|
Ðáñ
ë»ñÝ ³ñí»ëïÇ
Ýϳïٳٵ
÷á˳Ýóí»É
¿ ¹ëï»ñÁ,
ë³Ï³ÛÝ ã³÷³½³Ýó
ï³ñµ»ñ
ÁÝϳÉٳٵ: |
Վերջին երկու շաբաթների ընթացքում այցը Հայաստանի նկարիչների միության
ցուցասրահ այց էր Հայաստան: Այնտեղ ցուցադրված 80-ամյա նկարիչ Տիգրան Թոքմաջյանի
աշխատանք- ներում վառ գույներով ներկայացված է Հայաստանի պատմությունը: Ցուցահանդեսի
81 կտավներում ներկայացված է նաև ազգային նկարչի պատմությունը: «Իմ արվեստը իմ
ազգի պատմությունն է, իմ հայրենիքի բնությունը, որ ներկայացված են իմ կտավներում:
Ես երախտապարտ եմ իմ ազգին և իմ արվեստով պետք է ծառայեմ նրան այնքան, որքան կարող
եմ», - ասում է նկարիչը: Բարեհոգի դեմքով նկարիչը նկարակալի առջև կանգնած վրձնի
ալիքաձև շարժումներով ստեղծում է իր կյանքը: Նա հառում է իր հայացքն իր հայրենի երկրի
ժայռոտ ու փշոտ լեռներին, որոնցից քաղում է իր ուժը, իր կյանքը և ստեղծագործելու
իր կարողությունը: Նա խոր, վճիտ ու օվկինաոսի գույնի աչքեր ունի: Եվ այդ աչքերում
արտացոլվում են նրա լիրիկական դիմանկարները և կենդանի պատկերները, որ կյանք են ստանում
նրա վրձնից: Եվ նրա աշխատանքներում, ինչպես և նրա ժպիտում, կա մի ջերմություն,
որ շուրջ 80 տարի լցնում է նրա կտավները մանկական անմեղությամբ ու բարությամբ, ու
նաև հասունության իմաստությամբ: Թոքմաջյանի արվեստը հուզումների աշխարհի, պատմության
ու իրականության խառնուրդ է, որտեղ թեթև վրձնահարվածներն արտահայտում են նկարչի և
նրա արվեստի ազատ թռիչքը, և որտեղ անկրկնելի գունային լուծումները շոշափելի ու նյութական
են դարձնում Սևանա լճի, բազմաթիվ հնադարյան եկեղեցիների և այլ պատկերներ: Պիկասոյի
հայտնի հարցը՝ Որտե՞ղ է դրաման, Թոքմաջյանի համար չէ: Դա նրա էությունն է: Իր ազգի,
նրա պատմության դրամատիկ ընկալումն ինչ-որ անցողիկ քմահաճույք չէ նրա համար, դա ավելի
շուտ նրա արյան մեջ է: Դրամատիկ շեշտադրումները նկատելի են նրա գրեթե բոլոր աշխատանքներում:
Երբ նայում ես նրա կտավներին, զգում ես հզոր հայ թագավորների թափանցող հայացքները,
կամ աննման ծաղիկների բույրը, կամ էլ հիասքանչ բնանկարների խորքերից լսում ես բնության
ձայնը: Նկարչի տաղանդը չի սահմանափակվում ժանրով կամ մասշտաբով, այն իր արտահայտությունն
է գտնում հսկա որմնանկարներում, բնանկարներում, պատմական կտավներում... Տիգրան
Թոքմաջյանի ստեղծագործական կյանքն իր իրականացումն է գտել նաև դստեր՝ Արփիի արվեստում,
որի աշխատանքները միանգամայն տարբեր են ոճի, տեխնիկայի և ժանրի առումով: Սակայն երկուսին
միավորողն արվեստի արարումն է՝ արվեստ, որտեղ գտնում ենք հոգի և գտնում ենք մեզ:
|
¸»Ùù,
áñ 80 ï³ñÇ
³ñí»ëï
¿ ï»ë»É:
|
Դուստրը շատ ընդունակ էր մաթեմա- տիկայից, և թվում էր, թե նա հաջողության
