 |
¶áñ·Ç
íñ³ å³ïÏ»ñí³Í
¿ ²¹ñµ»ç³ÝÁ
35 ï³ñÇ Õ»Ï³í³ñ³Í
³é³çÝáñ¹Á:
|
Իլհամը՝ Հեյդար Ալիևի որդին, պատրաստ է վերջնականորեն
իր ձեռքը վերցնելու Ադրբեջանի կառավարման ղեկը:
Դա տեղի կունենա չորեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 15-ին:
Դատելով Հայաստանի արևելյան հարևան երկրում տիրող
իրավիճակից՝ ընտրություններն այնտեղ կանցնեն այնպես,
ինչպես կտակել է ինքը Հեյդար Բաբան (ավագ Ալիևը
անցյալ շաբաթ հրաժարվեց նախագահական թեկնածությունից
հօգուտ իր որդու: Ներկայումս նա բուժվում է ԱՄՆ-ում
կյանքին սպառանցող հիվանդություններից):
Ալիևների ժառանգավարական (դինաստիական) իշխանափոխությունը
շատ հանգիստ է ընդունվում միջազգային հանրության
կողմից: Իլհամին իրենց սատարելու մասին ուղղակի
կամ անուղղակի կերպով հասցրել են հայտարարություններ
անել հարավկովկասյան տարածաշրջանում իրենց շահերը
հետապնդող թերևս բոլոր կողմերը:
Արևմուտքը, և առաջին հերթին ԱՄՆ-ը, պատրաստ է
ընդունելու Ալիևների դինաստիան՝ հավասարության նշան
դնելով ժողովրդավարության և Նավթի երկրի հետ լավ
հարաբերություններ պահպանելու ձգտման միջև: 42-ամյա
Իլհամը ջերմ ընդունելության է արժանացել ԱՄՆ կատարած
իր երկու այցերի ժամանակ:
Արևմուտքից հետ չի մնում և Ռուսաստանը: Իլհամն
արդեն առանձնահանդիպում է ունեցել Պուտինի հետ Յալթայում
վերջերս կայացած ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ, իսկ
ռուսաստանյան պաշտոնական պատվիրակությունները այցելում
են Ադրբեջան ցարդ չտեսնված ակտիվությամբ: Վերջերս
Ադրբեջանում էին առաջին տիկին Լյուդմիլա Պուտինան
և Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Վլադիմիր
Ռուշայլոն:
Ռուսաստանին, անկասկած, հետաքրքրում է, թե ինչպիսին
կլինեն Ադրբեջանի նախապատվությունները նախագահական
ընտրություններից հետո: Այդ մասին Ռուշայլոն ասաց
ուղղակիորեն. - «Ռուսաստանը շահագրգռված է Ադրբեջանում
քաղաքականության հաջորդայնությամբ և երկու երկրների
ղեկավարների միջև հաստատված կառուցողական երկխոսության
շարունակմամբ»:
Իլհամն անդադար հավաստիացնում է ինչպես Արևմուտքին,
այնպես էլ Ռուսաստանին հոր գործին իր նվիրվածության
մեջ: Ըստ էության նա տալիս է այն, ինչ իրենից ակնկալում
են՝ երաշխիքներ: Ընդ որում, նրա հավաստիացումների
տեքստը նույնն է և՛ Արևմուտքի, և° Ռուսաստանի
համար: «Ադրբեջանի արտաքին քաղաքական կուրսը մնում
է անփոփոխ: Ռուսաստանի հետ հարաբերությունները ռազմավարական
գործակցության հարաբերություններ են, որոնք Բաքվի
համար առաջնային նշանակություն ունեն», - ասաց Իլհամը
Ռուշայլոյի հետ հանդիպման ժամանակ: Այս նույն արտահայտությունը
նա օգտագործեց ԱՄՆ-ում՝ փոխելով միայն աշխարհագրական
տեղանունները:
Ադրբեջանի նախագահի պաշտոնի գլխավոր թեկնածուն
չէր խորամանկում: Բաքուն նախապատվություններ շատ
ունի: Կա նաև մերձավոր նախապատվություն ի դեմս Թուրքիայի,
որի հետ հարաբերությունները ընդհանրապես եղբայրական
են: Հավանական ապագա նախագահը իրականում Թուրքիայի
քաղաքացիություն ունի:
Իլհամի թեկնածությունն օժանդակություն է գտնում
նույնիսկ փակ սահմանների մյուս կողմից: ՀՀ Ա¶
նախարար Վարդան Օսկանյանն այս շաբաթ հայտարարեց.
