ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 Back to current issue 
 Back to archive 
 October 3, 2003 




´³Õñ³ÙÛ³ÝÇÝ çñÑ»Õ»Õ ãÇ ëå³éÝáõÙ. ÏÛ³ÝùÁ ó³Ù³ù ·ÛáõÕáõÙ


ÂíáõÙ ¿, û ·ÛáõÕ³óÇÝ»ñÇÝ çáõñ µ»ñ»ÉÁ èáµ»ñï гñáõÃÛáõÝÛ³ÝÇ áã ÙdzÛÝ ·áñÍÝ ¿, ³ÛÉ¢ª ³é³ù»ÉáõÃÛáõÝÁ:

Արարատյան դաշտավայրում, որի անունն առնչվում է պատմության ամենահայտնի ջրհեղեղի հետ, Բաղրամյան գյուղի 1249 բնակիչներն ապրում են առանց ջրի և առանց քաղաքակիրթ կյանքի ß³ï հարմարությունների:

Չորս երեխաների մայր Մելսիդա Հարությունյանն աշխատում է Բաղրամյանի գյուղապետարանում որպես ֆինանսիստ: Նա գյուղի առաջին բնակիչներից է: 1989 թվականին ամուսնու հետ Մյասնիկյան գյուղից տեղափոխելով՝ որոշել են մշտական բնակություն հաստատել Բաղրամյանում:

«Այն տարիներին սա գյուղ չէր: Այստեղ կառուցվում էր քաղաքատիպ ավան: Մեզ Բաղրամյան բերեց ապագա քաղաքի հեռանկարը: Բնակարան ստացանք, մեծ թափով շինարարություն էր ընթանում, ամուսինս աշխատանք ուներ, իսկ հիմա ամեն ինչ փոխվել է», - ասում է Մելսիդան:

Կիսակառույց շենքերի կողքին վեր խոյացող քայքայվող ու ժանգոտող վերամբարձ կռունկները խորհրդանշում են այդ փոփոխությունները, որոնցից և ոչ մեկը դեպի լավը չէ:

¶յուղապետի տեղակալ Վազգեն Խաչատրյանն ասում է, որ ամեն ինչ իրար խառնվեց ԽՍՀՄ փլուզումից հետո, մինչդեռ հեռանկար կար այն դարձնելու արդյունաբերական քաղաք: Բաղրամյանի կառուցումը սկսվ»ó 1983 թվականին, բնակեցումը՝ 1988-ին: Այն դաñÓ³í Բաղրամյանի շրջանի կենտրոնը, որը միավորում էñ Թալինի և Արմավիրի շրջանների 15 գյուղեր:

Üոր íարչական բաժանումից հետո Բաղրամյանը մտավ Արմավիրի մարզի մեջ և ստացավ գյուղի կարգավիճակ: Այսօր այստեղ ապրում են հիմնականում Բաքվից ու Սումգայիթից եկած փախստականներ:

70-ամյա միայնակ թոշակառու Արշալույս Զախարյանը նրանցից մեկն է: Բացի 4000 դրամ թոշակից իր գոյությունը պահում է արևածաղիկ վաճառելով: «Մեր մասին ոչ ոք չի հիշում, ապրում ենք բախտի քմահաճույքով: Մի բան էլ եթե լինում է, իրար օգնության ենք հասնում հարևաններով»:

Երևանից 66 կմ հեռավորության վրա գտնվող այս գյուղում մարդիկ ապրում ենª միայն իրենց ուժերին ապավինելով: Մի մասը զբաղվում է անասնապահությամբ, մի մասÝ ¿É՝ հողագործությամբ, սակայն այստեղ էլ հաճախ բնությունն է անակնկալներ մատուցում:
æñáí ÉÇ ï³ñ³Ý»ñáí µ»éÝí³Í ·ÛáõÕ³óÇÝ»ñÇ ÑÇÝ ë³ÛɳÏÝ»ñÁ »ñ»Ë³Ý»ñÁ Ù»ù»Ý³Ý»ñÇ ÝÙ³Ý ùßáõÙ »Ý ·ÛáõÕÇ ×³Ý³å³ñÑÝ»ñáí: .

