ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 Back to current issue 
 Back to archive 
 October 10, 2003 




¼áñ³Ïáã ϳ٠³ÛÉÁÝïñ³Ýù. ²½·³ÛÇÝ ÅáÕáíÁ ëÏë»ó ùÝݳñÏ»É ³ÛÉÁÝïñ³Ýù³ÛÇÝ ½ÇÝͳé³ÛáõÃÛ³ÝÁ í»ñ³µ»ñáÕ ûñÇݳ·ÇÍÁ


Չորեքշաբթի օրը Հայաստանի խորհրդարանում սկսվեցին «Այլընտրանքային զինծառայության մասին» օրինագծի քննարկումները: Նման օրենքի ընդունումը Եվրախորհրդին անդամակցությամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների շարքում է:

Օրինագիծը ներկայացրեց Ազգային ժողովի փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը (ՀՅԴ): «Մենք սկսում ենք ոչ թե կլասիկ եվրոպական այլընտրանքային ծառայությունից, - ասաց նա, - այլ սկսում ենք «զինծառայություն առանց զենքի» տարբերակից, որը այլընտրանքային ծառայության ամենախիստ, Եվրոպայում միգուցե ամենաանընդունելի ձևն է»:

Սա նշանակում է, որ այլընտրանքային զինծառայությունը ոչ թե քաղաքացիական, այլ դարձյալ բանակային ծառայություն է լինելու, սակայն՝ ոչ մարտական: Ուստի ծառայության այդ երկու տեսակների համար էլ, ըստ օրինագծի, պիտի ապահովվի ծանրաբեռնվածության նույն աստիճանը. եթե սովորական զինծառայությունը 24 ամիս է, այլընտրանքայինը (երբ ծառայությունը ոչ թե օրական 16, այլ 8 ժամ է) պետք է տևի 36 կամ անգամ 42 ամիս: Բացի այդ, այլընտրանքային ծառայության դեպքում ծառայողի կյանքը վտանգի տակ չի դրվում:

Դեռևս ճշգրտվելիք հարցերից ամենակարևորը, թերևս, Եվրոպայի խորհրդի պահանջները, երկրի ազգային անվտանգությունը և մարդու իրավունքները չխախտելու պահանջները համադրելն է: Եվրախորհդի որոշ պաշտոնյաներ, օրինակ, նախկինում հայտարարել են, թե այլընտրանքային զինծառայությունը պետք է զուտ քաղաքացիական բնույթ կրի:

Օրինագիծը նախատեսում է, որ զինվորական երդում տալուց ու զենք վերցնելուց հրաժարվողները իրավունք չեն ունենալու հետագայում աշխատելու դատական և իրավապահ մարմիններում:

Այլընտրանքային ծառայության հնարավորությունը օրինագծով նախատեսված է բացառապես կրոնական համոզմունքների հիման վրա: Սրան դեմ հանդես եկավ Ազգային ժողովի մյուս փոխխոսնակը՝ Տիգրան Թորոսյանը (ՀՀԿ), ում խոսքերով, դա երիտասարդներին կարող է մղել դեպի աղանդավորական կազմակերպություններ: Ուստի, Թորոսյանի կարծիքով, այլընտրանքային զինծառայություն անցնելու հնարավորություն պետք է ունենան բոլորը:


According to Agnes
 Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

  Inside
 

Commentary: The Autumn of an Apsheron patriarch

Full story

 
 
 
 

Progress for Poverty: IMF official praises Armenian poverty reduction plan

Full story

 
 
 

 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photos of the week
 Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 
 
 
 

Winning looks

Unconfirmed reports say that an unusually high number of girls and women spectators were on hand Friday night at Vazgen Sargsyan Stadium for Spain vs. Armenia. Seems that the Spanish national football team, led in looks by Raul, give the female fans something to cheer about. Even when the home team loses 0-4.

 





Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.