|
Աղասի
Աբրահամյանը
համաձայն
է, որ ժամանակը
բուժում
է վերքերը,
բայց կարծում
է, որ ավելի
արագ կբուժեր,
եթե կենսապայմաններն
ավելի լավը
լինեին
|
«Սիրելի հանդիսականնե՛ր, այսօր մենք ուզում ենք
ձեզ համար խաղալ մի ներկայացում, որը նվիրված է
մի հնագույն քաղաքի, որը շատ վիշտ ու տառապանք է
ապրել, սակայն չի կորցրել ամենակարևորը՝ իր համն
ու հոտը և լավատեսությունը»:
Այսպես է սկսվում Գյումրիի «Մեղվիկ» մշակութային
կենտրոնի տիկնիկային ներկայացումը:
Մանկական ներկայացումը իրական հիմք ունի. Գյումրին
հարազատ է մնացել իր բարի ավանդույթներին, որոնք
գրեթե սասանվեցին, ինչպես գետինը գյումրեցիների
ոտքերի տակ, 1988 թվականի դեկտեմբերի 7-ին:
«Մեղվիկը» երկրաշարժից հետո ստեղծված առաջին կազմակերպություններից
էր, և նրա նպատակն էր հաստատել, որ գյումրեցիները
չեն կոտրվել այդ դժբախտությունից և շարունակում
են կատակել, ուրեմն շարունակում են ապրել:
Ներկայացման դասական կերպարներն են ՈՒստա Մուկուչը,
սիրահարված Օնիկը և քաղաքի ավանդական երգերը: Նոր
կերպարներից է սեթևեթ արտասահմանցի տիկինը, որն
այնքան է հավանում Գյումրին, որ ներկայացման վերջում
որոշում է ընդմիշտ մնալ այնտեղ: Եվ քանի որ քաղաքում
բնակարանային խնդիր կա, իսկ տիկինը չի ցանկանում
հյուրանոցի վրա փող ծախսել, նա ընդունում է ՈՒստա
Մուկուչի՝ իր տանը բնակվելու հրավերը, մանավանդ
որ վերջինս դեռ առաջին արարից աչք էր դրել տիկնոջ
վրա:
Տիկնիկային թատրոնի դերասանների թվում են 15-ամյա
Լուսինե Զաքարյանը, որն ապրում է գործազուրկ մոր
հետ, և նույնպես 15-ամյա Արամ Բաղդասարյանը, որը
երկրաշարժի հետևանքով կորցրել է լսողությունը (այդ
ժամանակ նա վեց ամսական էր):
Ներկայացման սցենարի հեղինակը «Մեղվիկի» տնօրեն
Վեհանուշ Հովհաննիսյանն է, որը գրում է ոչ միայն
տեքստերը, այլ հաճախ նաև երաժշտությունը: Նա ասում
է, որ այս ներկայացման սցենարի հեղինակը կարող էր
լինել ամեն մի գյումրեցի:
«Այս ներկայացման միջոցով մենք պարզապես փորձում
ենք հաղորդել գյումրեցիների տրամադրությունները,
մեր ավանդույթները, սովորույթները, երգերը: Եվ,
իհարկե, մենք ամեն կերպ ձգտում ենք շեշտելու, որ
Գյումրիի բնակիչների համար անհաղթահարելի խնդիրներ
չկան», ասում է Վեհանուշը:
Երկրաշարժի ժամանակ Վեհանուշը կորցրել է ծնողներին:
Կենտրոնանալով սեփական վշտի վրա՝ նա շատ թույլ էր
արձագանքում իր շրջապատում կատարվող դեպքերին:
«Ես այն ժամանակ 40 տարեկան էի, սակայն շատ ծանր
տարա ծնողներիս մահը: Բայց հետո միանգամից հավաքեցի
ինձ. աստվա՛ծ իմ, եթե ինձ՝ մեծահասակ կնոջ համար
այդքան դժվար է, հապա որքա՜ն դժվար պետք է լինի
այն մանուկների ու դեռահասների համար, որոնք որբացել
են մի ակնթարթում», վերհիշում է նա:
|
ՙՄեղվիկ՚
տիկնիկային
թատրոնի
պատանի
դերասաններ
Լուսինե
Զաքարյանը
և Արամ Բաղդասարյանը
|
Այսօր նա հոգ է տանում ավելի քան 300 երեխաների
մասին: Նրանք բոլորը «Մեղվիկի» սաներն են, և նշանակում
է ժրաջան մեղուների նման աշխատում են՝ քանդակում
են, նկարում են, երգում են, խաղում են ներկայացումներում...
