ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 October 31, 2003 




ܳչ³ÉÛ³ÝÇ ëå³ÝáõÃÛáõÝÁ. ê³ñ·ëÛ³ÝÁ åݹáõÙ ¿, áñ Çñ»Ý ëïÇå»É »Ý í׳ñ»É ³Ñ³µ»Ï»Éáí


Նա ինքնավստահ էր, անկաշկանդ և նույնիսկ արտիստիկ:

Հանրային հեռուստաընկերության նախագահ Տիգրան Նաղդալյանի սպանության գործով շարունակվող դատաքննության ընթացքում ցուցմունքներ տալու հերթը սպանությանը մեղսակցության մեջ մեղադրվող Արմեն Սարգսյանինն էր (սպանված վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը):

Սարգսյանը, որը մեղադրվում է սպանությունը 75000 դոլարով պատվիրելու մեջ, հրաժարվեց դատարանում ցուցմունքներ տալ՝ խնդրելով հրապարակել մարտին իր ձերբակալությունից հետո տված նախաքննական ցուցմունքների տեսաձայնագրությունը:

Մինչև մարտի 20-ը տված ցուցմունքներում Սարգսյանը ժխտել է, որ գումար է տվել իր հեռավոր ազգական «Ապեր» մականունով Հովհաննես Հարությունյանին, որը կապող օղակ է հանդիսանում սպանության անմիջական կատարողների և պատվիրատուի միջև:

Դատարանում ցուցադրված տեսաձայնագրության մեջ Սարգսյանը պատմում է, որ առաջին անգամ Նաղդալյանի սպանության մասին իմացել է 2002 թվականի դեկտեմբերի 28-ին՝ հեռուստատեսությունից: Դրանից երկու օր հետո իր տուն է եկել Ապերը: Այցը շատ է զարմացրել Սարգսյանին, քանի որ վերջինիս վաղուց չէր հանդիպել:

Ապերը հավաստիացրել է Սարգսյանին, թե Բեյրութից բերած ապրանքը Վրաստանում է մնացել և դրա մաքսազերծման համար իրեն 30000 դոլար է պետք: Սարգսյանը սկզբում ասել է, թե այդքան գումար չունի, սակայն հետո 25000 դոլար է տվել է Ապերին: Վերջինս խոստացել է մեկ ամսվա ընթացքում վերադարձնել գումարը:

Դրանից հետո Ապերը նոր տարվա տոներին կրկին այցելել է Սարգսյանի տուն, սակայն Նաղդալյանի սպանության մասին որևէ խոսք չի եղել: Հունվարի 15-ին Սարգսյանների տուն է եկել Լյովա Հարությունյանը (Արմեն Սարգսյանի սանահայրը) ու ասել, որ Ապերն ու ¶եղամ Շահբազյանը լրագրողի սպանության հետ կապ ունեն: Նա փորձել է Սարգսյանից ճշտել, արդյոք ինքն է Ապերի միջոցով փող խոստացել սպանության համար:

«Երբ լսեցի, որ Ապերը դրա հետ կապ ունի, ոնց որ «կվալտով» գլխիս տային», ասաց Սարգսյանը: Նա ասել է Լյովային. «Ով պատվիրել է սպանությունը, թող նրանից էլ գնան փողը ստանան»:

Սարգսյանն ասում է, որ Լյովա Հարությունյանին վռնդելուց հետո կասկածել է, որ Ապերն իրենից փողը քիլլերներին վճարելու համար է վերցրել: Որոշ ժամանակ հետո Ապերը եկել է Սարգսյանի աշխատավայր Արարատի պահածոների գործարան և ասել է նրան. «Պետք է էդ մարդկանց փողը տալ, որ մեզ հանգիստ թողնեն»:

Ապերն ասել է, որ եթե չվճարեն, իրեն էլ կխփեն, Արմենին էլ, նրա ընտանիքին էլ: Սարգսյանը վճարել է 15000 դոլար, իսկ փետրվարի 28-ին
ևս 35000 դոլար է տվել Ապերին:

