|
¶³Û³Ý»
ØáõùáÛ³ÝÁª
§úñ¦ ûñÃÇ
ËÙµ³·ÇñÁ,
ÑÇí³Ý¹³Ýáó
¿ ï³ñí»É
ç³ñ¹í³Í
ùÃáí ¢
³ãùÇ Ñ»Ù³ïáÙ³Ûáí:
|
Սեպտեմբերի 27-ին գործված սև գլխարկներ հագած անհայտ
անձինք կանգնեցրել են այն մեքենան, որի մեջ է գտնվել
երևանյան «Օր» թերթի խմբագիրը, և դաժան ծեծի են
ենթարկել նրան:
30-ամյա ¶այանե Մուքոյանը դուրս է գրվել
Երևանի թիվ 2 հիվանդանոցից, ուր տարվել էր ջարդված
քթի և աչքի հեմատոմայի պատճառով:
Անցյալ շաբաթ օրը, կեսգիշերից քիչ անց Մուքոյանն
ամուսնու՝ «Օր» թերթի տնօրեն Ռաֆայել Հովակիմյանի
հետ տուն վերադառնալիս է եղել, երբ մայրաքաղաքի
Նոր Նորք թաղամասում նրանց «Ժիգուլի» մակնիշի ավտոմեքենայի
ճանապարհը փակել է առանց համարանիշների, սպիտակ
գույնի մի «Նիվա»:
Չորս հոգի Մուքոյանին և նրա ամուսնուն դուրս են
քաշել մեքենայից: Երկու հոգի հարվածել են Հովակիմյանի
գլխին և ստիպել են, որ նորից մտնի մեքենա, իսկ մյուս
երկուսը սկսել են ծեծել Մուքոյանին, մինչև նա կորցրել
է գիտակցությունը:
Տուժածներին հիվանդանոց են հասցրել ժամը 1:20-ի
մոտ: Հերթապահ բժիշկ Սոս Շահինյանն ասաց, որ նրանք
երկուսն էլ ուղեղի ցնցում են ստացել, իսկ Մուքոյանը
նաև քթի վիրահատության է ենթարկվել:
Ոստիկանությունը հետաքննում է միջադեպը, սակայն
առայժմ ոչ ոք չի կալանվել:
Մուքոյանի կարծիքով հարձակումն անմիջականորեն
կապված է իր թերթում հրապարակված վերջին հոդվածների
հետ և «թերթում սուր քննադատության ենթարկված մարդկանց»
վրեժն է:
Մի քանի շաբաթ առաջ «Օրը» լրագրողական հետաքննություն
է սկսել և հոդվածներ է տպագրել՝ մեղադրելով մի շարք
գործարարների հացի վերջին թանկացումների (ըստ թերթի՝
արհեստական) համար պատասխանատու լինելու մեջ:
«Ես վստահ եմ, որ այդ հոդվածները շատ մարդկանց
դուրը չեն եկել», - ասաց Մուքոյանը:
Շաբաթական երեք անգամ լույս տեսնող լրագիրը սկսել
է հրատարակվել մոտ 18 ամիս առաջ և լրատվական շրջանակներում
բուլվարային ու սկանդալային թերթի համբավ է վայելում:
Անցյալ տարի Հայաստանի լրագրողների համայնքը խստորեն
դատապարտեց Մուքոյանին, երբ նրա թերթը հոդված տպագրեց
«Առավոտ» թերթի խմբագիր Արամ Աբրահամյանի մասին՝
ուղեկցելով դրանք պոռնիկի հետ լուսանկարներով:
Լրագրողները մեղադրեցին Մուքոյանին այն բանում,
որ նա որոշակի գումարի դիմաց է հրապարակել այդ լուսանկարները,
որոնք արվել են թաքնված խցիկով: Իսկ խցիկը, ինչպես
ենթադրում են, տեղադրել են Աբրահամյանի հակառակորդները,
որոնք ցանկացել են շանտաժի ենթարկել բացախոս լրագրողին:
Այդ միջադեպի կապակցությամբ Երևանի լրագրողները
բոյկոտի ենթարկեցին Մուքոյանին ու նրան թերթը և
վտարեցին նրան Մամուլի ազգային ակումբից ու Հետաքննող
լրագրողների ընկերակցությունից:
Խմբագիրը մերժում է ենթադրություններն այն մասին,
որ հարձակումը կարող էր անձնական պատճառներ ունենալ:
