»ÝÇë (Îñ»ÙÉÇ
·³í³Ã)
Երևանցի Սարգիս Սարգսյանը դուրս է եկել Մոսկվայում
սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 5-ն ընթացող
«Կրեմլի գավաթ» միջազգային մրցաշարի քառորդ եզրափակիչ:
Առաջին փուլում Սարգսյանը հաղթեց իտալացի Վոլանդրի
Վիլիպոյին (չցանված)՝ 6-1, 6-2:
Ծածկի տակ անցկացվող մրցաշարի երկրորդ փուլում
չցանված Սարգսյանը պարտության մատնեց մրցաշարի անցյալ
տարվա հաղթող ռուսաստանցի Եվգենի Կաֆելնիկովին,
որը ցանված էր 8-րդ համարի տակ՝ 6-4, 2-6, 6-4:
Քառորդ եզրափակիչում Սարգսյանին դժվարին մրցակից
է սպասում ի դեմս 2-րդ համարի տակ ցանված արգենտինացի
Ագուստին Կալյերիի (ՊԹԱ աղյուսակում նա զբաղեցնում
է 20-րդ հորիզոնականը):
Ներկայումս Սարգսյանը ՊԹԱ աղյուսակում 49-րդն
է:
Մրցաշարի առաջին փուլում 5-րդ համարի տակ ցանված
բուլղարահայ Մագդալենա Մալեևան 4-6, 6-3, 5-7 հաշվով
զիջեց ռուսաստանցի Դինարա Սաֆինային:
ÐáõݳÑéáÙ»³Ï³Ý
Áٵ߳ٳñï
(³ß˳ñÑÇ
48-ñ¹ ³é³çÝáõÃÛáõÝ)
Յոթ հայ ըմբիշներ իրենց ելույթները սկսեցին Փարիզի
մերձակայքում գտնվող Կրետեյ քաղաքում մեկնարկած
Աշխարհի հունահռոմեական ըմբշամարտի 48-րդ առաջնությունում:
Առաջնությունը, որին մասնակցում են 70 երկրների
ներկայացուցիչներ, կավարտվի շաբաթավերջին:
Հայաստանի թիմը ներկայացված է հետևյալ մարզիկներով.
Ռոման Ամոյան (55 կգ), Կարեն Մնացականյան (60 կգ),
Վաղինակ ¶ալստյան (66 կգ), Մովսես Կարապետյան
(74 կգ), Լևոն ¶եղամյան (84 կգ), Արման ¶եղամյան
(96 կգ) և Հայկազ ¶ալստյան (120 կգ):
Թիմի մարզիչներ Լևոն Ջուլֆալակյանի և Սամվել ¶ևորգյանի
կարծիքով մեր ըմբիշներից առնվազն երկուսը կարող
են հավակնել չեմպիոնի կոչմանն իրենց քաշային կարգում:
|