ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 November 14 , 2003 




ܳչ³ÉÛ³ÝÇ ·áñÍÁ. ê³ñ·ëÛ³ÝÁ »ñ¹íáõÙ ¿ áñ¹áí, áñ ÇÝùÝ ³ÝÙ»Õ ¿


òáõóÙáõÝù ¿ ï³ÉÇë ²ñÙ»Ý ê³ñ·ëÛ³ÝÁ

Տիգրան Նաղդալյանի ընտանիքը և Նաղդալյանի սպանության գործով ամբաստանյալները հանդես եկան իրենց վերջին խոսքով, և այժմ դատավոր Սարո Արամյանը պետք է վճիռ կայացնի առաջիկա 10 օրվա ընթացքում:

Հայաստանի հանրային հեռուստատեսության նախագահ Նաղդալյանը սպանվել է անցյալ տարվա դեկտեմբերի 28-ին:

Երեք ամիս տևած դատավարության վերջին ժամերը լարված էին, եղան դրամատիկ պահեր:

Սպանված լրագրողի քույր և իրավահաջորդ Կարինե Նաղդալյանը դողացող ձայնով հայտարարեց, որ 15 տարին (մեղադրողներն այդպիսի պատիժ էին պահանջել սպանությունը խոստովանած Ջոն Հարությունյանի և սպանության ենթադրյալ պատվիրատու Արմեն Սարգսյանի համար) արդար պատիժ չէ իր եղբոր սպանության համար:

«Այն, որ 250 հազար դոլար է նշանակվել այս սպանության բացահայտման համար, արդյոք չի նշանակո՞ւմ, որ այս հանցագործության համար պետք է առավելագույն պատիժ սահմանվի», ասաց նա:

Կարինե Նաղդալյանն ասաց, որ համոզված է, որ սպանությունը պատվիրված է եղել, սակայն կասկած հայտնեց, որ պատվիրատուն Արմեն Սարգսյանն է՝ նշելով, որ կան հանցագործության այլ մասնակիցներ, որոնք չեն բացահայտվել: Նա մեղադրեց ամբաստանյալ Լյովա Հարությունյանին մյուսների անունները թաքցնելու մեջ:

Պատասխանելով այդ մեղադրանքին՝ Հարությունյանը իրեն որակեց որպես հայրենասերի, որը սեփական կամքով է մտահղացել Նաղդալյանին սպանելու գաղափարը:

«Յուրաքանչյուր հայ մարդու նման, հիշելով Մխիթար Սպարապետի գլուխը թուրք փաշայի ոտքերի տակ և տեսնելով Վազգեն Սարգսյանի գլուխը հրացանի խզակոթի տակ, ես էլ իրավունք ունեի մտածելու, արտահայտվելու (կազմակերպիչներից վրեժ լուծելու) և ես արտահայտվել եմ: Այդ միտքը ծնվել է իմ գլխում, ես էլ հետո հրաժարվել եմ դրանից: Արմեն Սարգսյանն ինձ պատվեր չի տվել», հայտարարեց Լյովա Հարությունյանը:
ºñ»ù ³Ùëí³ ¹³ï³í³ñáõÃÛáõÝÇó Ñ»ïá ³Ùµ³ëï³ÝÛ³ÉÝ»ñÁ ëå³ëáõÙ »Ý ¹³ï³í×éÇÝ

Լյովա Հարությունյանի փաստաբանը խնդրեց դատարանին կարճել քրեական գործն իր պաշտպանյալի նկատմամբ և նրան ազատ արձակել:

Ջոն Հարությունյանի փաստաբանը դատարանի ուշադրությունը հրավիրեց իր պաշտպանյալի «անկեղծության ու ազնվության» վրա: Հարությունյանն ինքը հայտնեց դատարանին, որ «պատրաստ է պատիժ կրել»:

Ամբաստանյալ Սամվել Աբրահամյանը խնդրեց դատարանին ներողամիտ լինել՝ հաշվի առնելով իր և մյուս ամբաստանյալների մարտական վաստակը:

«Եթե մեր ազգը իր պատմության մեջ մեկ անգամ հաղթել է, ապա այդ հաղթանակը ձեռք է բերել մեր ու մեզ նման տղաների շնորհիվ: Այս դատավարության ընթացքում ոչ ոք չասաց, որ ազատամարտի ընթացքում առաջին տանկը խփել է Ֆելիքս Առուստամյանը կամ որ Ջոն Հարությունյանը հերոս է, վիրավորվել է և հոգ է տանում իր և զոհված եղբոր ընտանիքների համար», ասաց Աբրահամյանը, որը ղարաբաղյան պատերազմի ժամանակ եղել է Առուստամյանի և Հարությունյանի հրամանատարը:

Օգտվելով ռեպլիկի իրավունքից՝ Կարինե Նաղդալյանը դիմեց ամբաստանյալներին.

