ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 Back to current issue 
 Back to archive 
 October 3, 2003 



ܳչ³ÉÛ³ÝÇ ·áñÍÁ. ³Ùµ³ëï³ÝÛ³ÉÇ ÏÇÝÁ åݹáõÙ ¿, áñ Çñ ³ÙáõëÇÝÁ ù³íáõÃÛ³Ý Ýá˳½ ¿



¸ÐáíѳÝÝ»ë §²å»ñ¦ гñáõÃÛáõÝÛ³ÝÁ (ϳåáõÛï í»ñݳ߳åÇÏáí) ¹³ï³ñ³ÝÇ ¹³ÑÉÇ×áõÙ:

Լրագրող Տիգրան Նաղդալյանի սպանության գործով դատական նիստը երեքշաբթի վերսկսվեց «Ապեր» մականունով Հովհաննես Հարությունյանի ցուցմունքների ակնկալիքով: Հարությունյանը կապող օղակ է սպանությունը կատարողների և պատվիրատուի միջև: Հարությունյանը նաև սպանությունը պատվիրելու մեջ մեղադրվող Արմեն Սարգսյանի ազգականն է:

Սակայն մինչ լեփ-լեցուն ու լարված դահլիճը սպասում էր ցուցմունքներին, ոստիկանի ուղեկցությամբ դատարանի դահլիճ մտավ մի կին, որը մոտեցավ դատավոր Սարիբեկ Արամյանին և պահանջեց, որ իրեն լսեն:

Պարզվեց, որ նա ամբաստանյալ Հարությունյանի կինը և գործով վկա ¶այանե Մելքոնյանն է (օրենքը թույլ չի տալիս դատակոչված վկային դահլիճ մտնել, քանի դեռ նա ցուցմունք չի տվել: Սակայն մեղադրող Զելիմ Թադևոսյանն առանց նախազգուշացման ներս էր բերել Մելքոնյանին):

Կինը դատավորին մի գրություն հանձնեց և ասաց որ այն իրեն գրել է Հարությունյանը վեց ամիս առաջ, երբ թաքնվում էր իրավապահ մարմիններից:

«Վեց ամիս լռել եմ, բայց այլևս չեմ լռելու: ¶իտեմ, Ապերը դեմ է, բայց պիտի խոսեմ», - ասաց Մելքոնյանը: Նա հայտարարեց նաև, որ սպառնալիքներ ու անանուն հեռախոսազանգեր է ստանում, հոգնել է և ուզում է ցուցմունք տալ անմիջապես:

Դատավոր Արամյանը պատասխանեց, որ սպառնալիքների հարցով պետք է դիմի իրավապահ մարմիններին, սակայն կինը պահանջում էր իրեն արտահերթ հարցաքննել:

Մեղադրողներն ու պաշտպաններից երկուսը խորհրդակցեցին և որոշեցին վկային ցուցմունք տալու հնարավորություն տալ: Մյուս երեք պաշտպանները դեմ էին: Կնոջը հարցաքննելուն դեմ էր նաև ամուսինը՝ ամբաստանյալ Հարությունյանը: Նա փորձ արեց առարկել, սակայն դատավորը սաստեց նրան: Իր առարկությունների մերժումից հետո Հարությունյանն արտասվեց:

Դատարանը բավարարեց մեղադրող Թադևոսյանի միջնորդությունը՝ նախ դատարանի դահլիճ բերել ամբաստանյալ Արմեն Սարգսյանին (Սարգսյանը 1999 թ. հոկտեմբերի 27-ին խորհրդարանում սպանված վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբայրն է և մեղադրվում է սպանությունը 75000 դոլարով պատվիրելու մեջ)՝ նրա կարծիքը հարցնելու համար, ապա ցուցմունք տալու հնարավորություն ընձեռել վկա Մելքոնյանին:

Սարգսյանի պաշտպանի հետ խորհրդակցելուց հետո Մելքոնյանին թույլ տվեցին ցուցմունք տալ:

«Ես որպես հայ կին պարտավոր եմ պաշտպանել իմ ամուսնուն, - այսպես սկսեց իր ցուցմունքը տիկին Մելքոնյանը: - Ապերն ինձ ասել է` ես կապ չունեմ Նաղդալյանի սպանության հետ, Արմենից իմացիր, ես ինչ պիտի անեմ»:

Այս լուրը Հարությունյանը կնոջն ուղարկել է թաքստոցից, իսկ դատարանում հրապարակված երկտողում գրված էր.

«Եթե այսպես գնա, ինձ են ուզում, որ ես լինեմ զակազչիկ, անպայման ¶րետի (Սարգսյանների մայրը) հետ խոսեք, հո փափուկ բարձ չի դնում գլխիս տակ: ¶րետին ասեք, որ երկար չեմ կարող մնալ (թաքստոցում): ¶րիգորին (ամբաստանյալ ¶րիգոր Պետրոսյան) փոխանցեք, թող ասի՝ ոչ մի բանից տեղյակ չի: Իմ տեղը դաժե արարատցիներին չասեք»:

Այս գրությունից կինը եզրակացրել է, որ պատվիրատուն Արմեն Սարգսյանն է: Ըստ նրա տանից դուրս գալուց առաջ ամուսինն ասել է, որ Արմեն Սարգսյանի պատճառով ինքը խառնված է Նաղդալյանի սպանության գործին. «Արմենի կեղտերն եմ քաշում»:

