Ռոլան Գարոսի եզրափակիչում հայազգի թենիսիստ տեսնելու հույսերը հօդս ցնդեցին այսօր՝ հունիսի 4-ին, երբ Արգենտինան ներկայացնող Դավիթ Նալբանդյանը զիջեց համերկրացի Գաստոն Գաուդիոյին 3-6, 6-7 (5), 0-6 հաշվով:
Հայազգի թենիսիստների մասնակցությամբ կայացած մյուս հանդիպումներում գրանցվեցին հետևյալ արդյունքները.
Բուլղարիան ներկայացնող Մագդալենա Մալեևան ( 21-րդ ցանված) չորրորդ փուլում պարտվեց 3-րդ համարի տակ ցանված ֆրանսուհի Ամելի Մորեզմոյին՝ 2-6, 1-6:
Տղամարդկանց զուգախաղերում Սարգիս Սարգսյանը և գերմանացի Կարստեն Բրաաշը քառորդ եզրափակիչում 3-6, 4-6 հաշվով զիջեցին Մահեշի Բհուփաթի (Հնդկաստան) և Մաքս Միռնի (Բելառուս) զույգին:
|