Սարգսյանը դատարանում հայտարարեց, որ իր կամքին համառակ է ներքաշվել այս գործի մեջ՝ սկզբում Ապերի խաբեության, ապա նաև շանտաժի հետևանքով:

Սարգսյանը պատրաստակամություն հայտնեց պատասխանել բոլոր հարցերին: Սակայն դատախազները հրաժարվեցին նրան հարցաքննելուց՝ պատճառաբանելով, թե նրա ցուցմունքներում հակասություններ չկան:

Արմեն Սարգսյանին հարցեր ուղղեց միայն Տիգրան Նաղդալյանի քույր Կարինե Նաղդալյանը:

Նաղդալյան - Ազնիվ քայլ և տղամարդկությո՞ւն եք համարում ոճրագործներին 75000 դոլար տալն ու սպանությունը պարտակելը:

Սարգսյան - Ես ձեզ լավ եմ հասկանում, որովհետև 4 տարի նույն վիճակում ես եմ եղել: Եթե ես Նաղդալյանին սպանելու պատվիրատուն լինեի, դա կանեի, երբ նա «27»-ի գործով դատարանում ցուցմունք տված լիներ, կամ այնքան հիմար չէի, որ պատվիրեի և գումարը միանգամից չտայի, մանավանդ, երբ փող ունեմ (Արամ Սարգսյանը նույնպես այդ կարծիքին է.«Արմենի ձեռքի ժամացույցը միայն 70000 դոլար արժե, եթե պատվիրող լիներ, գումարը միանգամից կտար», ասաց նա): Ես վախկոտ մարդ չեմ եղել, բայց ստիպված եմ եղել վճարել ու չեմ մտածել, դա տղամարդկություն է, թե ոչ: Ես իմ ընտանիքի անվտանգությունն եմ հոգացել և դրա համար պատրաստ էի տալ, որքան ուզեին: Անհանգստանում էի հատկապես եղբորս (Արամ Սարգսյանի) համար, որը Երևանում էր և նրա հետ կարող էր ինչ ասես պատահել:

Նաղդալյան - Æսկ այդքան գումարով հնարավոր չէ՞ր թիկնապահների մի մեծ խումբ վարձել, այդպես ապահովել ձեր ընտանիքի անվտանգությունը և բացահայտել այդ հանցագործությունը:

Սարգսյան - Իսկ հարազատներիս ինչպե՞ս բացատրեի իմ այդ քայլը: Նրանց էլ խառնեի այս կեղտոտ գործի մեջ, որի մեջ ինձ ներքաշել էին: Ես չգիտեի, որ այս օրը կընկնեմ:

Նաղդալյան - Իսկ ինչո՞ւ արդեն նրանց ձերբակալելուց հետո չասացիք, թե ովքեր էին կազմակերպիչներն ու կատարողները: Դա ազնի՞վ արարք եք համարում:

Սարգսյան - Ես չեմ պատկերացրել, որ իմ չարածի համար պետք է գործ հարուցեն: Եթե նայենք տուժողի կողմից, բնականաբար ազնիվ արարք չէ: Միևնույն ժամանակ ես չէի կարող իմ հարազատների դեմ (նկատի ունի Ապերին և սանահորը) ցուցմունք տալ՝ չիմանալով գործի էությունը: ¶իտեք, ես ինքս ձեզ նման եմ մտածում բոլոր նրանց մասին, ովքեր իմացել ու չեն հայտնել Վազգենի սպանության մասին:

Սարգսյանին հարցեր ուղղեց նաև Ապերի՝ Հովհաննես Հարությունյանի պաշտպան Հոկտեմբեր Քարամյանը: Նա իր վրդովմունքը հայտնեց, որ հետաքննության ժամանակ քննիչները իր պաշտպանյալի ցուցմունքները ներկայացրել են Սարգսյանին:

Քարամյանը հարցրեց նաև, թե ինչու հենց սկզբից Սարգսյանը ցուցմունք չի տվել այն մասին, որ Ապերն իրեն ահաբեկել է գումար շորթելու նպատակով:

Սարգսյանը պատասխանեց, որ ինքը չի պատկերացրել, որ Ապերն իր դեմ ցուցմունք կտա, սակայն երբ քննիչն ասել է, թե Ապերն ինչեր է ասում, որոշել է իրողությունը պատմել:

Դատավոր Արամյանի տված միակ հարցին, թե ինչն էր պատճառը, որ բարեկամներն իր դեմ նման ցուցմունք են տվել, Սարգսյանն ասաց.