Նրա նախկին ամուսինը ներկայումս պատիժ է կրում սպանության
համար:
«Հարձակումը լավ կազմակերպված էր: Չեմ կարծում,
որ իմ նախկին ամուսինն ի վիճակի էր պրոֆեսիոնալներ
վարձել ինձ ծեծի ենթարկելու համար: Հարձակվողների
նպատակն ինձ վախեցնելն էր: Դա վրեժ չէր իմ անձնական
կյանքի համար», - ասաց Մուքոյանը:
|
§Ð³ñÓ³ÏáõÙÝ
³ÝÙÇç³Ï³Ýáñ»Ý
ϳåí³Í
¿ ûñÃáõÙ
Ññ³å³ñ³Ïí³Í
í»ñçÇÝ
Ñá¹í³ÍÝ»ñÇ
Ñ»ï...¦, - ³ëáõÙ
¿ ØáõùáÛ³ÝÁ:
|
Որոշ տեղական լրատվամիջոցներ կարծիք են հայտնում,
որ Մուքոյանին ծեծի են ենթարկել, որովհետև նրա թերթը
նախկինում գումարներ է վերցրել քաղաքական գործիչներից
և խոշոր գործարարներից անցանկալի հոդվածներ չտպագրելու
համար, սակայն երբ այս անգամ թերթը չի համաձայնել
առաջարկված գործարքին, որոշ գործարարներ որոշել
են պատժել խմբագրին:
Մուքոյանն ասում է, որ իր թերթը, որը ամենաէժանն
է Հայաստանում (մոտ 9 սենթ), ßáõñç
2500 ïå³ù³Ý³Ï
áõÝÇ:
Ի տարբերություն հայաստանյան մյուս լրատվամիջոցների,
«Օրը» ո՛չ իշխանամետ է, ո՛չ ընդդիմադիր և պարբերաբար
քննադատության է ենթարկում երկու կողմերին էլ:
Մուքոյանն իր զարմանքն է արտահայտում, որ որոշ
տեղացի լրագրողներ անտարբերություն են ցուցաբերում
իր վրա կատարված հարձակման նկատմամբ:
«Որոշ լրատվամիջոցներ և լրատվական կազմակերպություններ
գերադասում են անտեսել միջադեպը և վերհիշում են
ժամանակին իրենց հայտարարած բոյկոտը: Սակայն Հայաստանում
լրագրողն ապահով չէ, և յուրաքանչյուր ոք պետք է
մտածի, որ վաղն ինքը կարող է դառնալ ինչ-որ մեկի
ատելության թիրախը և հայտնվել իմ վիճակում», - ասաց
Մուքոյանը:
Հարձակումները լրագրողների վրա թեև հազվադեպ են
Հայաստանում, սակայն բնավ էլ խորթ երևույթ չեն:
Անցյալ հոկտեմբերին հայտնի անկախ լրագրող Մարկ
¶րիգորյանը (որը վերջերս տեղափոխվել է Լոնդոն)
լուրջ մարմնական վնասվածքներ էր ստացել, երբ հարձակվողը
պայթուցիկ սարք էր նետել նրա ոտքերի տակ: Իրավապահ
մարմինները որակեցին այդ միջադեպը որպես կանխամտածված
մահափորձ:
Իսկ անցյալ դեկտեմբերին սպանվեց լրագրող Տիգրան
Նաղդալյանը: Այդ գործի դատավարությունն այժմ ընթացքի
մեջ է: (Սեղմեք այստեղ
առնչվող հոդվածը տեսնելու համար:)
Չնայած ընդհանուր բացասական վերաբերմունքին «Օր»
թերթի նկատմամբ՝ Հայաստանի լրատվական համայնքը խստորեն
դատապարտեց Մուքոյանի վրա կատարված հարձակումը:
«¶ոլոս Արմենիի» թերթը գրում է, որ գրաքննությունը
Հայաստանում իրականացվում է ոչ թե օրենքի շրջանակներում
(խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է լրատվության
մասին նոր օրենքը), այլ այնպիսի մարդկանց միջոցով,
ովքեր չեն ընդունում ոչ մի քննադատություն և ապավինում
են Լինչի օրենքին:
«Անկախ Հայաստանի ամենախայտառակ ավանդույթներից
մեկն այն է, որ խնդիրները լուծվում են ուժի միջոցով»,
- գրում է թերթը:
|