ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 November 7 , 2003 




ܳչ³ÉÛ³ÝÇ ¹³ï³í³ñáõÃÛáõÝÁ. ¹³ï³Ë³½áõÃÛáõÝÁ 15 ï³ñÇ ¿ å³Ñ³ÝçáõÙ ê³ñ·ëÛ³ÝÇ ¢ гñáõÃÛáõÝÛ³ÝÇ Ñ³Ù³ñ


¸³ï³Ë³½ ¼»ÉÇ٠³¹¢áëÛ³ÝÁ ϳñ¹áõÙ ¿ Ù»Õ³¹ñ³Ï³ÝÁ

Տիգրան Նաղդալյանի սպանության դատավարությունում ավարտվեց ցուցմունքերի փուլը, և մեղադրող կողմը 15 տարվա ազատազրկում է պահանջում Արմեն Սարգսյանի և Ջոն Հարությունյանի համար:

Հանրային հեռուստաընկերության նախագահ Տիգրան Նաղդալյանը սպանվել է անցյալ տարվա դեկտեմբերի 28-ին: Ջոն Հարությունյանը խոստովանել է, որ ինքն է սպանել Նաղդալյանին՝ ասելով, որ լրագրողին սպանելու համար իրեն վճարել են:

Սպանված վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանը մեղադրվում է Նաղդալյանի սպանությունը պատվիրելու մեջ, ինչպես ենթադրվում է՝ 75000 դոլարով:

Հասարակության ուշադրության կենտրոնում հայտնված այս դատավարությունը տևեց մոտ երեք ամիս, որի արդյունքում մեղադրանք ներկայացվեց բոլոր 13 ամբաստանյալներին:

Պետական մեղադրողը պահանջեց նաև հետևյալ պատիժները.

                    'Հովհաննես (Ապեր) Հարությունյանին՝ յոթ տարի՝ հանցագործության կատարման ու կազմակերպման համար:

                   ' ¶րիգոր Պետրոսյանին՝ (Հ.Հարությունյանի վարորդը)՝ յոթ տարի՝ մեղսակցության համար:

                  ' ¶եղամ Շահբազյանին՝ 11 տարի՝ մեղսակցության համար:

 

                  ' Ֆելիքս Առուստամյանին՝ 12 տարի՝ մեղսակցության համար:

                  ' Մնացած ամբաստանյալները, այդ թվում՝ Լյովա Հարությունյանը (Արմեն Սարգսյանի սանահայրը), կարժանանան մեկ տարվա ազատազրկման, եթե հաստատվի նրանց մեղքը:
îÇ·ñ³Ý ܳչ³ÉÛ³ÝÇ Ñáñ ϳñÍÇùáí Ù³ñ¹³ëå³ÝÇ Ñ³Ù³ñ ¹³ï³Ë³½Ç å³Ñ³Ýç³Í å³ïÇÅÝ ³ñ¹³ñ ã¿

Դատարանը Արմեն Սարգսյանի դեպքում մեղմացուցիչ հանգամանք էր դիտել խնամքի տակ գտնվող անչափահաս երեխաների առկայությունը, ՀՀ և ԼՂՀ պաշտպանության համար մղված մարտերին ունեցած մասնակցության և «Երկրապահ» շքանշանով
պարգևատրված լինեÉու հանգամանքները:

Նաղդալյանի հարազատները դժգոհ էին մեղադրողների առաջարկած, իրենց կարծիքով, մեղմ պատժաչափերից (ըստ Հայաստանի նոր քրեական օրենսգրքի նշված հանցագործությունների համար նախատեսվում է 15 տարի ազատազրկում կամ ցմահ բանտարկություն):

«Մեղադրողները քիչ էր մնում այստեղ էլ նրանց պարգևատրեին՝ թե իբր հանցագործները ղարաբաղյան պատերազմի հերոսներ ու շքանշանակիրներ են, - ասաց Տիգրան Նաղդալյանի հայրը՝ Հովհաննես Նաղդալյանը: - Ես դեմ չեմ, գուցե և հերոսներ են, բայց այսօր այդ հերոսները դարձել են ճիվաղներ»:

Ելույթի հնարավորություն տրվեց Նաղդալյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ Կարինե Նաղդալյանին, սակայն նա 3 օր ժամանակ խնդրեց իր ելույթը պատրաստելու համար:

Նոյեմբերի 10-ին ճառով հանդես կգան նաև ամբաստանյալների պաշտպանները, ապա դատավոր Սարո Արամյանը կհրապարակի դատավճիռները:
¸³ï³í³ñáõÃÛáõÝÁ Ùáï»ÝáõÙ ¿ »½ñ³÷³ÏÇã ÷áõÉÇÝ

Ելույթների ավարտից առաջ Արամյանը մերժեց լրացուցիչ վկաներ կանչելու փաստաբանների միջնորդությունը:

Սարգսյանի պաշտպանները նշում են, որ հակասություններ կան բժշկական եզրակացության և դատաբժշկական փորձաքննությունների միջև: Նրանք մասնավորապես նշում են, որ բժիշկների վկայությամբ մահաբեր գնդակը մտել է Նաղդալյանի ծոծրակից և ելել ճակատային մասից: Ջոն Հարությունյանը և դատաբժշկական փորձաքննությունը վկայում են հակառակի մասին:

Լրացուցիչ վկաներ դատարան կանչելու միջնորդության մերժումը առաջ բերեց փաստաբանների զայրույթը, որոնք դատավորին մեղադրեցին դատական գործընթացը կոծկելու մեջ:

«Դատաքննությունը լրացնելու վերաբերյալ իմ միջնորդություններն ուղղված էին նախաքննությամբ թույլ տրված բացերը լրացնելուն, - ասաց փաստաբան Ռոբերտ ¶րիգորյանը: - Երբ դատարանը դրանք մերժում է, նշանակում է չի ապահովում քրեական գործի օբյեկտիվ, լրիվ ու բազմակողմանի քննությունը, այսինքն՝ չի իրականացնում արդարադատությունը»:


More in

On Trial - August-22-2003
Naghdalyan Case, Session Four - September-05-2003
Tigran Naghdalyan Murder Case - September-12-2003
The Naghdalyan Case - September-26-2003
The Naghdalyan Case - October-3-2003
The Naghdalyan Case - October-24-20033


Սեղմեք այստեղ այս գործին վերաբերող նախորդ հոդվածների համար:

 

 

According to Agnes
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

  Inside
 

Water Worries: Portions of Yerevan still taking extreme measures resulting from broken pipes

Full story

 

 

We, children of October: A reflection on an (almost) forgotten holiday

Full story

 
 
 
 

Outbreak: Schools shut down to curb spread of mumps

Full story

 
 
 

 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Holy Land

The blessing of the territory for a new church in Masis took place this week. It will be the first dominical temple in this town (for years it has been populated by Azerbaijanis) and the second biggest after the St. Grigor Lusavorich in Yerevan. The construction is estimated at $1 million and is sponsored by "Vardanyan Family" foundation.

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.