Շուշան Պետրոսյան, երգչուհի
Կենդանակերպի նշանը՝ Կշեռք:
Ընտանեկան կարգավիճակը՝ Ամուսնացած չէ, ունի մեկ որդի:
Վերջին գործը՝ Թողարկել է երկու սկավառակ՝ «Մտորումներ» և «Դեպի Երկիր», որոնք վաճառվում են «Օսկար», «Աղեքսակ» և «Արտբրիջ» սրահներում:
Կարդացած վերջին գիրքը՝ Պաոլո Կոելոյի «Հինգերորդ լեռը»:
Տեսած վերջին կինոնկարը կամ ներկայացումը՝ «Քրիստոսի չարչարանքները» և Սերգեյ Դանիելյանի «Իո» ներկայացումը:
Ի՞նչը տանել չեք կարող՝ Սուտը, մեծամտությունը, ագահությունը և քծնանքը:
Ո՞րն է ձեր առաքելությունն արվեստում՝ Անկեղծ և անմիջական սերը դեպի իմ հանդիսատեսը, որից պետք է բարություն ծնվի:
Սիրած դերասանը՝ Մել Գիբսոն, Մերիլ Սթրիփ, Սոֆի Լորեն և շա՜տ ուրիշներ:
Սիրած երգիչը՝ Սթիվի Ուանդեր, Գլեդիս Նայթ:
Սիրած նկարիչը՝ Բոտիչելլի, իմպրեսիոնիստներ, Պիկասո, Կանդինսկի, Մոդիլյանի:
Ձեր կյանքին նվիրված ֆիլմում ո՞վ կխաղար ձեր դերը՝ Ցանկացած մարդ, որ ընկալում է հնչյունը, խոսքն ու երաժշտությունն ինձ նման:
Եթե ընկնեիք անմարդաբնակ կղզի, ի՞նչ գիրք, ձայներիզ, կինոնկար կամ նկար կվերցնեիք ձեզ հետ՝ Աստվածաշունչը, իսկ ձայներիզ միանշանակ չէի վերցնի, քանզի բնությունն է երաժշտության ակունքը, և բնության գրկում ինձ երաժշտություն պետք չի լինի:
|