«Լյովա Հարությունյանը իմ դեմ ցուցմունք չի տվել մինչև ապրիլ-մայիս ամիսները: Նրա առաջին ցուցմունքներն ավելի ճիշտ են: Ընդհանրապես մինչև մայիս տված ցուցմունքների 75 տոկոսը գրեթե ճիշտ է: Թե ի՞նչն է Լյովային ստիպել մայիսին իմ դեմ ցուցմունքներ տալ, ասել, որ ես եմ պատվիրատուն, ես կռահում եմ, բայց չեմ ասում»:

Ցուցմունք տվեց նաև Կարինե Նաղդալյանը: Նա պատմեց, որ իր եղբայրը սովորության համաձայն ամեն օր այցելում էր ծնողներին: 2002 թվականի դեկտեմբերի 28-ի ժամը 18:30-ին Տիգրանն այցելել է ծնողների երկրորդ հարկում գտնվող բնակարանը Զաքյան փողոցում և 30 րոպե հետո դուրս եկել: Հայրն ուղեկցել է որդուն մինչև դուռը և միացրել է դրսի լույսը:

Դուռը ծածկելուց վայրկյաններ անց հայրը կրակոց է լսել և, երբ դուրս է վազել, առաջին հարկ տանող աստիճանների վրա տեսել է արյան մեջ շաղախված որդուն: Եղբոր հետ Տիգրանին տեղափոխել են մոտակա հիվանդանոց, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը:

Ամբաստանյալ Ջոն Հարությունյանը, որը դատարանում խոստովանել է Տիգրան Նաղդալյանին դիմահար կրակոցով սպանելու հանգամանքը, Կարինե Նաղդալյանին հարցրեց, թե հիվանդանոցում գտնվելու ժամանակ բժիշկներն իրենց ինչ են ասել:

«Մենք այնպիսի վիճակում չէինք, որ բժշկին հարցեր տայինք», պատասխանեց Նաղդալյանը:

Ամբաստանյալ Հարությունյանը ակնարկում էր հիվանդանոցում բժիշկների կողմից տրված դատաբժշկական փաստաթուղթը, որտեղ արձանագրված են լրագրողի ստացած վերքերը, և որի համաձայն Նաղդալյանի վրա կրակել են թիկունքից, և ոչ թե դիմացից, ինչպես պնդում է Հարությունյանը:

Այս հարցերը հաջորդ շաբաթ կպարզաբանեն դատաբժիշկ փորձագետները: Դատավարությունը շարունակվում է:


More in

On Trial - August-22-2003
Naghdalyan Case, Session Four - September-05-2003
Tigran Naghdalyan Murder Case - September-12-2003
The Naghdalyan Case - September-26-2003
The Naghdalyan Case - October- 3 - 2003


Սեղմեք այստեղ այս գործին վերաբերող նախորդ հոդվածների համար:

 


According to Agnes
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

  Inside
 

Hye Profile: India's Ambassador seeks to win hearts and investment in Armenia

Full story

 

 


Naghdalyan Murder: Sargysan claims he was blackmailed into paying money

Full story

 
 
 
 

Pause for Thought: Political reflections on a Parliamentary crime

Full story

 
 
 

 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photos of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

This week Armenia was commemorating the fourth anniversary of October 27 terroristic act in Armenian parliament and paying tribute to its victims. Among others Stepan Demirchyan visited the cemetery and laid flowers on the grave of his father, late speaker of National Assembly Karen Demirchyan.

 





Copyright ArmeniaNow.com 2002-2019. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.