Կան նաև երջանիկ ավարտով պատմություններ: Մոտ
10 տարի առաջ Վեհանուշին հայտնում են, որ կայարանամերձ
հրապարակում կա մի յոթ տարեկան շատ կեղտոտ ու փսլնքոտ
տղա, որը շշով օղի է խմում և օրվա հաց է վաստակում
Գյումրի-Արտաշատ էլեկտրագնացքում: Պարզվում է, որ
տղայի մայրը բանտարկված է գողության համար, իսկ
հայրը մեկնել է Ռուսաստան՝ թողնելով երեխային բախտի
քմահաճույքին:
«Չեմ ուզում պատմել, թե որքան դժվար էր նրան վերադաստիարակելը,
թե ինչ հայհոյանքներ էր նա թափում մեր գլխին, մինչ
մենք փորձում էինք ճիշտ ուղու վրա դնել նրան, -
ասում է Վեհանուշը: - Թերևս այս դեպքում էլ օգնության
հասավ արվեստը: Մի անգամ տղուկը լսեց իմ գրած «Մայրիկ»
երգը ու ցանկացավ երգել այն, իսկ հետո ձայնագրեց
և ուղարկեց բանտ իր մորը»:
Վեհանուշը չի ասում տղայի անունը, որովհետև նա
այժմ արդեն աշխատում է Գյումրիի լավագույն հյուրանոցում
և արժանապատիվ կյանք է վարում:
Հայաստանի հնագույն լրագրերից մեկի՝ ավելի քան
80 տարեկան «Բանվոր ԿումայրÇ» թերթի խմբագրությունում
նույնպես խոսում էին արժանապատիվ կյանքի մասին:
Թերթի 14 աշխատակիցներ զոհվել են՝ մնալով ավերակների
տակ: Թերթի խմբագիր Աղասի Աբրահամյանը երկրաշարժի
ժամանակ շենքից դուրս է լինում. ուղղված է լինում
կահույքի գործարան ռեպորտաժ անելու: Փլվում են և՛
գործարանի, և՛ խմբագրության շենքերը:
Այսօր խմբագրատունը բոլորովին զուրկ է կահավորանքից:
Սենյակի մեջտեղում փայտի վառարան է, որի շուրջն
էլ անցնում են ժողովները:
Այն հարցին, թե ինչի մասին է թերթը պատրաստվում
գրելու երկրաշարժի 15-րդ տարեդարձին, Աբրահամյանն
ասում է, որ հեղինակները սովորականի նման կբերեն
իրենց գրած բանաստեղծությունները, և «իհարկե, կգրենք
երկրաշարժից հետո քաղաքի կյանքում տեղ գտած փոփոխությունների
մասին»:
Աբրահամյանը համաձայն է, որ ժամանակը բուժում
է: Սակայն նա գտնում է, որ այն ավելի արագ կբուժեր,
եթե կենսապայմաններն ավելի լավը լինեին:
Գյումրիում դժվար է գտնել մի ընտանիք, որին շրջանցել
է տարերքի առաջ բերած դժբախտությունը, դժվար է հանդիպել
մի մարդու, որը չի ապրել կորստի տառապանքը:
|
Գյումրիի
մոտ 7000 ընտանքիներ
դեռ սպասում
են նոր
բնակարանների
|
«Մենք պարզապես փորձում ենք չխոսել այդ մասին,
որպեսզի չփչացնենք միմյանց տրամադրությունը», ասում
է Աղասին:
«Բանվոր ԿումայրÇ» թերթի լրագրողները հաճույքով
են լուսաբանում շինարարության հետ կապված թեմաները:
«Լինսի» հիմնադրամի շնորհիվ վերջին տարիներին
