÇÝ»ñÇÝ
çáõñ µ»ñ»ÉÁ
èáµ»ñï
гñáõÃÛáõÝÛ³ÝÇ
áã ÙdzÛÝ
·áñÍÝ ¿,
³ÛÉ¢ª ³é³ù»ÉáõÃÛáõÝÁ: |
Արարատյան դաշտավայրում, որի անունն առնչվում է
պատմության ամենահայտնի ջրհեղեղի հետ, Բաղրամյան
գյուղի 1249 բնակիչներն ապրում են առանց ջրի և առանց
քաղաքակիրթ կյանքի ß³ï հարմարությունների:
Չորս երեխաների մայր Մելսիդա Հարությունյանն աշխատում
է Բաղրամյանի գյուղապետարանում որպես ֆինանսիստ:
Նա գյուղի առաջին բնակիչներից է: 1989 թվականին
ամուսնու հետ Մյասնիկյան գյուղից տեղափոխելով՝ որոշել
են մշտական բնակություն հաստատել Բաղրամյանում:
«Այն տարիներին սա գյուղ չէր: Այստեղ կառուցվում
էր քաղաքատիպ ավան: Մեզ Բաղրամյան բերեց ապագա քաղաքի
հեռանկարը: Բնակարան ստացանք, մեծ թափով շինարարություն
էր ընթանում, ամուսինս աշխատանք ուներ, իսկ հիմա
ամեն ինչ փոխվել է», - ասում է Մելսիդան:
Կիսակառույց շենքերի կողքին վեր խոյացող քայքայվող
ու ժանգոտող վերամբարձ կռունկները խորհրդանշում
են այդ փոփոխությունները, որոնցից և ոչ մեկը դեպի
լավը չէ:
¶յուղապետի տեղակալ Վազգեն Խաչատրյանն ասում
է, որ ամեն ինչ իրար խառնվեց ԽՍՀՄ փլուզումից հետո,
մինչդեռ հեռանկար կար այն դարձնելու արդյունաբերական
քաղաք: Բաղրամյանի կառուցումը սկսվ»ó
1983 թվականին, բնակեցումը՝ 1988-ին: Այն դաñÓ³í
Բաղրամյանի շրջանի կենտրոնը, որը միավորում էñ
Թալինի և Արմավիրի շրջանների 15 գյուղեր:
Üոր íարչական բաժանումից հետո Բաղրամյանը
մտավ Արմավիրի մարզի մեջ և ստացավ գյուղի կարգավիճակ:
Այսօր այստեղ ապրում են հիմնականում Բաքվից ու Սումգայիթից
եկած փախստականներ:
70-ամյա միայնակ թոշակառու Արշալույս Զախարյանը
նրանցից մեկն է: Բացի 4000 դրամ թոշակից իր գոյությունը
պահում է արևածաղիկ վաճառելով: «Մեր մասին ոչ ոք
չի հիշում, ապրում ենք բախտի քմահաճույքով: Մի բան
էլ եթե լինում է, իրար օգնության ենք հասնում հարևաններով»:
Երևանից 66 կմ հեռավորության վրա գտնվող այս գյուղում
մարդիկ ապրում ենª միայն իրենց ուժերին ապավինելով:
Մի մասը զբաղվում է անասնապահությամբ, մի մասÝ
¿É՝ հողագործությամբ, սակայն այստեղ
էլ հաճախ բնությունն է անակնկալներ մատուցում:
 |
æñáí
ÉÇ ï³ñ³Ý»ñáí
µ»éÝí³Í
·ÛáõÕ³óÇÝ»ñÇ
ÑÇÝ ë³ÛɳÏÝ»ñÁ
»ñ»Ë³Ý»ñÁ
Ù»ù»Ý³Ý»ñÇ
ÝÙ³Ý ùßáõÙ
»Ý ·ÛáõÕÇ
׳ݳå³ñÑÝ»ñáí:
.
|
«àռոգման ջրի բացակայության, »րաշտի
պատճառով չորանում են գյուղացիների ցանքատարածությունները»,
- ասում է հողագործ, անհատ ձեռներեց 37-ամյա Ստյոպա
¶ինեսյանը:
¶յուղի երկու փոքրիկ կրպականման խանութներից
մեկը նրան է, և նա շատերի հույս ու հավատն է: Մարզկենտրոնից
(Արմավիր) բերում է համագյուղացիների խնդրած ապրանքները:
¶յուղը չունի շուկա, մթերային խանութներ:
«Եթե անգամ ¹ñ³Ýù
լինեն, մարդիկ գնումներ ինչպե՞ս կանեն: Ինձանից
էլ տանում են պարտքով, մինչև թոշակ ու նպաստ են
ստանում ու ѳßÇíÝ»ñÁ
փակում», - բացատրում է նա:
Արմավիր շուկա գնալը մեծ ճոխություն է համարվում
բաղրամյանցու համար և հաս³Ý»ÉÇ
չէ բոլորին: Այստեղից մինչև մարզկենտրոն 12 կմ է,
գնալ-գալու ծախսը 600 դրամ է:
Բաղրամյանում կառուցված են երկհարկանի տուֆակերտ
միանման տներ և հինգհարկանի շենքեր: Մեկ շենքը բաղկացած
է 16 բնակարանից, սակայն այսօր այստեղ ապրում ¿
4-6 ընտանիք: Խաչատրյանի հավաստմամբ շատերը հեռացել
են այստեղից և այլևս չեն վերադառնա:
¶յուղի միակ կրթական օջախը 164 աշակերտ ունեցող
դպրոցն է: Այս տարի առաջին դասարան են գնացել ընդամենը
9 երեխա: Ջրի բացակայության պատճառով դպրոցն անգամ
պետքարան չունի, դրսինն էլ երկու տարի է, ինչ փուլ
