ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 Back to current issue 
 Back to archive 
 October 10, 2003 




Հայացք դրսից. օտարերկրացու տեսակետն իր որդեգրած երկրի կյանքի մասին


Երբեմն կյանքի պայմանների մասին ամենից խոսուն են լինում անկարևոր թվացող իրադարձությունները, օրինակ՝ մաշված կոշիկները հիմնովին փայլեցնելը, մայթի աղբն ավլելը, արժանապատիվ տեսքով պարտք խնդրելը... Այսպիսի բաներ:

Այս շաբաթվա մեր համարում կա մի հոդված, որը կարող է անկարևոր թվալ, եթե դուք չկարողանաք բուն կատարվածի միջոցով խորամուխ լինել այն մտածելակերպի մեջ, որն ստեղծում է այն միջավայրը, որտեղ նման արարքները պարարտ հող են գտնում:

Անտառից մի քանի ծառ են հանել ու դրանցով զարդարել են երևանյան սրճարաններից մեկը: Հետո՞ ինչ:

Հետո՞ ինչ, որ այդ ծառերը տնկվել են 30 տարի առաջ օդը մաքրելու և շրջակա միջավայրը «կանաչ գոտիով» պաշտպանելու նպատակով: Այժմ դրանք վերածվել են շարքային տնկաբույսերի՝ ամենայն հավանականությամբ դատապարտված չորացման, որոնք ընդամենը զտում են ծխախոտի ծխի ամպերը Երևանի չափից ավելի բազմացած սրճարաններից մեկում:

Հետո՞ ինչ, որ այդ ծառերն այստեղ տնկած անձը հենց այն նշանակված պետական պաշտոնյան է՝ բնապահպանության նախարարը, որի պաշտոնի արձանագրումը ընդգծում է իրավիճակի հեգնանքը: Այդ նախարարը վերցրել է 30 տարի մշակված բնության մի կտոր, որը տվյալ դեպքում պետական սեփականություն է (ինչը նույնպես կարևոր է), ամենայն հավանականությամբ վնաս է հասցրել դրան և դարձրել է իր կնոջ սրճարանի պատուհանի զարդարանք

Պաշտոնյան բավականաչափ խելոք է եղել և միջոցներ է ձեռնարկել իր մտադրությունը քողարկելու համար: Ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք ասում են, որ ծառերը նախատեսված են Կոտայքի մարզում գտնվող պետական մի ձեռնարկության կանաչապատման համար: Սակայն այդ փաստաթղթերը լրացնելուց երկու օր անց 5-7 մետրանոց արծաթափայլ եղևնիներն արդեն զարդարում էին նախարարի տիկնոջ՝ Երևանի կենտրոնում գտնվող սրճարանը:

Հետո՞ ինչ:

Հետո՞ ինչ, որ բնության պահպանության խմբերից մեկը՝ Կանաչների միությունը, տեղյակ է դարձել ծառերի տեղափոխմանը և այդ առիթով դիմել է գլխավոր դատախազություն: Հետաքննությունը ցույց է տվել, որ խախտումներն առկա են:

Ըստ երևույթին, այն փաստը, որ այս գործին խառն է եղել նշանակված պաշտոնյա, գրավել է ինչ-որ մեկի ուշադրությունը, և այդ պատճառով նախագահին հայտնել են, որ բողոք է ներկայացվել, իբր բնապահպանության նախարարն արատավորել է իր պաշտոնական դիրքը: Նախագահը կարգադրել է դատախազությանը դադարեցնել հետաքննությունը՝ փաստորեն ասելով՝ հետո՞ ինչ:

Ես Կալիֆոռնիայից եմ, սակայն ծառամոլ չեմ: Ես համոզված չեմ, որ արժե այդքան հուզվել բնապահպանական հարցերի կապակցությամբ, որովհետև ես ընդհանրապես գտնում եմ, որ այդ մտահոգությունը հիմնվում է այն մեծամիտ ենթադրության վրա, թե իբր Մայր բնությունն ի վիճակի չէ ինքնուրույն իր գլխի ճարը տեսնել և միլիարդավոր տարիների գոյությունից հետո մեր խղճուկ օգնության կարիքն ունի:

Այս ամենը ծառերի մասին չէ, այլ այստեղի միջավայրի:

Այստեղի միջավայրն այնպիսին է, որ պետականորեն նշանակված պաշտոնի չարաշահումը դիտվում է ավելի շուտ որպես պաշտոնի արտոնություն և ոչ թե որպես պատժելի հանցանք: Ես կուզենայի, որ ծառերի հետ կապված այս միջադեպը լիներ այս փաստի ամենաաղաղակող օրինակը: Ամեն դեպքում, քանի որ դա է մեր ելակետը սույն պարագայում, ձեր թույլտվությունն ենք հայցում այս «աննշան» իրադարձության հետագա ուսումնասիրության մեջ խորանալու համար:

Նախ՝ հարցնու՞մ է արդյոք որևէ մեկը, թե այդ ինչպես է, որ լավագույն տարածքները՝ մայրաքաղաքի կենտրոնական զբոսայգիների սրճարանների տարածքները, հայտնվում են այն ընտանիքների ձեռքում, որոնց անդամները մտնում են կառավարության կազմի մեջ: Որևէ մեկը հարցնու՞մ է, արդյոք, թե ճիշտ է, որ քաղաքի կենտրոնում թոշակառուները դժվարությամբ են գտնում մի նստարան, որը դուրս է սրճարանների դիսկո-խլացման գոտու սահմաններից: Կամ էլ որ զբոսնող ընտանիքների մանկահասակ երեխաները զրկված են կանաչ տարածքից, որովհետև կանաչ տարածքները մնացել են բետոնի և նեոնի տակ, որոնք կոչված են գրավելու այցելուներին լավ կապերով գործարարների հաստատությունները:

Վերջապես, մի՞թե չափազանց հեգնական չէ, որ պետական պաշտոնյա/սրճարանատերերը կտրում են զբոսայգիների ծառերը իրենց սրճարանների համար տեղ բացելու համար, իսկ հետո ծառեր են արմատախիլ անում պետական ունեցվածք հանդիսացող անտառներից այդ սրճարանները զարդարելու համար:

Լա՛վ, լա՛վ... ես չեմ փորձի քանդել բոլոր հասարակական-քաղաքական պրոբլեմների կծիկն այս մեկ միջադեպի օրինակի վրա: Հետո՞ ինչ:

Կտրածը ծառ չէ՞:


(սեղմեք այստեղ համապատասխան հոդվածը կարդալու համար):


According to Agnes
 Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

  Inside
 

Commentary: The Autumn of an Apsheron patriarch

Full story

 
 
 
 

Progress for Poverty: IMF official praises Armenian poverty reduction plan

Full story

 
 
 

 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photos of the week
 Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 
 
 
 

Winning looks

Unconfirmed reports say that an unusually high number of girls and women spectators were on hand Friday night at Vazgen Sargsyan Stadium for Spain vs. Armenia. Seems that the Spanish national football team, led in looks by Raul, give the female fans something to cheer about. Even when the home team loses 0-4.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2025. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.