«àռոգման ջրի բացակայության, »րաշտի պատճառով չորանում են գյուղացիների ցանքատարածությունները», - ասում է հողագործ, անհատ ձեռներեց 37-ամյա Ստյոպա ¶ինեսյանը:

¶յուղի երկու փոքրիկ կրպականման խանութներից մեկը նրան է, և նա շատերի հույս ու հավատն է: Մարզկենտրոնից (Արմավիր) բերում է համագյուղացիների խնդրած ապրանքները: ¶յուղը չունի շուկա, մթերային խանութներ:

«Եթե անգամ ¹ñ³Ýù լինեն, մարդիկ գնումներ ինչպե՞ս կանեն: Ինձանից էլ տանում են պարտքով, մինչև թոշակ ու նպաստ են ստանում ու ѳßÇíÝ»ñÁ փակում», - բացատրում է նա:

Արմավիր շուկա գնալը մեծ ճոխություն է համարվում բաղրամյանցու համար և հաս³Ý»ÉÇ չէ բոլորին: Այստեղից մինչև մարզկենտրոն 12 կմ է, գնալ-գալու ծախսը 600 դրամ է:

Բաղրամյանում կառուցված են երկհարկանի տուֆակերտ միանման տներ և հինգհարկանի շենքեր: Մեկ շենքը բաղկացած է 16 բնակարանից, սակայն այսօր այստեղ ապրում ¿ 4-6 ընտանիք: Խաչատրյանի հավաստմամբ շատերը հեռացել են այստեղից և այլևս չեն վերադառնա:

¶յուղի միակ կրթական օջախը 164 աշակերտ ունեցող դպրոցն է: Այս տարի առաջին դասարան են գնացել ընդամենը 9 երեխա: Ջրի բացակայության պատճառով դպրոցն անգամ պետքարան չունի, դրսինն էլ երկու տարի է, ինչ փուլ է եկել ուժեղ քամուց: Մանկապարտեզն աշխատում է միայն ամռան երեք ամիսներին:

Բաղրամյանում չկա հիվանդանոց կամ պոլիկլինիկա: Բնակիչներն օգտվում են ÙÇ փոքրիկ ամբուլատորիայի ծառայություններից, նրանց սպասարկում է ընդամենը մեկ բուժքույր:
ØdzÛÝ³Ï Ãá߳ϳéáõ, ²¹ñµ»ç³ÝÇó ÷³Ëëï³Ï³Ý ²ñß³ÉáõÛë ¼³Ë³ñÛ³ÝÁ ëáíáñ»É ¿ §µ³ËïÇ ùٳѳ×áõÛùáí¦ ÁÝóóáÕ ³Ûë ÏÛ³ÝùÇÝ:

Սակայն բոլոր դժվարությունների ու հոգսերի կողքին Բաղրամյանում ապրող մարդկանց ամենամեծ խնդիրը խմելու ջրի բացակայությունն է: Այստեղ թարմ ջուր խմում են երեք օրը մեկ:

Մելսիդան ասում է. - «Այնքան վատ որակի ջուր ենք օգտագործել, áñ վախով անընդհատ սպասել ենք, որ կվարակվենք որևէ հիվանդությամբ: Ջուր չունենք հենց սկզբից, գնում ենք դույլը 50 դրամով (բերվում է Թալինից՝ 20 կմ հեռ³íáñáõÃÛáõÝÇó)»:

Ըստ նրա մեկ բաù ջուրը, որը 4 դույլ (40 լ) ¿, արժե 200 դրամ (մոտ 35 սենթ): Եթե այդ ջուրն օգտագործես նաև ափսեներ լվանալու, լոգանքի և այլ կենցաղային նպատակների համար, մեկ բաùը մեկ օր էլ չի µ³í³Ï³Ý³óÝÇ, իսկ դա նշանակում է ամիսը 6-7 հազար դրամ (10-12 դոլար) ծախսել ջրի համար, ինչը բնակիչները չեն կարող իրենց թույլ տալ:

