 |
òáõóÙáõÝù
¿ ï³ÉÇë
²ñÙ»Ý ê³ñ·ëÛ³ÝÁ
|
Տիգրան Նաղդալյանի ընտանիքը և Նաղդալյանի սպանության
գործով ամբաստանյալները հանդես եկան իրենց վերջին
խոսքով, և այժմ դատավոր Սարո Արամյանը պետք է վճիռ
կայացնի առաջիկա 10 օրվա ընթացքում:
Հայաստանի հանրային հեռուստատեսության նախագահ
Նաղդալյանը սպանվել է անցյալ տարվա դեկտեմբերի 28-ին:
Երեք ամիս տևած դատավարության վերջին ժամերը լարված
էին, եղան դրամատիկ պահեր:
Սպանված լրագրողի քույր և իրավահաջորդ Կարինե
Նաղդալյանը դողացող ձայնով հայտարարեց, որ 15 տարին
(մեղադրողներն այդպիսի պատիժ էին պահանջել սպանությունը
խոստովանած Ջոն Հարությունյանի և սպանության ենթադրյալ
պատվիրատու Արմեն Սարգսյանի համար) արդար պատիժ
չէ իր եղբոր սպանության համար:
«Այն, որ 250 հազար դոլար է նշանակվել այս սպանության
բացահայտման համար, արդյոք չի նշանակո՞ւմ, որ այս
հանցագործության համար պետք է առավելագույն պատիժ
սահմանվի», ասաց նա:
Կարինե Նաղդալյանն ասաց, որ համոզված է, որ սպանությունը
պատվիրված է եղել, սակայն կասկած հայտնեց, որ պատվիրատուն
Արմեն Սարգսյանն է՝ նշելով, որ կան հանցագործության
այլ մասնակիցներ, որոնք չեն բացահայտվել: Նա մեղադրեց
ամբաստանյալ Լյովա Հարությունյանին մյուսների անունները
թաքցնելու մեջ:
Պատասխանելով այդ մեղադրանքին՝ Հարությունյանը
իրեն որակեց որպես հայրենասերի, որը սեփական կամքով
է մտահղացել Նաղդալյանին սպանելու գաղափարը:
«Յուրաքանչյուր հայ մարդու նման, հիշելով Մխիթար
Սպարապետի գլուխը թուրք փաշայի ոտքերի տակ և տեսնելով
Վազգեն Սարգսյանի գլուխը հրացանի խզակոթի տակ, ես
էլ իրավունք ունեի մտածելու, արտահայտվելու (կազմակերպիչներից
վրեժ լուծելու) և ես արտահայտվել եմ: Այդ միտքը
ծնվել է իմ գլխում, ես էլ հետո հրաժարվել եմ դրանից:
Արմեն Սարգսյանն ինձ պատվեր չի տվել», հայտարարեց
Լյովա Հարությունյանը:
 |
ºñ»ù
³Ùëí³ ¹³ï³í³ñáõÃÛáõÝÇó
Ñ»ïá ³Ùµ³ëï³ÝÛ³ÉÝ»ñÁ
ëå³ëáõÙ
»Ý ¹³ï³í×éÇÝ
|
Լյովա Հարությունյանի փաստաբանը խնդրեց դատարանին
կարճել քրեական գործն իր պաշտպանյալի նկատմամբ և
նրան ազատ արձակել:
Ջոն Հարությունյանի փաստաբանը դատարանի ուշադրությունը
հրավիրեց իր պաշտպանյալի «անկեղծության ու ազնվության»
վրա: Հարությունյանն ինքը հայտնեց դատարանին, որ
«պատրաստ է պատիժ կրել»:
Ամբաստանյալ Սամվել Աբրահամյանը խնդրեց դատարանին
ներողամիտ լինել՝ հաշվի առնելով իր և մյուս ամբաստանյալների
մարտական վաստակը:
«Եթե մեր ազգը իր պատմության մեջ մեկ անգամ հաղթել
է, ապա այդ հաղթանակը ձեռք է բերել մեր ու մեզ նման
տղաների շնորհիվ: Այս դատավարության ընթացքում ոչ
ոք չասաց, որ ազատամարտի ընթացքում առաջին տանկը
խփել է Ֆելիքս Առուստամյանը կամ որ Ջոն Հարությունյանը
հերոս է, վիրավորվել է և հոգ է տանում իր և զոհված
եղբոր ընտանիքների համար», ասաց Աբրահամյանը, որը
ղարաբաղյան պատերազմի ժամանակ եղել է Առուստամյանի
և Հարությունյանի հրամանատարը:
Օգտվելով ռեպլիկի իրավունքից՝ Կարինե Նաղդալյանը
դիմեց ամբաստանյալներին.