Գյումրիի, Ախուրյանի, Վանաձորի, Սպիտակի, Ստեփանավանի
և Գուգարքի բնակիչները ստացել են 3674 նոր բնակարանների
բանալիները:
Ներկայացման մեջ տիկնիկները նույնպես խոսում են
շինարարության մասին:
«Ձեր քաղաքը շատ փոշոտ է», փռշտալով ասում է արտասահմանից
ժամանած տիկինը:
«Դա այն փոշին չէ, քույրի՛կ ջան, դա շինարարության
փոշի է: Մենք պատրաստ ենք դիմանալու այդ փոշուն
ուրախությամբ, - բացատրում է ՈՒստա Մուկուչը և,
դիմելով տիկնոջը, հարցնում է. - լսեք, միգուցե դու՞ք
գիտեք, թե ով է այդ Լինսին: Ինչքա՜ն ժամանակ է փնտրում
եմ նրան (նույնիսկ չգիտեմ` տղամարդ է, թե կին),
որ մի լավ ճակատը համբուրեմ ու մեր Գյումրվա շնորհակալությունը
հայտնեմ»:
Այսօր ևս 7000 ընտանիքներ են բանալու սպասում
Գյումրիում: Ասում են, որ բարեկարգ բնակարաններ
ստացած որոշ մարդիկ չեն շտապում լքել իրենց ժամանակավոր
կացարանները:
Համաձայն կառավարության 1999 թվականին ընդունած
հմ. 432 որոշման բնակտարածքը բաշխվում է կորցրած
տարածքին համարժեք փոխհատուցման սկզբունքով: Սակայն
այս տարիների ընթացքում որոշ ընտանիքներ լրացրել
են իրենց կորուստները հավելումով: Օրինակ՝ Կարինե
Բաղդասարյանի ընտանիքը երկրաշարժից առաջ բաղկացած
էր հինգ անդամներից և կարող էր ապրել երկու սենյականոց
բնակարանում: Սակայն այսօր ընտանիքը ութ անդամ ունի
և այդ պատճառով էլ ապրում է իր երեք սենյականոց
«դոմիկում»:
Այնուհանդերձ կրեմագույն, մեղմ վարդագույն և բաց
դարչնագույն շենքերը փոխել են աղետի գոտու բնակիչների
տրամադրությունը: Այսօր հուսահատություն այլևս չկա:
Սակայն չկա նաև լավատեսություն, քանի որ բնակարանից
հետո երկրորդ մեծ պրոբլեմն այստեղ աշխատանք գտնելն
է:
«Լավ է, որ բնակարան ունենք, բայց չենք կարող
ձեռքներս ծալած նստել և ոչինչ չանել: «Լինսին» չի
կարող կերակրել մեր երեխաներին ու կահավորել մեր
նոր բնակարանները», ասում է 42-ամյա գյումրեցի Սվետլանա
Ղազարյանը:
Նույն բանն են ասում «Բանվոր ԿումայրÇ»
թերթի աշխատակիցները:
«Գյումրիում չկան արդյունաբերական ձեռնարկություններ,
և հետևաբար քիչ են աշխատատեղերը: Գործում են միայն
փոքր բիզնեսը և մանրածախ առևտուրը: ՈՒ նաև, փա՜ռք
աստծո, շինարարություն է գնում, որի շնորհիվ 4-5
հազար մարդ աշխատանք է ստացել: Մարդկանց հույսերը
կապված են հիմնականում շինարարության հետ», ասում
է լրագրող Անահիտ Նորիկյանը:
Իսկ խմբագիրը, հիշեցնելով, որ Գյումրիում արտադրությունը
վերականգնելու բոլոր փորձերը մատնվել են անհաջողության,
բերում է շաքարի գործարանի օրինակը.