Իսկ գյուղապետի տեղակալ Վազգեն Խաչատñյանն անտարբերությամբ է խոսում վաճառվող ջրի մասին: Նաև հպարտությամբ նշում է, որ 2002 թվականի սեպտեմբերից բնակչությունն ապահովված է արտեզյան ջրով: Մինչև այդ բնակչությունը գնում էր նաև այդ ջուրը՝ մեկ բաùը 150 դրամով (մոտ 25 սենթ):

¶երմանիայի կառավարության ֆինանսավորած ծրագիրը ջուր է ապահովում լվացքի, լողանալու և այլ կենցաղային նպատակների համար:


Արշալույս Զախարյանը օրական 2-3 դույլ խմելու ջուր է գնում: Օգտագործում է միայն խմելու համար և աëում է, որ իր համար սովորական երևույթ է դարձել այս վիճակը: Դժվար է հարմարվել, բայց ի՞նչ անի:

46-ամյա Ռոբերտ ՀարությունյանÝ ³յնքան հոգնած է, որ չի ցանկանում անգամ խոսել: Նրա աչքերի ծով-կապույտը հուշում է, որ ݳ գյուղի ջուր բերողն է:

«Բերում եմ Թալինից շաբաթը երկու անգամ, 5 տոննա: Այսօրվա բերածս վերջացել է, չնայած բերում եմ երեք օրվա համար», - ասում է նա:
êå³ëáõÙ »Ý çñÇ...

Ջրավաճառն ասում է, որ թեև դա իր աշխատանքն է, ինքը կգերադասեր, որ գյուղն իր սեփական ջուրն ունենար, իսկ ինքն այլ աշխատանք Ïգտներ:

Ռոբերտի մեկ օրվա եկամուտը 3-4 հազար դրամ է (5-7 դոլար), այն էլª եթե այդ օրը բոլորը վճարում են: Իսկ եթե պարտքով էլ չտա, մարդիկ ծարավ կմնան:

«Պարտքերի ցուցակ ունեմ և կունենամ, քանի շնչում ենք, և քանի որ շնչում ենք, նշանակում է պարտքով ենք յոլա գնում», - ասում է նա:

¶յուղապետի տեղակալը հիշում է, որ 1993-1994 թվականներին կար խմելու ջրի Արտաշավան-Թալին-Բաղրամյան ջրատարի անկացման ծրագիր, որն այդպես էլ չիրականացվեց:

«Բաղրամյանի վիճակի մասին տեղեկացված են բոլոր պատասխանատու մարմինները՝ ընդհուպ մինչև կառավարություն: Այս գյուղը կառուցվել է առանց ջրագծի», - ասում է Խաչատրյանը:

¶յուղի փողոցներում երթևեկող հիմնական փոխադրամիջոցը սայլակներն են՝ բեռնված կաթի համար նախատեսված, սակայն ջրով լցված մետաղյա տարաներով:

Միջին տարիքի մի գյուղացի կին լարել է վերջին ուժերը սայլակն առաջ տանելու համար: Քրտինքի կաթիլները «զարդարում են» նրա դեմքը, մազերը ցիրուցան թափված են ուսերին: Նրա դժգոհությունը դուրս է հորդում տարաներից դուրս թափվող ջրի հետ:

«Մենք ապրում ենք անապատում, - ասում է նա, - շոգից ու տապից հողը չորացել է, իսկ առանց ջրի մենք ¿É »Ýù չորանում¦:


According to Agnes
 Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

  Inside
 

Fighting Words: Controversial editor attacked and badly beaten

Full story

 
 
 
 

The Naghdalyan Case: Wife of defendant claims her husband is a scapegoat

Full story

 
 
 

 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photos of the week
 Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 
 
 
 

Bridge Bash

The second half of the Ashtarak Bridge is ready to be passed over, but not before it got a grand opening this week.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.