Մարտի 24-ին Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը 0-2 հաշվով պարտություն կրեց Անգլիայի հավաքականից Եվրոպայի առաջնության ընտրական 2-րդ խմբի մրցաշարում: Առաջնության եզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսին Ֆրանսիայում:
Անգլիացիները հաշվի մեջ առաջ անցան 18-րդ րոպեին Մարք Նոուբլի իրացրած 11 մ հարվածից հետո: 69-րդ րոպեին Շեյն Փոլի խփած երկրորդ գոլն ամրապնդեց անգլիացիների հաղթանակը:
 |
Մինչև 17 տարեկանները փորձում են հասնել Ֆրանսիա |
ՈՒթ թիմերի մասնակցությամբ անցկացվելիք եզրափակիչ փուլի ընտրական մրցաշարը բաղկացած է երկու փուլից:
Առաջին ընտրական փուլում թիմերը բաժանվել էին 12 խմբերի՝ յուրաքանչյուրում 4 թիմ: Խաղերը կայացան օգոստոս-դեկտեմբեր ամիսներին: Յուրաքանչյուր խմբի երկու լավագույն թիմերը և երրորդ տեղը գրաված լավագույն արդյունք ունեցող թիմը միացան ամենաբարձր գործակից ունեցող երեք թիմերին և սկսեցին երկրորդ ընտրական փուլի խաղերը:
Հայաստանի հավաքականը հաջողությամբ դուրս եկավ երկրորդ փուլ այն բանից հետո, երբ առաջին ընտրական փուլում, վեց միավոր վաստակելով, առաջին տեղը գրավեց 7-րդ խմբում, որտեղ մրցեց Սերբիայի և Չեռնոգորիայի, Նիդեռլանդների և Բուլղարիայի թիմերի հետ:
Առաջին ընտրական փուլում Հայաստանի հավաքականը հաղթանակի հասավ երկու խաղում և տանուլ տվեց մեկը. Հայաստանը 1-2 հաշվող զիջեց Սերբիայի և Չեռնոգորիայի թիմին (անցյալ հոկտեմբերի 20-ին), 2-0 հաշվով հաղթեց Նիդեռլանդների թիմին (անցյալ հոկտեմբերի 22-ին) և 4-1 հաշվով հաղթեց Բուլղարիայի թիմին (անցյալ հոկտեմբերի 24-ին):
Երկրորդ ընտրական փուլում թիմերը բաժանվել են յոթ խմբերի՝ յուրաքանչյուրում չորս թիմ: Հայաստանը երկրորդ խմբում է Անգլիայի, Իսլանդիայի և Նորվեգիայի թիմերի հետ:
Թիմերը կխաղան մինչև մարտի վերջ, և խմբերի հաղթողներն ու Ֆրանսիայի թիմը (որպես տանտեր) դուրս կգան եզրափակիչ փուլ:
Այսօր՝ մարտի 26-ին, Հայաստանի հավաքականը խաղում է Նորվեգիայի հետ, իսկ կիրակի օրը կմրցի Իսլանդիայի թիմի հետ: |