«Վեց տարի առաջ գյուղնախարար պ-ն Զադոյանը ապագա
գործարանի հիմքում շամպայնի մի շիշ թաղեց: Արդեն
տարածք էր հատկացվել, կար նաև 80 միլիոն դոլար արժողությամբ
նախագիծ: Բայց այդ ամբողջ ծրագրից մնաց միայն շամպայնի
շիշը»:
Ձմեռը թևակոխած քաղաքի մյուս Ññ³ï³å
պրոբլեմը ջեռուցումն է: 58-րդ թաղամասի բնակիչներն
ասում են, որ իրենք դատապարտված են ցրտահարվելու,
քանի որ ավելի քան 5000 բնակարան ունեցող բնակելի
թաղամասին գազ չի մատակարարվելու: Իշխանությունները
որոշել են այս տարի ապակենտրոնացնել տարածքի ջեռուցման
համակարգը, սակայն ֆինանսների պակասի պատճառով չեն
կարողացել կաթսայատներ ապահովել բոլոր թաղամասերի
համար:
«Մարդիկ հավանաբար չեն դիմանա այդ ցուրտ բետոնե
շենքերում և ստիպված կլինեն լքել իրենց բնակարաններն
ու ժամանակավորապես տեղափոխվել քաղաքի մյուս մասերում
ապրող իրենց ազգականների ու ընկերների բնակարանները»,
ասում է Աբրահամյանը:
14 տարի դոկտեմբերի 7-ի մոտենալու հետ պետական
պաշտոնյաները, քաղաքական ու հասարակական գործիչները
և մամուլը իրենց պարտքն են համարել հրապարակայնորեն
նշել Սպիտակի երկրաշարժի տարելիցը, մի երկրաշարժի,
որը խլեց ավելի քան 25 հազար մարդկային կյանքեր
ու ավելի շատ մարդկանց թողեց առանց կացարանի:
«Աղետի գոտին» դարձել է մեր բառապաշարի շատ գործածական
մի մասը: Այն օրերին մենք չգիտեինք, որ շուտով ամբողջ
երկիրն է վերածվելու տառապանքի գոտու. պատերազմը
Ղարաբաղում, էներգետիկական ճգնաժամը, քաղցած ու
ցուրտ ձմեռները արեցին իրենց գործը: Թվում էր, թե
«դեկտեմբերը» վերջ չի ունենա:
Բայց նույնիսկ այդ սարսափելի տարիներին ոչ ոք
չմոռացավ Սպիտակի երկրաշարժի մասին: Տարելիցը կանոնավոր
կերպով նշում էին պետական մակարդակով, սակայն ձգտում
էին չայցելելու աղետի զոհերին: Անիմաստ էր այցելել
նրանց դատարկաձեռն՝ առանց վերականգնման կոնկրետ
ծրագրերի:
Այն օրերին մամուլը հաճախ էր գրում. «Անբարոյական
է հիշել աղետի գոտու մասին տարին միայն մեկ անգամ՝
դեկտեմբերի 7-ին՝ այն մոռացության մատնելով մյուս՝
364 օրերի ընթացքում»:
Աղետի գոտին շինարարության գոտու վերածելու առաջադրանքը
սկսեց կոնկրետանալ միայն վերջին տարիներին: Աղետի
գոտում շենքերի կառուցումն ու մշակութային օջախների
վերականգնումը և դրա
հետևանքով քաղաքի կերպարանափոխումը, նոր կյանքի
հայտ են:
Երկրաշարժից հետո մեծացած գյումրեցիների նոր սերնդի
պատրաստած տիկնիկները նույնպես այդ մասին են խոսում:
«Բավական է ինչքան վշտացանք ու մռայլվեցինք: Թող
աստված ու՛Å տա գյումրեցիներին, և մենք մեր
հրաշալի քաղաքն ավելի կգեղեցկացնենք: Ուրեմն եկե՛ք
սրանից հետո ուրախանանք»:
Թվում էր, թե այդ խոսքերին հաջորդած կենսախինդ
պարեղանակը պետք է քշեր բոլոր կասկածներն ու հոգսերը:
Սակայն տարօրինակն այն է, որ որքան գյումրեցիները
կատակում են, այնքան մարդ ավելի է տխրում ու հուզվում՝
համակվելով սև դեկտեմբերի հիշողություններով:
|