- «Իլհամ Ալիևը Հայաստանի համար առավել նախընտրելի
թեկնածուն է, քանի որ նա տեղյակ է իր հոր վարած
գործունեությանը և տեղեկացված է Լեռնային Ղարաբաղի
հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին
առաջարկների մասին»:
Աշխարհաքաղաքականության այս հեղհեղուկ աշխարհում
ակնհայտ է, որ հանուն քաղաքական կուրսի հաջորդայնության
աշխարհը պատրաստ է ընդունելու կառավարման ժառանգավարական
ձևի հաստատումը «մեկ առանձին վերցված» կովկասյան
պետությունում (Լենինի թեթևակի փոփոխված բնորոշմամբ):
Իսկ Ադրբեջանում ընտրողները, ամենայն հավանականությամբ,
կհետևեն Հայր Ալիևի քլիվլենդյան ուղերձի «ոգուն»
և «տառին»: Այդ ուղերձն իր բովանդակությամբ իշխանությունը
Իլհամին ժառանգություն թողնող կտակ է հիշեցնում:
Եվ ի՞նչ է կտակում Բաբան (պապը) իր ժողովրդին:
Նախ և առաջ, իհարկե՝ հիշել իրեն: «Այս օրերին, -
ասվում է հիվանդի մահճում գրված ուղերձում, - լրանում
է Ադրբեջանի իմ ղեկավարման ընդհանուր առմամբ 34
տարին և 10 տարին՝ որպես ազատ ադրբեջանական պետության
նախագահի: Իմ ամբողջ կյանքի նպատակը որպես ադրբեջանցու,
Ադրբեջանի Հանրապետության քաղաքացու, նաև նրա ղեկավարի,
նախագահի եղել է ծառայելը ձեզ՝ ադրբեջանական ժողովրդին,
ում ես սիրում եմ կյանքիցս էլ ավելի»:
Հայրական անվրդով տեսքով նման խոստովանություններ
անելու ունակության համար Ալիևին շատ բան էին ներում՝
և՛ կոռուպցիան, և՛ հետապնդումները, և՛ սոցիալական
դժվարությունները, էլ չխոսելով չլուծված Ղարաբաղյան
հակամարտության մասին: Ճգնաժամային իրավիճակներում
նա միշտ կարող էր դուրս գալ ժողովրդի առաջ և ասել.
«Ես սիրում եմ ձեզ կյանքիցս ավելի...» Նրա կերպարը,
հնչերանգները անխափան կերպով ցանկալի արդյունք էին
տալիս:
Իր ուղերձի երկրորդ կետով Ալիևը կտակում է քաղաքացիներին
երկիրը. «Այսօր ադրբեջանական անկախ պետությունը
զարգանում է՝ օգտվելով ամենաառաջավոր փորձից ու
համաշխարհային արժեքներից: Առաջնորդվելով ժողովրդավարական
պետության, մարդու և քաղաքացու իրավունքների գերակայության,
քաղաքական բազմակարծության սկզբունքներով՝ Ադրբեջանն
իրականացնում է իր գործունեությունը Եվրոպայի և
աշխարհի ամենաառաջավոր, ամենահզոր պետությունների
հետ ուս ուսի տված»:
Ուղերձի այս մասը՝ ժողովրդավարական ծաղկեցրած
բնորոշումներով, անկասկած նախատեսված է արտաքին
«ականջների» համար: Ներքին լսարանի համար նախատեսված
մասը սեփական շահերին ծառայող այլ հռետորական հնարքներ
է կիրառում.