կհասնի գիտության ասպարեզում: «Սակայն նա ընտրեց իմ ուղին, - ասում է հպարտ հայրը,
և ես երջանիկ եմ դրա համար: Նկարիչների ընտանիք- ներում մտավախություն կա, որ
իրենց երեխաները կարող են ընտրել ծնողների դժվար ուղին, սակայն ինձ համար իսկական
երջանկություն էր, երբ մենք միասին գնում էինք էսքիզների»: Արվեստի հրաշքի հայտնության
իր ճանապարհին դուստրն անցել է փշոտ ուղի՝ միջնադարի դասականներից, իմպրեսիոնիստներից
մինչև ավանգարդ և տեսաինստալյացիա: «Իմ ստեղծագործական կյանքի վաղ շրջանում ես
շատ տարբեր ոճեր եմ փորձել, - ասում է Արփին: - Սկզբում ես պարզապես նկարում էի,
ինչպես ինձ սովորեցրել էին էսթետիկական կենտրոնի իմ ուսուցիչները: Սակայն աստիճանաբար
մեջս կարիք առաջացավ արտահայտել իմ նոր գաղափարները»: Ծնող-զավակ հավերժական
խնդիրները կարծես գոյություն չունեն նկարչի և նրա դստեր համար: «Իմ հայրը հանգիստ
ու խաղաղ անձնավորություն է, սակայն միևնույն ժամանակ շատ խիստ է, - ասում է 32-ամյա
Արփին: - Իմ մտքով անգամ չի անցնում, թե ես կարող եմ նրա հետ վիճել, նա էլ իր հերթին
երբեք չի դատում ու չի մերժում իմ աշխատանքները»: Տիգրան Թոքմաջյանի համար միանգամայն
բնական է, որ ինքն ու իր դուստրն այդքան տարբեր են: «Մենք բոլորովին տարբեր ժամանակների
արդյունք ենք, - ասում է նա: - Իմ կյանքի մեծ մասն անցել է խորհրդային դիկտատուրայի
պայմաններում, և ինձ համար գլխավոր նպատակն էր ցույց տալ և մեծարել իմ ազգային արժեքները:
Այսօր Արփիին հետաքրքրում են ավելի գլոբալ խնդիրներ: «Մենք ընկալում և տեսնում
ենք աշխարհը տարբեր տեսանկյուններից, սակայն մի շատ կարևոր ընդհանրություն ունենք՝
ստեղծել արվեստ, որը կօգնի մարդկանց լինել բարի, շռայլ, սիրել միմյանց և պաշտպանել
այն ամենն, ինչ Աստված պարգևել է նրանց»: Այդ նպատակներին հասնելու համար Արփին
մասնակցել է Հայաստանի կին նկարիչների «Կոբալտ» կազմակերպության ստեղծմանը 1994 թվականին:
Կազմակերպությունը հնարավորություն է տվել այլ կին արվեստագետների արտահայտվելու
արվեստի տարբեր ժանրերում, որոնցից շատերը խիստ տարբեր են Արփիի ավանդապահ հոր աշխատանքներից:
«Ես կարծում եմ, որ արվեստը մի գործիք է, որը ճիշտ կիրառման դեպքում կարող է
ոչնչացնել չարիքն աշխարհում», - ասում է դուստրը: Նա ասում է, որ իր աշխատանքներն
արտացոլում են այն գաղափարախոսությունը, որ նա կուզենար տեսնել իրական աշխարհում:
Իսկ նրա հոր աշխատանքները հենց իրական կյանքն են՝ իրական, ինչպես հայկական դաշտավայրերը
կամ կարևորագույն իրադարձությունների պատմությունը կամ էլ Հայաստանի բնության պարզ
գեղեցկությունը: Եվ ընտանիքի և ազգի նկատմամբ սերն է, որ փայլում է բարեսիրտ հոր
ծերացած աչքերում, որը նախ նկարիչ է եղել:
|