»ÝÇë (Îñ»ÙÉÇ
·³í³Ã)
Սարգիս Սարգսյանը դուրս էր եկել հոկտեմբերի 5-ին
Մոսկվայում ավարտված միջազգային «Կրեմլի գավաթ»
մրցաշարի եզրափակիչ:
Երևանցի Սարգսյանը եզրափակիչ խաղը տանուլ տվեց
ամերիկացի Թեյլոր Դենթին՝ 6-7, 4-6: Դա վերջին երկու
շաբաթում Դենթի երկրորդ հաղթանակն էր ՊԹԱ մրցաշարերում:
Բացի այդ, նա դարձավ առաջին ամերիկացին, որին հաջողվեց
տիրանալ «Կրեմլի գավաթին»:
Սարգսյանը վաստակեց 83600 դոլար և 35 միավոր,
ինչը նրան թույլ տվեց ՊԹԱ աղյուսակում 49-րդ տեղից
բարձրանալ 42-րդը:
«Կրեմլի գավաթ»-ից անմիջապես հետո Սարգսյանը մեկնեց
Վիեննա, որտեղ առաջին փուլում տանուլ տվեց 8-րդ
համարի տակ ցանված իսպանացի Ալբերտ Կոստային՝ 4-6,
4-6:
ÐáõݳÑéáÙ»³Ï³Ý
Áٵ߳ٳñï
(³ß˳ñÑÇ
48-ñ¹ ³é³çÝáõÃÛáõÝ)
 |
г۳ëï³ÝÇ
Áٵ߳ٳñïÇ
ÃÇÙÇ Ý³ËÏÇÝ
³Ý¹³Ù ²ñÙ»Ý
ܳ½³ñÛ³ÝÁ
áëÏ» Ù»¹³É
߳ѻó ´áõÉÕ³ñdzÛÇ
ѳٳñ:
|
Անցյալ շաբաթ Ֆրանսիայում անցած հունահռոմեական
ըմբշամարտի աշխարհի 48-րդ առաջնությունում երեք
հայ ըմբիշներ արժանացան մեդալների: Սակայն նրանցից
ոչ մեկը Հայաստանը չէր ներկայացնում:
Բուլղարիան ներկայացնող Արմեն Նազարյանը ոսկե
մեդալ շահեց 60 կգ քաշային կարգում: ՈՒկրաինայի
թիմում հանդես եկող Արմեն Վարդանյանը տիրացավ արծաթե
մեդալի 66 կգ քաշային կարգում, իսկ Շվեդիան ներկայացնող
Արա Աբրահամյանն արծաթե մեդալ նվաճեց 84 կգ քաշային
կարգում:
Հայաստանի թիմից ոչ մեկը մեդալի չարժանացավ:
|