 |
ø³Õ³ùÇó
Ù»Ïáõë³óí³Í
ËáñÑñ¹³ÛÇÝ
á×Ç ßÇÝáõÃÛáõÝÁ
¹³ñÓ³í
÷³Ëëï³Ï³ÝÝ»ñÇ
Ýáñ, µ³Ûó
³ÝѳñÙ³ñ
ϳó³ñ³ÝÁ: |
Երբ մթնում է, Մարգարիտա Ղարիբյանը վառում է մոմերն
ու նավթի լուսամփոփը և հարևաններին հրավիրում պրեֆերանս
խաղալու: Խաղում են մինչև կեսգիշեր, երբեմն՝ ավելի
երկար, թեև ո՛չ Ղարիբյանը, ո՛չ էլ նրա հարևանները
խաղամոլ չեն:
Պրեֆերանսը ժամանակ անցկացնելու ձև է և զվարճալիք
է, որ էլեկտրականություն չի պահանջում, որից Ղարիբյանը
և նրա հարևանները զրկված են արդեն 7 շաբաթ:
Կանայք ասում են, որ կարոտել են արդուկին ու հոգնել
են ձեռքով լվացք անելուց: Տղամարդիկ կարոտում են
ֆուտբոլի հեռուստատեսային ռեպորտաժներին, իսկ երեխաները
երազում են մուլտֆիլմեր ու գեղարվեստական կինոնկարներ
դիտել: Կերոսինի հոտն անբաժանելի է դարձել բարձրաձայն
արտահայտվող ենթադրություններից, թե երբ նորից էլեկտրականություն
կունենան և կվերադառնան կյանքի նորմալ պայմաններին:
Տեսարանը հիշեցնում է մեկ տասնամյակ առաջվա Հայաստանը՝
էներգետիկ ճգնաժամի և շրջափակման պայմաններում:
Սակայն այս տեսարանը մեր այսօրվա օրն է՝ «Հայէլեկտրամեքենա»
գործարանին պատկանող շենքում:
Օգոստոսին կենտրոնական էլեկտրացանցն անջատեց գործարանի
էլեկտրամատակարարումը չվճարված պարտքերի պատճառով:
Անակնկալ էներգետիկ ճգնաժամը կաթվածահար արեց
ոչ միայն գործարանի գործունեությունը, այլև անդրադարձավ
գործարանի տարածքում գտնվող շենքում ապրող 60 ընտանիքների
կյանքի վրա:
Բացառությամբ երկու-երեք ընտանիքների, հանրակացարանի
բնակիչները փախստականներ են Ադրբեջանից: Նրանք 1990-ականների
սկզբին փախել են Բաքվի և Սումգայիթի ջարդերից և
հիմնավորվել են երևանյան այդ շենքում, որն առաջ
եղել է գործարանի աշխատակիցների հանգստյան տունը:
 |
سñ·³ñÇï³
Ô³ñǵ۳ÝÁ
¢ Ýñ³ ѳñ¢³ÝÝ»ñÁ
ùÇã »Ý
ѳí³ïáõÙ,
áñ å³ßïáݳï³ñ
³ÝÓÇÝù
ϳñáÕ »Ý
Éáõë³íáñ»É
Çñ»Ýó
ÏÛ³ÝùÁ:
|
Այն ժամանակ 730 հազար քմ տարածք ունեցող հսկա
գործարանը, Հայաստանի մյուս գործարանների նման,
բախվել էր տնտեսական ճգնաժամի պրոբլեմների հետ:
1940 թվականին կառուցված գործարանը հանրապետության
ամենախոշոր և շահութաբեր ձեռնարկություններից էր
և արտադրում էր տարբեր տեսակի գեներատորներ, տրանսֆորմատորներ
և շարժական էլեկտրակայաններ:
Խորհրդային Հայաստանի նախկին ղեկավար Կարեն Դեմիրճյանը,
այն բանից հետո, երբ Կրեմլը 1989 թվականին նրան
հեռացրեց պաշտոնից անկախության շարժումը կանխել
չկարողանալու համար, անցած տասնամյակի մեծ մասը
գլխավորում էր այս գործարանը (1998 թվականին Դեմիրճյանն
ընտրվեց Ազգային ժողովի խոսնակ և սպանվեց յոթ այլ
պաշտոնատար անձանց հետ 1999 թ. հոկտեմբերի 27-ին
խորհրդարանում կատարված ահաբեկչության ժամանակ):
2000 թվականին գործարանը դարձավ µաց բաժնետիրական
ընկերություն: Սակայն հսկա գործարանն այդպես էլ
չկարողացավ նորից շահույթով աշխատել: Աշխատակիցներն
աշխատավարձ չեն ստացել 2001 թվականից ի վեր, սակայն
շարունակում են հույս փայփայել, որ իրենց կվճարեն
այս դեկտեմբերին, երբ գործարանն ամբողջությամբ սեփականաշնորհվի:
¶ործարանի անհաջողությունները չէին անդրադառնում
նրա սեփականության վրա բնակվող փախստականների կյանքի
վրա (որոնք վճարում էին գործարանին էլեկտրականության
համար), մինչև որ գործարանի չվճարված պարտքերի պատճառով
նրանք հայտնվեցին մթության մեջ:
 |
20-³ÙÛ³
»ñÇï³ë³ñ¹
Ù³Ûñ ìÇϳ
ìÇñ³µÛ³ÝÝ
³Ù»Ý ûñ
ϳà ¿ ·ÝáõÙ
Çñ Ù³ÝϳÝ
ѳٳñ, ù³ÝÇ
áñ ë³éݳñ³ÝÇó
Ñݳñ³íáñ
ã¿ û·ïí»É: |
«ԱրմենիաՆաու»-ին չհաջողվեց կապվել գործարանի կառավարիչ
Սեյրան Մաթևոսյանի հետ առկա պրոբլեմների կապակցությամբ
նրա մեկնաբանությունը ստանալու նպատակով: Շենգավիթի
