ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 Back to current issue 
 Back to archive 
 October 10, 2003 




²í»ñÇã ϳݳã³å³ïáõÙ. µÝáõÃÛ³Ý ³ñ·»ÉáóÝ»ñÁ í»ñ³ÍíáõÙ »Ý Çß˳ݳíáñÝ»ñÇ ³ÝÓÝ³Ï³Ý û·ï³·áñÍÙ³Ý ïÝϳñ³ÝÝ»ñÇ


 

Հայաստանի բնապահպանության նախարարը Հայաստանի արգելոց-պարկերից մեկում հանել է տվել հատուկ խնամք պահանջող տասը ծառ, որոնք օգտագործվել են նրա կնոջը պատկանող, Երևանի պետհամալսարանի մոտ գտնվող սրճարանի կանաչապատման համար:

Ապրիլին բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի կարգադրությամբ 5-7 մետր բարձրություն ունեցող 30 տարեկան արծաթափայլ եղևնիները հանվել են «Ջրվեժ» անտառ-պարկի Չարենցի անվան պուրակից Կոտայքի շրջանի նախկին անտառ-տնտեսության շենքի տարածքը բարեկարգելու անվան տակ:

Իրականում դրանք տարվել են Երևան և այսօր զարդարում են նախարարի կնոջը՝ Մարիամ ¶ինոսյանին պատկանող «Ջրահարս» սրճարանը։

Դեպքից անմիջապես հետո Հայաստանի Կանաչների միությունը դիմում է անձամբ բնապահպանության նախարարին ապօրինությունը կանխելու խնդրանքով: Նրանից պատասխան չստանալով՝ միության նախագահ Հակոբ Սանասարյանը դիմում է գլխավոր դատախազություն:
²Ûë Éáõë³ÝϳñÁ ³ñ»É ¿ γݳãÝ»ñÇ ÙÇáõÃÛáõÝÁ ͳé»ñÁ ѳݻÉáõó Ñ»ïá:

Սանասարյանի դիմումը ստանալով՝ դատախազությունը հետաքննել է դեպքը: «ԱրմենիաՆաու»-ին հայտնի է դարձել, որ գլխավոր դատախազ Արամ Թամազյանը զեկուցել է Ռոբերտ Քոչարյանին հետաքննության արդյունքների մասին, սակայն նախագահը կարգադրել է գործ չհարուցել:

Փոխարենը Այվազյանը հրահանգ է ստացել վճարել ծառերի շուկայական արժեքը, սակայն չի վճարել:

Փաստաթղթերը ցույց են տալիս, որ Այվազյանի ընտանիքը 10 եղևնիների համար վճարել է 300 հազար դրամ (մոտ 526 դոլար): Դատախազությունը պարզել է, որ եղևնիների շուկայական արժեքը մոտ 10 անգամ ավելի է այդ գումարից: Դատախազությունը նաև պարզել է, որ եղևնիները հանելու հետևանքով լուրջ վնաս է հասցվել արգելոց-պարկին, որը ստեղծվել է 1977 թվականին որպես Երևանի օդի մաքրման «կանաչ գոտի» (արծաթափայլ եղևնիները Հայաստանի համար հազվագյուտ ծառեր են, բնական պայմաններում այստեղ չեն աճում: Արգելոց-պարկ դրանք բերվել են Ռուսաստանից 30 տարի առաջ):

¶լխավոր դատախազությունում հրաժարվում են մեկնաբանել այս դեպքը: Մեր ունեցած տվյալներով դատախազությունը բավարար հիմքեր է ունեցել քրեական գործ հարուցելու համար։ Պաշտոնական դիրքի չարաշահման համար, որի հետևանքով պետությանը խոշոր չափերի վնաս է հասցվել, նախատեսվում է մինչև 5 տարի ազատազրկում։
²ÛÅ٠ͳé»ñÁ ½³ñ¹³ñáõÙ »Ý §æñ³Ñ³ñë¦ ëñ׳ñ³ÝÁ, áñÁ å³ïϳÝáõÙ ¿ µÝ³å³Ñå³ÝáõÃÛ³Ý Ý³Ë³ñ³ñÇ ÏÝáçÁª سñdz٠ÇÝáëÛ³ÝÇÝ:

¶ործ հարուցելու փոխարեն Այվազյանին կարգադրում են վճարել պետությանը եղևնիների շուկայական արժեքը: Սակայն Այվազյանը վիճարկում է եղևնիների հաշվարկված գինը և ներկայացնում է փաստաթղթեր, որոնց համաձայն եղևնիների արժեքը 1000 դոլար է: Այդ գումարից Այվազյանը վճարել է 500 դոլարը: (Այվազյանը մերժեց «ԱրմենիաՆաու»-ին հարցազրույց տալու խնդրանքը:)

«Ջրահարս» սրճարանը նման ավերիչ կանաչապատման միակ դեպքը չէ Երևանում:

Երևանում «մոդա» է դարձել անտառներից եղևնիներ բերել և վերատնկել: Այս տարի մոտ 10 մետր բարձրությամբ մի եղևնի է վերատնկվել Կենտրոն համայնքի թաղապետարանի շենքի դիմաց, և ևս երկուսը՝ արդարադատության նախարարության շենքի դիմաց։

«Պարտեզ» սրճարանում, որը պատկանում է ազգային անվտանգության նախարար Կարլոս Պետրոսյանին, այս տարի վերատնկվել է 5 եղևնի և 13 սոճի։ Ենթադրվում է, որ ծառերը բերվել են Սևանի արգելոցից։ Եղևնիների և 30-ամյա սոճիների մի մասը չորացել է։

¶ոյապահպանության ակտիվիստները պնդում են, որ փող ու իշխանություն ունեցողները բավարարում են իրենց անձնական շահերը հանրապետության առանց այդ էլ թուլացած էկոհամակարգի քայքայման հաշվին:
...:

«Ջրվեժ» անտառ-պարկը 407 հեկտար տարածքով հանգստի վայր է և գիտահետազոտական հաստատություն, որտեղ կառուցվել է պոմպակայան արհեստական անտառային պայմաններ ստեղծելու համար: Անտառ-պարկը ստեղծվել է որպես շրջակա տարածքի, մասնավորապես՝ Երևան քաղաքի, օդի մաքրման «կանաչ գոտի»։

«Եթե Վարդան Այվազյանի կատարած բացահայտ հանցանքը մնա անպատիժ, ուրեմն մնացած հարցերով էլ դատախազություն դիմելն իմաստ չունի, - ասում է Սանասարյանը: - Մենք հույս ունեինք, որ այս գործը դատարան մտնելով կկանխի եղևնիների տեղահանման այս հեղեղը: Բայց հեղեղը չկանխվեց»։


According to Agnes
 Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

  Inside
 

Commentary: The Autumn of an Apsheron patriarch

Full story

 
 
 
 

Progress for Poverty: IMF official praises Armenian poverty reduction plan

Full story

 
 
 

 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photos of the week
 Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 
 
 
 

Winning looks

Unconfirmed reports say that an unusually high number of girls and women spectators were on hand Friday night at Vazgen Sargsyan Stadium for Spain vs. Armenia. Seems that the Spanish national football team, led in looks by Raul, give the female fans something to cheer about. Even when the home team loses 0-4.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2025. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.