«Ուզում եմ դիմել հանցագործներին. իրենց արդարացնելու համար կարող են օգտագործել բոլոր միջոցները, բայց ոչ իրենց երեխաներին: Իսկ հայրենիքի պաշտպանությունը յուրաքանչյուր հայ տղամարդու սուրբ պարտականությունն է»:
îÇ·ñ³Ý ܳչ³ÉÛ³ÝÇ Ñ³ÛñÁ ¢ ùáõÛñÁ ¹Å·áÑ »Ý å³Ñ³ÝçíáÕ Ù»ÕÙ å³ïÇÅÝ»ñÇó

Արմեն Սարգսյանի դատապաշտպան Ամալյա Ավագյանը նշեց, որ դատավարության ընթացքում բազմաթիվ խախտումներ են թույլ տրվել, իսկ փաստաբան Ռոբերտ ¶րիգորյանը հերքեց մեղադրողների այն փաստարկը, թե Սարգսյանը ցանկացել է, որ Նաղդալյանը սպանվի, որովհետև վերջինս ծաղրի է ենթարկել Սարգսյանի եղբորը՝ 1999 թվականի հոկտմեբերի 27-ի ահաբեկչության ժամանակ սպանված վարչապետ Վազգեն Սարգսյանին:

Դատական դրամայի վերջին մասը տեղի ունեցավ երեքշաբթի օրը, երբ Արմեն Սարգսյանը հանդես եկավ ինքնապաշտպանական խոսքով: Դիմելով Նաղդալյանների ընտանիքին՝ նա երդվեց իր որդով, ինչը Հայաստանում շատերի համար ավելի բարձր կատեգորիա է, քան իրավական հասկացությունները:

«Եթե ես Լյովա Հարությունյանի կամ Հովհաննես Հարությունյանի մոտ դժգոհել եմ Տիգրան Նաղդալյանի հաղորդումներից կամ նրանից, որ նա ցուցադրում է հոկտեմբերի 27-ի կադրերը և ծաղրում եղբորս, եթե ես պատվիրել, խնդրել կամ առաջարկել եմ սպանել Տիգրան Նաղդալյանին, ապա ես ունեմ 14 տարեկան մի տղա, թող նա էլ արժանանա Տիգրան Նաղդալյանի ճակատագրին», ասաց հուզված Սարգսյանը:

Վերջում Սարգսյանը ըստ էության հայտնեց դատարանին, որ համամիտ է Կարինե Նաղդալյանի հետ, որ 15 տարվա պատիժը բավական չէ մեղավորների համար, անգամ եթե իրեն ճանաչեն այդպիսին:

«Ես խնդրում եմ դատարանին խորը, մանրակրկիտ ուսումնասիրել փաստերը, - ասաց Սարգսյանը, - և եթե գտնեն, որ ես եմ Տիգրան Նաղդալյանի սպանության պատվիրատուն, ուրեմն տուժողն իրավացի է՝ պատվիրատուին ցմահ բանտարկություն է հասնում»:


More in

On Trial - August-22-2003
Naghdalyan Case, Session Four - September-05-2003
Tigran Naghdalyan Murder Case - September-12-2003
The Naghdalyan Case - September-26-2003
The Naghdalyan Case - October-3-2003
The Naghdalyan Case - October-24-2003
Naghdalyan Murder - October-31-2003


Սեղմեք այստեղ այս գործին վերաբերող նախորդ հոդվածների համար:

 

 

According to Agnes
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

  Inside
 

Suing Over Sewage: Dashnaks encourage residents to file legal complaints over water problems

Full story

 

 

Armenia's Watergate: Politicians talk, experts explain, citizens wait

Full story

 
 
 
 

Defense Spending: Relief organization announces initiative against HIV/AIDs

Full story

 
 
 

 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Two Smoking Barrels?

Russia's Minister of Defense, Sergei Ivanov (smoking left) and Armenia's Minister of Defense Serzh Sargsyan (smoking right) blew smoke together this week during a visit to the Genocide Monument.

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.