(որտեղ գտնվում է գործարանը և հանրակացարանը) թաղապետարանի
պաշտոնյաները հայտնեցին, որ իրենք փորձում են որևէ
լուծում գտնել էլեկտրականության պրոբլեմի համար
և նախատեսում են նոր էլեկտրական կաբել գցել դեպի
հանրակացարան:
Իսկ փախստականներն ասում են, որ իրենց խոստացել
են, որ էլեկտրականություն կունենան անջատման հաջորդ
օրը: Հանրակացարանի բնակիչները դիմել են քաղաքապետարանին,
միգրացիայի և փախստականների վարչությանը, նամակ
են գրել նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ խնդրելով իրենց
էլեկտրամատակարարումն առանձնացնել գործարանից: Սակայն
առ այսօր նրանք ոչ մի պաշտոնատար անձից պատասխան
չեն ստացել, և նրանց խնդրանքները ոչ մի արդյունք
չեն տվել:
«Ադրբեջանից փախչելուց հետո մենք հայտնվեցինք
Հայաստանում և կիսեցինք նրա հետ բոլոր դժվարությունները՝
սովն ու ցուրտը: Սակայն մենք չէինք գանգատվում,
որովհետև ամբողջ երկիրն էր կանգնած նույն պրոբլեմների
առաջ, - ասում է Ղարիբյանը: - Այսօր դժվար է դիմանալ
մթությանը: Երեկոյան դուրս ենք գալիս պատշգամբ ու
նայում քաղաքի լույսերին»:
Ղարիբյանի երկու դուստրերն ասում են, որ սովորել
են մոմի լույսի տակ դասերը պատրաստելուն, սակայն
գանգատվում են, որ տեսողությունը լարելուց գլխացավեր
են ունենում:
«Ես այնպիսի հագուստ եմ հագնում, որը արդուկելու
կարիք չունի՝ սվիտերներ և ջինսեր», - ասում է 11-ամյա
Նարինե Ղարիբյանը:
«Սակայն վերջերս ուսուցչուհին ասաց, որ ես և քույրս
պետք է սպիտակ վերնաշապիկով գնանք դպրոց: Ես նրան
ասացի, որ մենք մի քանի շաբաթ էլեկտրականություն
չունենք: Սկզբում նա չհավատաց, սակայն հետո մայրիկս
ասաց նրան, որ դա իսկապես այդպես է, և նա ասաց,
որ ինքն արդուկ կբերի, և առաջարկեց, որ հագուստս
արդուկեմ դպրոցում»:
 |
Ô³ñǵ۳ÝÇ
»ñÏáõ ¹áõëïñ»ñÝ
³ëáõÙ »Ý,
áñ ëáíáñ»É
»Ý ÙáÙÇ
ÉáõÛëÇ
ï³Ï ¹³ë»ñÁ
å³ïñ³ëï»É,
µ³Ûó ·³Ý·³ïíáõÙ
»Ý, áñ ï»ëáÕáõÃÛáõÝÁ
ɳñ»Éáõó
·É˳ó³í
»Ý áõÝ»ÝáõÙ:
|
Էլեկտրականության անջատումն անդրադառնում է հանրակացարանի
բոլոր բնակիչների վրա՝ և՛ մեկ տարեկան Ժասմինի վրա,
որը վախենում է մթությունից, և՛ 83-ամյա Հասմիկ
Իսրայելյանի վրա, որը հաշմանդամ է:
«Երևի ես միակ մարդն եմ այստեղ, որին ջերմաստիճանի
անկումն ուրախացնում է, - ասում է Ժասմինի 20-ամյա
մայրը՝ Վիկա Վիրաբյանը: - Քանի որ սառնարանից չենք
կարող օգտվել, կաթը և երեխայի մյուս սննդամթերքը
հնարավոր չէ պահել: Ես ամեն օր թարմ կաթ եմ գնում
մեկ օրվա համար, թե չէ կթթվի»:
Փախստականների մեծ մասը գործազուրկ է և ապրում
է ծանր սոցիալական պայմաններում: Նրանց տնտեսական
դժվարություններին այժմ ավելացել է նաև մոմ գնելու
անհրաժեշտությունը: Մի տուփն արժե մոտ 200 դրամ
(մոտ 33 սենթ) և բավականացնում է մեկ շաբաթ:
Փախստականները նաև ասում են, որ երբ գործարանի
տնօրենը Դեմիրճյանն էր, իրենք ավելի շատ հույսեր
և ավելի քիչ պրոբլեմներ ունեին:
Փախստականներն անց են կացնում իրենց երեկոները՝
հիշելով անցյալը, երբ իրենք բարձր հասարակական կարգավիճակ,
աշխատանք, փող ու էլեկտրականություն ունեին:
Թեև հանրակացարանը ցանկապատով առանձնացած է գործարանից,
սակայն շրջապատված է հսկա խողովակներով և տեխնիկական
սարքավորումներով: Հանրակացարան տանող ճանապարհը
հեշտ չէ գտնել, քանի որ այն անցնում է անգործության
մատնված երկաթուղային գծերի և լքված ßÇÝáõÃÛáõÝների
միջով:
Փախստականներն ասում են, որ իրենք մեկուսացած
են քաղաքի մնացած մասից, և կատակում են, որ օգնությունն
իրենց չի հասնում, որովհետև պաշտոնատար անձինք անգամ
տեղյակ չեն, որ իրենք գոյություն ունեն:
|