|
ºñµ
ïÝ»ñáõÙ
çáõñ ãϳ,
ó³Ûï³ÕµÛáõñÝ»ñÁ
÷ñÏáõÃÛáõÝ
»Ý:
|
Երևանի ջրամատակարարման ծառայության արդիականացման
հետ քաղաքային իշխանությունները բախվեցին մի նոր
խնդրի հետ՝ կապված քաղաքի հին ավանդույթներից մեկի
հետ:
Հանրային ցայտաղբյուրներ (ժողովրդական անվանումը՝
«պուլպուլակ») բուսնել են մայրաքաղաքի, ինչպես նաև
այլ քաղաքների շատ փողոցների անկյուններում և բակերում:
Սակայն այժմ, երբ բնակիչները պետք է վճարեն օգտագործված
ջրի համար, հարց է ծագում, թե ով է վճարելու ցայտաղբյուրների
համար:
«Այս ոլորտում ևս հավանաբար փոփոխություններ կլինեն,
- ասում է ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի
մամուլի քարտուղար Սուսաննա Բադալյանը: - Ցայտաղբյուրները
կան, մարդիկ օգտվում են թե՛ կենտրոնում և թե՛ բակերում,
սակայն ինչ-որ մեկը դրա համար պետք է վճարի՞, թե՞
ոչ»:
Բադալյանի հավաստմամբ խնդրին լուծում տալու համար
հարցը քննարկվել է նաև Երևանի քաղաքապետի հետ: Ըստ
ընդունված որոշման այն ցայտաղբյուրները, որոնք գտնվում
են ոչ մեկին չպատկանող տարածքներում, լիովին մնալու
են ջրմուղ-կոյուղու հոգածության տակ, իսկ բակային
ցայտաղբյուրների ճակատագիրը մնում է անորոշ:
«Այսօր նույնիսկ ստույգ վիճակագրություն չկա,
թե հանրապետությունում քանի ցայտաղբյուր կա, որպեսզի
մենք ստույգ իմանանք մեր անելիքը, - ասում է Սուսաննա
Բադալյանը: - Հայերը սովորույթի համաձայն, ամեն
մի տխուր՝ հիմնականում մահվան, առիթով որոշում են
հավերժացնել հեռացածի հիշատակը և հուշագրություններով
ցայտաղբյուր են կառուցում: Ջուրը հոսում է, իսկ
վնասը կրում է ջրմուղ-կոյուղին»:
Պատմաբան Անահիտ Հովհաննիսյանի հավաստմամբ ցայտաղբյուրները
փակելու հապշտապ որոշումները կարող են մեծապես վնասել
թե՛ քաղաքի արտաքին տեսքին, և թե՛ բնակիչներին:
«Շատրվաններն ու ցայտաղբյուրները միշտ էլ մեր
երկրի դեմքն են եղել, - ասում է նա: - Շատ զբոսաշրջիկներ
Հայաստան այցելելիս զարմանում են հատկապես ցայտաղբյուրների
վրա»:
Բադալյանի հավաստմամբ ջրմուղ-կոյուղին հնարավոր
ամեն ինչ անելու է, որ ոչ մի ցայտաղբյուր ու շատրվան
չփակվի՝ հատկապես քաղաքի կենտրոնում, իսկ բակերի
ցայտաղբյուրները դուրս են գալու նրանց ենթակայությունից:
«Առաջարկություն կա քաղաքի ցայտաղբյուրների վրա
գեղեցիկ փականներ տեղադրել, որը հնարավորություն
կտա բացել ջուրը, խմել, ապա նորից փակել, - ասում
է Բադալյանը: - Այս դեպքում խնայողություն կլինի:
Հուսով եմ նույն ճակատագրին կարժանանան նաև բակային
ցայտաղբյուրները»:
Էջմիածնում ջրավարձի գանձման ներդրված համակարգը,
ամենայն հավանականությամբ, կնշանակի ցայտաղբյուրների
վախճան:
|
àñù³Ý
ß³ï ó³Ûï³ÕµÛáõñ,
³ÛÝù³Ý
ɳí. »ñµ
Ù»ÏÁ ÷³ÏáõÙ
»ë, ÙÛáõëÝ
³í»ÉÇ
ßé³ÛÉ ¿
¹³éÝáõÙ:
|
«Եթե շենքերի բնակիչները համաձայնեն ցայտաղբյուրների
վրա ջրաչափեր տեղադրել և վճարել, ապա ամեն ինչ նորմալ
կլինի, - ասում է «Էջմիածնի ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ի
տնօրեն Կարեն Ավագյանը, - իսկ եթե բնակիչները հրաժարվեն
դա անել, մենք ստիպված կլինենք ցայտաղբյուրները
փակել, քանի որ չենք կարող վճարել դրանց համար»:
«Մեր թաղամասի բնակիչները հիմնականում անվճարունակ
են և դժվար թե կարողանան վճարել ցայտաղբյուրների
համար, - ասում է Էջմիածնի Զվարթնոց թաղամասի բնակչուհի
Նելլի Ոսկանյանը: - Սակայն եթե դրանք էլ չլինեն,
շատ թաղամասերի բնակիչներ մեզ նման անելանելի դրության
մեջ կհայտնվեն, քանի որ օրերով ջուր չենք ունենում
և ստիպված ենք ջուրը դույլերով կրել ցայտաղբյուրներից:
Թե ինչ կլինի, պարզ չէ»:
Կարեն Ավագյանն ասում է, որ ցայտաղբյուրի ջրի
համար չվճարելով՝ մարդիկ խնայողաբար չեն ծախսում
այն:
«Մեր թաղային տեսուչը հաճախ առավոտյան շրջայց
է կատարում թաղամասերով և տեսնում է, թե ինչպես
է ցայտաղբյուրի ջուրը երեք չորս մետր բարձրությամբ
անիմաստ ժայթքում, - ասում Է Ավագյանը, - իսկ մեկ
այլ տեղ կանայք խմելու ջրով ժամեր շարունակ գորգեր
ու բուրդ են լվանում: Սա արդեն խոսում է այն մասին,
որ ոչ մեկը չի խնայում ո՛չ ջուրը, ո՛չ էլ մեր աշխատանքը:
Այս պարագայում ջրաչափերն ու մուծումներն ամենաճիշտ
լուծումն են»:
|