«Ուզում եմ դիմել հանցագործներին. իրենց արդարացնելու
համար կարող են օգտագործել բոլոր միջոցները, բայց
ոչ իրենց երեխաներին: Իսկ հայրենիքի պաշտպանությունը
յուրաքանչյուր հայ տղամարդու սուրբ պարտականությունն
է»:
 |
îÇ·ñ³Ý
ܳչ³ÉÛ³ÝÇ
ѳÛñÁ ¢
ùáõÛñÁ
¹Å·áÑ »Ý
å³Ñ³ÝçíáÕ
Ù»ÕÙ å³ïÇÅÝ»ñÇó
|
Արմեն Սարգսյանի դատապաշտպան Ամալյա Ավագյանը նշեց,
որ դատավարության ընթացքում բազմաթիվ խախտումներ
են թույլ տրվել, իսկ փաստաբան Ռոբերտ ¶րիգորյանը
հերքեց մեղադրողների այն փաստարկը, թե Սարգսյանը
ցանկացել է, որ Նաղդալյանը սպանվի, որովհետև վերջինս
ծաղրի է ենթարկել Սարգսյանի եղբորը՝ 1999 թվականի
հոկտմեբերի 27-ի ահաբեկչության ժամանակ սպանված
վարչապետ Վազգեն Սարգսյանին:
Դատական դրամայի վերջին մասը տեղի ունեցավ երեքշաբթի
օրը, երբ Արմեն Սարգսյանը հանդես եկավ ինքնապաշտպանական
խոսքով: Դիմելով Նաղդալյանների ընտանիքին՝ նա երդվեց
իր որդով, ինչը Հայաստանում շատերի համար ավելի
բարձր կատեգորիա է, քան իրավական հասկացությունները:
«Եթե ես Լյովա Հարությունյանի կամ Հովհաննես Հարությունյանի
մոտ դժգոհել եմ Տիգրան Նաղդալյանի հաղորդումներից
կամ նրանից, որ նա ցուցադրում է հոկտեմբերի 27-ի
կադրերը և ծաղրում եղբորս, եթե ես պատվիրել, խնդրել
կամ առաջարկել եմ սպանել Տիգրան Նաղդալյանին, ապա
ես ունեմ 14 տարեկան մի տղա, թող նա էլ արժանանա
Տիգրան Նաղդալյանի ճակատագրին», ասաց հուզված Սարգսյանը:
Վերջում Սարգսյանը ըստ էության հայտնեց դատարանին,
որ համամիտ է Կարինե Նաղդալյանի հետ, որ 15 տարվա
պատիժը բավական չէ մեղավորների համար, անգամ եթե
իրեն ճանաչեն այդպիսին:
«Ես խնդրում եմ դատարանին խորը, մանրակրկիտ ուսումնասիրել
փաստերը, - ասաց Սարգսյանը, - և եթե գտնեն, որ ես
եմ Տիգրան Նաղդալյանի սպանության պատվիրատուն, ուրեմն
տուժողն իրավացի է՝ պատվիրատուին ցմահ բանտարկություն
է հասնում»:
Սեղմեք այստեղ
այս գործին վերաբերող նախորդ հոդվածների համար:
|
|