ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 April 11, 2003 




Հայացք աշխարհին. նոր հեռուստատեսային քարոզարշավի նպատակը բարոյախոսական ուղերձն է


Director Matevosyan worked with Ani Khazaryan (left) and Ruzanna Khachatryan.Հայկական հեռուստատեսությունը շուտով կներկայացնի սոցիալական գովազդի մի հաղորդաշար, որը սեր և հանդուրժողականություն է քարոզում մարդկանց, բնության և մոլորակի հանդեպ:

«Մարդկանց մոլորակ» հաղորդաշարը պատրաստել է «Ինտերնյուս» միջազգային կազմակերպությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ի հովանավորությամբ:

Ութ տեսանյութերը՝ յուրաքանչյուրը երկու րոպե տևողությամբ, հիմնված են տարբեր մշակույթների և ժամանակաշրջանների այնպիսի հայտնի հումանիստներից արված մեջբերումների վրա, ինչպիսիք են Ֆեդերիկո Ֆելլինին, Վիլյամ Սարոյանը, Անտուան դե Սենտ-Էկզյուպերին և այլոք:

Այս կարճ պատմությունների հերոսները երեխաներն են, որոնք իրենց հնարամտությամբ հաղորդումները դարձնում են պայծառ ու գունագեղ:

««Մարդկանց մոլորակը» հիշեցնում է հեռուստադիտողներին, թե իրենք ինչ են կորցնում, երբ մեծանում են սեփական մանկությունից», - ասում է հաղորդաշարի ռեժիսյոր և պրոդյուսեր Դավիթ Մաթևոսյանը:

Անի և Արմեն Ղազարյանները մասնակցել են «Մաքուր ձեռքեր» դրվագին:

«Այդ պատմությունն այն երեխաների մասին է, ում ձեռքերը միշտ կեղտոտ են, և այն մեծահասակների մասին, ովքեր ձեռքերը լվանալիս երբեմն հիշում են իրենց սեփական չարաճճի մանկությունը», - ասում է իննամյա Անին:

Տասնհինգամյա Ռուզաննա Խաչատրյանը մասնակցել է «Պարուհին» դրվագին, որը պատմում է մի խուլ աղջկա մասին, որը չի կարող պարել, որովհետև չի լսում երաժշտությունը:

Սակայն հետո աղջիկը պարում է՝ հետևելով ուսուցչուհու խորհրդին, որ ինքը պետք է զգա երաժշտությունը, և որ երաժշտությունը պետք է լինի իր մեջ:

Ռուզաննան հեշտությամբ մտավ այդ դերի մեջ, քանի որ նա, փաստորեն, խաղում էր ինքն իրեն. նա լսողական արատ ունի և ընկալում է հնչյունները միայն 30 տոկոսով:

«Դերն ինձ համար հետաքրքիր էր, որովհետև ես սիրում եմ պարել», - ասում է նա:

Սոցիալական գովազդը հազվադեպ երևույթ է հայկական հեռուստալիքներում: Մաթևոսյանը հույս է հայտնում, որ ամենօրյա շփումները համաշխարհային մշակույթի տարրերի հետ հեռուստադիտողների մեջ ցանկություն կառաջացնի ուսումնասիրել մարդկանց մոլորակը և համաշխարհային մշակույթի գոհարները:

«Այս ժանրը պահանջում է ինտենսիվ աշխատանք, - ասում է նա, - Դրվագները պետք է լինեն կարճ, ինչպես գովազդը, և պետք է շատ բան ասեն: Սակայն սա հեռուստատեսային գովազդ չէ, և միակ բանը, որ մենք պետք է ակնկալենք, այն է, որ դրանք կշահեն մարդկանց համակրանքը»:

Ծրագրի ծախսերը կազմել են մոտ 4000 դոլար, և Մաթևոսյանն ասում է, որ շուտով նկարահանվելու են նոր դրվագներ՝ նվիրված տարբեր խնդիրների և հավերժական մշակութային արժեքներին:


  Inside
 

His Name is Armen: Mother still waiting for her son five years after disappearance

Full story

 
 
 
 

Avoiding SARS: Healthcare workers in Armenia on alert for symptoms of deadly flu

Full story

 
 
 
 

Back to the Future: University continues Armenian tradition of engineering specialists

Full story

 





  Photo of the week
  Drawing Criticism
Click on the photo above to enlarge
 
 
 
 

Drawing Criticism

An exhibition of cartoons has been on display at Moscow Cinema since April 1. It is the first such exhibit in 17 years and not everybody is pleased about whose work was included. Among the aggrieved was this group of young cartoonists whose cartoons were not selected. They rallied outside the cinema Monday, wearing their work.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.