ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 Back to current issue 
 Back to archive 
 October 3, 2003 




ÀÝïñáõÃÛáõÝÝ»ñÝ ²¹ñµ»ç³ÝáõÙ. Õ³ñ³µ³ÕóÇÝ»ñÁ ó³ÝϳÝáõÙ »Ý, áñ ݳ˳·³Ñ ¹³éݳ ÆÉѳ٠²ÉÇ¢Á


Æë³ ³Ùµ³ñÁª §Øáõë³í³Ã¦ Ïáõë³ÏóáõÃÛ³Ý ³é³çÝáñ¹Á, ѳÕÃáÕÇ Éáõñç ѳí³ÏÝáñ¹ ¿ ²¹ñµ»ç³ÝÇ Ý³Ë³·³ÑÇ ÁÝïñáõÃÛáõÝÝ»ñáõÙ:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակիչները ցանկանում են, որ Ադրբեջանի հաջորդ նախագահ դառնա Իլհամ Ալիևը՝ փոխարինելով այդ պաշտոնում իր հորը:

Նախագահական ընտրություններն Ադրբեջանում կկայանան հոկտեմբերի 15-ին և կարող են անդրադառնալ Ղարաբաղի հետ հարաբերությունների, երկու երկրների միջև 9 տարի առաջ հաստատված հրադադարի և խաղաղության հասնելու փակուղի մտած ջանքերի վրա:

Վերջերս մոտ 500 ղարաբաղցիների մեջ հարցում անցկացրեց «Ժողովրդավարական բարեփոխումներ և մարդու իրավունքներ» հասարակական-քաղաքական կազմակերպությունը: Հարցվածների 63 տոկոսը կարծիք է հայտնել, որ Իլհամի նախագահ դառնալու դեպքում հնարավոր կլինի պահպանել հրադադարը: Նրանք նաև չեն բացառում, որ Իլհամ Ալիևը կարող է համաձայնել վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո Ղարաբաղի պաշտոնական մասնակցությամբ (որպես «ինքնահռչակ հանրապետություն», միջազգային դիվանագիտական գործակալությունները պաշտոնապես չեն ճանաչում Ղարաբաղի լեգիտիմությունը, նույնիսկ նրա սեփական սահմանային խնդիրները լուծելու հարցում):

Ղարաբաղյան իշխանությունները զգուշորեն խուսափում են հայտնել, թե ում կուզենային տեսնել որպես հարևան երկրի նախագահ: Տեղյակ աղբյուրներն ասում են, որ պաշտոնական Ղարաբաղը կուզենար այդ պաշտոնում տեսնել կանխատեսելի, կառուցողական բանակցությունների հակված քաղաքական գործչի, իսկ Իլհամ Ալիևը կարող է դառնալ այդպիսին:

«Իլհամ Ալիևը կարող է դրական դեր խաղալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության փոխադարձաբար ընդունելի կարգավորման որոնման գործում», - ասաց Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարության տեղեկատվական-վերլուծական վարչության պետ Լեոնիդ Մարտիրոսյանը:

Ինչպես նշում է Մարտիրոսյանը, նախագահական պաշտոնի համար Ադրբեջանի ընդդիմության գլխավոր թեկնածուներից մեկը՝ «Մուսավաթ» քաղաքական կուսակցության առաջնորդ Իսա ¶ամբարն արդեն եղել է իշխանության վերնախավում 1992-1993 թվականներին:

«Այդ իշխանությունն է պատերազմ սկսել Ղարաբաղում», - հիշեցնում է Մարտիրոսյանը: Նա նաև կասկած է հայտնում, որ Իսա ¶ամբարը և Ադրբեջանի ազգային անկախության կուսակցության առաջնորդ Էհթիբար Մամեդովը, որը նույնպես ընտրություններում հաղթանակի հավակնորդներից է, կհամաձայնեն վերսկսելու հակամարտության կարգավորման բանակցությունները կառուցողական կուրսով, ղարաբաղյան կողմի մասնակցությամբ:

²ÉÇ¢ áñ¹ÇÝ Ñ³í³Ý³µ³ñ ÏËá÷³ñÇÝÇ ÑáñÁ ݳ˳·³ÑÇ å³ßïáÝáõÙ:

Այլ տեսակետ ունի Ստեփանակերտում ռուսերեն և հայերեն հրատարակվող «Ազատ Արցախ» կառավարական թերթի գլխավոր խմբագիր Հայկազ Ղահրիյանը:

«Ընտրվելուց հետո ներկա հավակնորդներից ոչ մեկը Լեռնային Ղարաբաղի մասնակցությամբ բանակցություններ չի վարի, - ասում է նա: - Ոչ մի թեկնածուի նախընտրական ծրագրում, այդ թվում և Իլհամ Ալիևի, չկան հակամարտության կարգավորման փոխադարձաբար ընդունելի կառուցողական մոտեցումներ»:

Ղահրիյանի կարծիքով Ղարաբաղի հետ երկխոսություն վարելու համար քաղաքական կամք է պետք, որը ներկա թեկնածուներից ոչ մեկը չունի:

«Դա հաստատվում է բոլոր թեկնածուների նախընտրական ելույթներում հնչող հրապարակային սպառնալիքներով. նրանք խոստանում են լուծել Ղարաբաղի պրոբլեմը ուժի դիքից, եթե հայկական կողմը չհամաձայնի հակամարտության կարգավորման Ադրբեջանի դիրքորոշմանը», - ասում է Ղահրիյանը:

«Ժողովրդավարական բարեփոխումներ և մարդու իրավունքներ» ՀԿ-ի ղեկավար ¶եորգի Ղազարյանը խորհուրդ է տալիս չվստահել թեկնածուների նախընտրական ելույթներին, որովհետև դրանք բացահայտ պոպուլիստական բնույթ ունեն:

«Ադրբեջանն անկանխատեսելի երկիր է, և պարզ չէ, թե ինչ կանի թեկնածուներից յուրաքանչյուրը ընտրություններում հաղթելու դեպքում», - ասում է նա:

Իսկ այդ ընթացքում Ղարաբաղի շատ բնակիչներ, հատկապես գյուղական շրջաններում, անտարբեր են Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունների նկատմամբ:

Այդ անտարբերության պատճառներից մեկն ադրբեջանական լրատվամիջոցների հայտարարությունների անմատչելիությունն է: Բաքվի հեռուստատեսության և ռադիոյի հաղորդումները Ղարաբաղում չեն հեռարձակվում: Բաքվի թերթերն ու ամսագրերը տեղի կրպակներում չեն վաճառվում: ԼՂՀ-ի բնակչությունն Ադրբեջանում նախընտրական իրավիճակի մասին ամբողջ տեղեկատվությունը ստանում է հիմնականում Երևանի և Ստեփանակերտի տպագիր և ինտերնետային մամուլից: Որպես կանոն այդ տեղեկությունները չեն տալիս Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձությունների ամբողջական պատկերը:

Անտարբերության մյուս պատճառն այն է, որ բնակչության մեծ մասը կարծում է, որ ռազմական գործողությունները չեն վերսկսվի անկախ նրանից, թե ով կընտրվի նախագահ: Ղարաբաղի բնակչության մեծ մասը հիմնականում մտահոգված է ներքին՝ սոցիալ-տնտեսակա, պրոբլեմներով, որոնց լուծումները դժվարացնում է ինքնահռչակված հանրապետության չճանաչված լինելու փաստը:

Սակայն անկախ դիտորդները համամիտ են, որ Լեռնային Ղարաբաղի գյուղական շրջանների բնակչության հետաքրքրությունը ընտրությունների նկատմամբ աճում է ընտրությունների մոտենալու համեմատ: Դիտորդները բացատրում են իրենց տեսակետն այն փաստով, որ ընտրությունների մոտենալուն զուգընթաց հիմնական ռուսական հեռուստակայանները, որոնց հաղորդումները հեռարձակվում և մեծ ժողովրդականություն են վայելում այստեղ, սկսելու են ավելի շատ եթերային ժամանակ հատկացնել Ադրբեջանում քաղաքական իրավիճակի լուսաբանմանը: Այսպիսով ընտրություններն Սդրբեջանում կհայտնվեն ԼՂՀ-ի բնակիչների տեսադաշտում, որոնք ավելի մեծ վստահություն ունեն դեպքերի զարգացման ռուսական մեկնաբանությունների նկատմամբ:

(Լեռնային Ղարաբաղի հարցը բարձրացվել է 1988 թվականի փետրվարին: Մարզի հիմնականում հայ բնակչությունը ցանկանում էր վերամիավորվել Հայաստանի հետ: Սակայն 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ինքնավար մարզի խորհրդարանը հռչակեց Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն: Սկսած 1992 թվականից հակամարտության կարգավորումն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո: Համաձայն ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի հայտարարության, հակամարտության կարգավորման բանակցություններն ընթանում են Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությամբ (այդ բանակցություններին մասնակցում էին Հայաստանի և Ադրբեջանի Ա¶ փոխնախարարները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչը՝ ի դեմս ինքնահռչակ հանրապետության Ա¶ նախարարի): Բանակցությունների այդ ֆորմատը պահպանվեց մինչև 1996 թվականին կայացած ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովը, որից հետո ընդունվեց նոր ֆորմատ, որը նախատեսում էր Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումներն առանց Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցության:

Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի կարծիքով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումները չպետք է փոխարինեն բանակցությունների նախկին ֆորմատը Լեռնային Ղարաբաղի մասնակցությամբ: Նրա կարծիքով այս երկու բանակցային գործընթացները կարող են ընթանալ զուգահեռաբար):


According to Agnes
 Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

  Inside
 

Fighting Words: Controversial editor attacked and badly beaten

Full story

 
 
 
 

The Naghdalyan Case: Wife of defendant claims her husband is a scapegoat

Full story

 
 
 

 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photos of the week
 Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 
 
 
 

Bridge Bash

The second half of the Ashtarak Bridge is ready to be passed over, but not before it got a grand opening this week.

 





Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.