Վկան պատմեց, որ երկու անգամ Արարատ է գնացել, հանդիպել է ¶րետա Սարգսյանին, խնդրել, որ փաստաբան վարձեն ամուսնու համար: Եռաբլուր (այստեղ թաղված է սպանված վարչապետ Վազգեն Սարգսյանը) այցելության ժամանակ դիմել է նաև Արամ Սարգսյանին (մյուս եղբայրը և նախկին նախագահական թեկնածուն), բայց ապարդյուն. օգնություն չի ստացել:

Ըստ վկայի այդ ընթացքում իրենց տուն են եկել րետա Սարգսյանն ու նրանց հարազատները և փոխանցել են Արմեն Սարգսյանի ասածը. «Արմենն ասում է, թող աշխատի չբռնվի, եթե բռնվի, թող վերցնի իր վրա»:

¶այանե Մելքոնյանը պնդեց նաև իր նախաքննական ցուցմունքները, ապա պատասխանեց դատավարության մասնակիցների, այդ թվում Արմեն Սարգսյանի, հարցերին:

Սարգսյանը հարցրեց Մելքոնյանին. - «Ինչո՞ւ մարտի 5-ին Եռաբլուրում ինձ չմոտեցար ու չասացիր, որ Ապերն ասում է. «Արմենի կեղտերն եմ քաշում», այլ՝ Արամին մոտեցար»:

Մելքոնյանը պատասխանեց. - «Ես խուսափեցի մոտենալ քեզ, որ չվնասեմ»:

Երբ Հարությունյանը վերջապես չորեքշաբթի օրը ցուցմունք տալու հնարավորություն ստացավ, նա հրաժարվեց խոսելուց (թեև մինչև իր կնոջ հայտարարությունը պատրաստակամություն էր հայտնել ցուցմունք տալու):

«Իմ նախաքննական ցուցմունքները հիմք ընդունեք: Հարցերին էլ չեմ պատասխանելու», - հայտարարեց նա դատարանում:

Մարտի 21-ին տեղի ունեցած Հարությունյանի հարցաքննության տեսաձայնագրության մեջ վերջինս հայտնել է քննիչին, որ (ամբաստանյալ) ¶եղամ Շահբազյանից է իմացել «ինչ-որ հեռուստատեսության աշխատողի» սպանելու մտադրության մասին:

Ըստ Հարությունյանի ցուցմունքների նա Արմեն Սարգսյանի մոտ գումարի համար գնացել է 3 անգամ և ընդհանուր առմամբ նրանից ստացել է 60 հազար դոլար, որից 44 հազարն է տվել ¶եղամին: Մնացած գումարը պահել է, քանի որ Շահբազյանը պարտք է եղել իրեն:

Տեսաձայնագրության մեջ ամբողջ հարցաքննության ընթացքում ամբաստանյալ Հարությունյանն իրեն բավականին անկաշկանդ է զգում, ծխում է, նրան սուրճ են առաջարկում:

Քննիչ - Ու՞մ մտահղացումն էր Տիգրան Նաղդալյանի սպանությունը:

Հարությունյան - Սկզբում՝ Լյովայի (Հարությունյան), հետո՝ Արմենի:


Քննիչ - Դու նպատակ ունեցե՞լ ես Նաղդալյանին սպանելու:

Հարությունյան - Նրան չեմ ճանաչել, նպատակ էլ չեմ ունեցել երբեք: Ինձ ընդհանրապես գումարն էլ չի հետաքրքրել, միայն բարեկամական զգացմունքներից ելնելով եմ դրան մասնակցել: Այսքան տարիներ ես գումարի հարցով իրենց չեմ դիմել:

Քննիչ - Դու քեզ ի՞նչ չափի մեղք ես վերագրում, ի՞նչ դեր ես ունեցել:

Հարությունյան - Իմ դերը դուք ինձանից լավ գիտեք: Դուրս է գալիս՝ միջնորդել եմ, փող ա, տարել եմ, բերել եմ, տվել եմ:

Քննիչ - Իսկ Արմեն Սարգսյանը չասա՞ց, թե ինչու է ուզում սպանել:

Հարությունյան - Ոչ մի խոսակցություն չի եղել (հրապարակված մեկ այլ ցուցմունքում Հարությունյանն ասել էր, թե եղամն է իրեն ասել, որ Նաղդալյանի մատը խառն է 27-ի գործին):

Քննիչ - Մարդ էր սպանվելու, Ձեզ չէ՞ր հետաքրքրում, թե ինչու:

Հարությունյան - Դե, չգիտեմ, իրենք արդեն պայմանավորվել էին, ես ի՞նչ...

Երբ դատավարությունը վերսկսվի երեքշաբթի օրը, Արմեն Սարգսյանը հնարավորություն կստանա հարցեր տալու իրեն մեղադրող ամբաստանյալներին, որից հետո ինքը ցուցմունք կտա:


According to Agnes
 Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

  Inside
 

Fighting Words: Controversial editor attacked and badly beaten

Full story

 
 
 
 

The Naghdalyan Case: Wife of defendant claims her husband is a scapegoat

Full story

 
 
 

 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photos of the week
 Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 
 
 
 

Bridge Bash

The second half of the Ashtarak Bridge is ready to be passed over, but not before it got a grand opening this week.

 





Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.