է եկել ուժեղ քամուց: Մանկապարտեզն աշխատում է միայն
ամռան երեք ամիսներին:
Բաղրամյանում չկա հիվանդանոց կամ պոլիկլինիկա:
Բնակիչներն օգտվում են ÙÇ փոքրիկ
ամբուլատորիայի ծառայություններից, նրանց սպասարկում
է ընդամենը մեկ բուժքույր:
 |
ØÇ³ÛݳÏ
Ãá߳ϳéáõ,
²¹ñµ»ç³ÝÇó
÷³Ëëï³Ï³Ý
²ñß³ÉáõÛë
¼³Ë³ñÛ³ÝÁ
ëáíáñ»É
¿ §µ³ËïÇ
ùٳѳ×áõÛùáí¦
ÁÝóóáÕ
³Ûë ÏÛ³ÝùÇÝ: |
Սակայն բոլոր դժվարությունների ու հոգսերի կողքին
Բաղրամյանում ապրող մարդկանց ամենամեծ խնդիրը խմելու
ջրի բացակայությունն է: Այստեղ թարմ ջուր խմում
են երեք օրը մեկ:
Մելսիդան ասում է. - «Այնքան վատ որակի ջուր ենք
օգտագործել, áñ վախով անընդհատ սպասել
ենք, որ կվարակվենք որևէ հիվանդությամբ: Ջուր չունենք
հենց սկզբից, գնում ենք դույլը 50 դրամով (բերվում
է Թալինից՝ 20 կմ հեռ³íáñáõÃÛáõÝÇó)»:
Ըստ նրա մեկ բաù ջուրը, որը 4 դույլ (40
լ) ¿, արժե 200 դրամ (մոտ 35 սենթ): Եթե
այդ ջուրն օգտագործես նաև ափսեներ լվանալու, լոգանքի
և այլ կենցաղային նպատակների համար, մեկ բաùը
մեկ օր էլ չի µ³í³Ï³Ý³óÝÇ,
իսկ դա նշանակում է ամիսը 6-7 հազար դրամ (10-12
դոլար) ծախսել ջրի համար, ինչը բնակիչները չեն կարող
իրենց թույլ տալ:
Իսկ գյուղապետի տեղակալ Վազգեն Խաչատñյանն
անտարբերությամբ է խոսում վաճառվող ջրի մասին: Նաև
հպարտությամբ նշում է, որ 2002 թվականի սեպտեմբերից
բնակչությունն ապահովված է արտեզյան ջրով: Մինչև
այդ բնակչությունը գնում էր նաև այդ ջուրը՝ մեկ
բաùը 150 դրամով (մոտ 25 սենթ):
¶երմանիայի կառավարության ֆինանսավորած ծրագիրը
ջուր է ապահովում լվացքի, լողանալու և այլ կենցաղային
նպատակների համար:
Արշալույս Զախարյանը օրական 2-3 դույլ խմելու ջուր
է գնում: Օգտագործում է միայն խմելու համար և աëում
է, որ իր համար սովորական երևույթ է դարձել այս
վիճակը: Դժվար է հարմարվել, բայց ի՞նչ անի:
46-ամյա Ռոբերտ ՀարությունյանÝ ³յնքան
հոգնած է, որ չի ցանկանում անգամ խոսել: Նրա աչքերի
ծով-կապույտը հուշում է, որ ݳ գյուղի
ջուր բերողն է:
«Բերում եմ Թալինից շաբաթը երկու անգամ, 5 տոննա:
Այսօրվա բերածս վերջացել է, չնայած բերում եմ երեք
օրվա համար», - ասում է նա:
 |
êå³ëáõÙ
»Ý çñÇ...
|
Ջրավաճառն ասում է, որ թեև դա իր աշխատանքն է,
ինքը կգերադասեր, որ գյուղն իր սեփական ջուրն ունենար,
իսկ ինքն այլ աշխատանք Ïգտներ:
Ռոբերտի մեկ օրվա եկամուտը 3-4 հազար դրամ է (5-7
դոլար), այն էլª եթե այդ օրը բոլորը վճարում
են: Իսկ եթե պարտքով էլ չտա, մարդիկ ծարավ կմնան:
«Պարտքերի ցուցակ ունեմ և կունենամ, քանի շնչում
ենք, և քանի որ շնչում ենք, նշանակում է պարտքով
ենք յոլա գնում», - ասում է նա:
¶յուղապետի տեղակալը հիշում է, որ 1993-1994
թվականներին կար խմելու ջրի Արտաշավան-Թալին-Բաղրամյան
ջրատարի անկացման ծրագիր, որն այդպես էլ չիրականացվեց:
«Բաղրամյանի վիճակի մասին տեղեկացված են բոլոր
պատասխանատու մարմինները՝ ընդհուպ մինչև կառավարություն:
Այս գյուղը կառուցվել է առանց ջրագծի», - ասում
է Խաչատրյանը:
¶յուղի փողոցներում երթևեկող հիմնական փոխադրամիջոցը
սայլակներն են՝ բեռնված կաթի համար նախատեսված,
սակայն ջրով լցված մետաղյա տարաներով:
Միջին տարիքի մի գյուղացի կին լարել է վերջին
ուժերը սայլակն առաջ տանելու համար: Քրտինքի կաթիլները
«զարդարում են» նրա դեմքը, մազերը ցիրուցան թափված
են ուսերին: Նրա դժգոհությունը դուրս է հորդում
տարաներից դուրս թափվող ջրի հետ:
«Մենք ապրում ենք անապատում, - ասում է նա, -
շոգից ու տապից հողը չորացել է, իսկ առանց ջրի մենք
¿É »Ýù չորանում¦:
|