ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 Back to current issue 
 Back to archive 
 September 12, 2003 




ø³ÛÉáÕ Ù»éÛ³ÉÝ»ñÇ ßù»ñÃ. ųٳݳϳÏÇó ³ñí»ëïÇ ·Çß»ñ ºñ¢³ÝáõÙ


êáÝdz ä³É³ë³ÝÛ³ÝÇ §²ÝáõßǦ Ù»Ïݳµ³ÝáõÃÛ³Ý Ù»ç ϳݳÛù Ý»ñϳ۳óí³Í »Ý áñå»ë ½áÑ»ñ:

Հանդիսասրահում աղջիկներ` մեկ չորեքթաթ անող, մեկ պարանոցին դրված ձողին ձեռքերը դրած խաչի տեսք ընդունած, մեկ գնդակ խաղացող։ Բեմին կրկին աղջիկներ` նվագախմբում հավաքված՝ հարսնացուի զգեստով կիթառահար ու այլ գործիքներ նվագող։

Այս կանանց շքերթը անցած հինգշաբթի ու ուրբաթ ՆՓԱԿ-ում ներկայացված ամերիկահայ Սոնիա Պալասանյանի պերֆորմանսից է, որ անվանված է «Անուշ» պոեմի հասարակական-հոգեբանական մեկնաբանություն։

Կենդանի արդիապաշտ երաժշտության ռիթմերին միաձուլվում է Անուշ օպերայի երաժշտությունը և պոեմի տողերի անկիրք արտասանությունը` «Եկեք քույրեր սեգ սարերի...» Հաջորդ տողը` «եկեք ջահել սիրահարի սերը ողբանք վաղամեռ», արդեն չի արտասանվում, այն ողբվում է մեկ խաչված, մեկ չորեքթաթ անող աղջիկների տեսքով, իսկ հանդիսասրահի հետնամասում առաստաղից կախված կանացի տարբեր հագուստներ են։ Պերֆորմանսը խորհրդանշում է կնոջ ողբերգությունը։

«Անուշի վերացականությունը իմ ներքնաշխարհն է, - ասում է Սոնիա Պալասանյանը, - ներկայացնում եմ կնոջ դերը հասարակության մեջ։ Կանայք խաչված զոհերի նման իրենց ուսերին կրում են ձողը։ Կախված հագուստներն առանց պարունակության են։ Կինը հանդես է գալիս որպես պարուհի, տիկնիկ, և էլի ինչ որ բան, բայց նրա միտքը անտեսվում է։ Կնոջ իրավունքների խնդիրն եմ ներկայացրել, որ համաշխարհային խնդիր է։ Երեկ հարևանս ջարդել էր իր կնոջ ձեռքը, և ոչ մի պատասխանատվություն»։

Կնոջ վիճակի տարբեր խորհրդանիշ-պերֆորմանսները հագեցված են արտիստի մանկության պատկերներով։ Մի անկյունում հայելու առջև կարմիր զգեստով նստած աղջիկը սպիտակ փետուրների հետ խաղում ու վեր է թռցնում, որ Սոնիայի մանկությունից մնացած հիշողության պատկեր է. Երբ հայրը մեկնել է տնից, մայրը նրա հետևից փետուր է փչել։

Հանդիսասրահի կենտրոնում դեմ-դիմաց անթիկնակ նստարաններին պառկեցված երկու մերկ տղամարդկանց սկզբում մաքրում են ջրով, ապա սպիտակ սավանով ծածկում։ Տղամարդկանց «դիակների» շուրջն են պտտվում ողբերգական կանայք։ Հանգուցյալներին լվանալու և սավանի մեջ փաթաթելու եկեղեցական արարողություն է եղել նախկինում, որ նույնպես դարձել է հիշողություն Սոնիայի Թեհրանում անցկացրած մանկությունից։ «Եկեղեցական ծեսերը ողջ կյանքում ազդել են երևակայությանս վրա։ Հիմա ներկայացնում եմ, ուղղակի ուզել եմ միայն տղամարդուն որպես դիակ ներկայացնել»։

Պերֆորմանսում տղամարդը հայտնվում է նաև մեկ որպես մի դահիճ` մտրակը գետնին զարկելով, մեկ բեմի հետնամասի էկրանին ցուցադրվող վիդեոպրոյեկցիայում, ուր արհամարհական դեմքի արտահայտությամբ գոռում է լուռ ու կոպերը իջեցրած կնոջ վրա։

Հանդիսատեսները տարբեր կերպ են գնահատում պերֆորմանսը։

«Կնոջ պրոբլեմների ճակատային այս մեկնաբանությունը ճիշտ կլիներ բեմադրել փողոցում, - ասում է կին հանդիսատեսներից մեկը, - որտեղ «սեմուշկա» ծախող կամ տան հոգսերից կքած անցորդ կանայք տեսնեին, որ իրենք խաչված են։ Ինձ կնոջ իրավունքների պարզունակ ցուցադրումը չի հուզում»։

Պերֆորմանսի ավարտից հետո, երբ արդեն հանդիսատեսները ցրվել էին, հանդիսասրահում երկար ժամանակ մնում էին սպիտակ սավանով պատված «դիակները»։



According to Agnes
 Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 

  Inside
 

Death for Death Penalty: Capital punishment abolished; Human Rights Law approved

Full story

 
 
 
 

Tigran Naghdalyan Murder Case: Prosecutor accuses attorney of having fake license

Full story

 
 
 
 

Bad Connection: Government wants to invalidate telecommunications monopoly of ArmenTel

Full story

 
 
 

 


The Week in seven days

 

 


The Arts in seven days

 

  Photo of the week
 Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 
 
 
 

September 11, Yerevan. Commemorating the American tragedy, events at Moscow cinema hosted by the US embassy became a solemn tribute due to Armenian citizens -- officials, clergymen, simple people, children, who came to join their voices to the world's choir condemning terrorism.

 

 



Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.