«Մեր երկիրն իր արժանի տեղն է գրավել միջազգային
հանրությունում: Այսօր աշխարհի, տարածաշրջանի հիմնական,
ռազմավարական հարցերը չեն լուծվում առանց մեր կարծիքը,
մեր շահերը հաշվի առնելու: Մեզ ճանաչում են, ընդունում
են, մեզ հետ հաշվի են նստում»...
Ալիևի ուղերձի ամենաթույլ կողմը Ղարաբաղն է: Սակայն
այստեղ էլ Բաբան հաջողեցնում է շահեկանորեն ներկայացնել
սեփական անձը որպես իրավիճակը կարգավորողի:
«Հայկական բանակը, օգտվելով 1990-1993 թվականներին
մեր հանրապետությունում հաստատված քաղաքական ճգնաժամից,
իշխանության ճգնաժամից, անկառավարելիությունից և
քաոսից, զավթեց ադրբեջանական տարածքները՝ ավելի
քան մեկ միլիոն մեր հայրենակիցների վերածելով փախստականների
և տեղահանվածների... Մենք այդ ամենի առաջն առանք»:
Ուղերձի իմաստը ընտրությունների նախօրյակին հետևյալն
է՝ եթե չլինեին քաոսը, ճգնաժամը, «մեր» տարածքները
կմնային մեզ: Հաշվի՛ առեք սա հետագայում, դավեր
մի՛ նյութեք Իլհամի դեմ...
Հետևելով ժանրի կանոններին՝ ուղերձի վերջում Ալիևը
կրկին հիշեցնում է, որ «իր ամբողջ կյանքը նվիրել
է ադրբեջանական ժողովրդին, նրա ներկային և ապագային...,
սակայն վերջին ժամանակներս առողջության հետ կապված
որոշ պրոբլեմներ թույլ չեն տալիս ավարտին հասցնել
ամբողջ ձեռնարկած աշխատանքը...»
Այս ակնհայտ անցումը որդուն սատարելու մի բացահայտ
է կոչ է:
«Իլհամը բարձր ինտելեկտի տեր, եռանդուն, նախաձեռնող
անձնավորություն է, որն օժտված է պրագմատիկ մտածողությամբ,
քաջատեղյակ է ժամանակակից քաղաքականությանն ու էկոնոմիկային»:
Եվ, վերջապես՝ «Ես հավատում եմ նրան, ինչպես ինքս
ինձ»:
Իլհամը, թերևս, Ալիևի ամենամեծ թուլությունն է:
Վերլուծաբանները տարիներ շարունակ նշել են, որ զառամյալ
քաղաքական գործիչը վաղուց հրաժարված կլիներ իշխանությունից,
եթե չլիներ այն որդուն ժառանգաբար փոխանցելու փափագը:
Իշխանության այդ փոխանցումը երաշխավորում է բարգավաճում
և ապահովություն, որ µ»ñáõÙ
է կարգավիճակÁ: Ընդհանուր կարծիքով որդին
շատ քիչ բան է արել սեփական ուժերով նման կարգավիճակի
արժանանալու համար: Սակայն հոր կամքն է, որ նա օգտվի
այդ կարգավիճակից:
Կարո՞ղ է, արդյոք, ժողովուրդը չլսել իր առաջնորդին:
Դժվար թե: Այդպիսի նախադեպ դեռ չի եղել, որ ժողովուրդը
չհնազանդվի մի մարդու, որն իշխանության գլուխ է
եղել 34 տարի:
Բայց չի եղել նաև «ժողովրդավարական ժառանգավարության»
նախադեպ: Իսկ այդպիսին հայտնվում է Հայաստանից դեպի
արևելք ձգվող հորիզոնում:
|