ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
March 26, 2004




Հայացք դրսից.
«Հայ Ձմեռ պապ» ծրագրի «ներքին» հաշվետվություն


Գարունը եկել է՝ բերելով իր հետ սփոփանք և հույսեր: Շատ հարմար ժամանակ է հայտնելու ձեզ, որ մեր ձմեռային բարեգործական ծրագրի շրջանակներում արված խոստումներն այժմ իրականանում են:

Հունվարին «ԱրմենիաՆաուի» ընթերցողները պատրաստակամություն հայտնեցին 5000 դոլար տրամադրել մեր «Հայ Ձմեռ պապ» ծրագրին: Մենք ուրախ ենք ստորև տեղեկացնելու ձեզ, թե ինչպես են օգտագործվել ձեր փողերը: Իսկ հաջորդ ձմռանը մենք նորից կփորձենք հնարավորինս արդյունավետ կիրառում գտնել ձեր առատաձեռնության համար:

Հիշու՞մ եք Դավիթ Անտոնյանին և նրա ընտանիքը (սեղմեք այստեղ հոդվածը կարդալու համար): Մոտ ապագայում 15-ամյա Դավիթը, որը շշեր հավաքելով ու վաճառելով սատարում էր իր ընտանիքին, «Հայ Ձմեռ պապ» ծրագրի ֆինանսավորմամբ հնարավորություն կստանա սովորել ուսումնարանում (հավանաբար համակարգչային):

գ Երեմյանների ընտանիքն ապրում է նկուղային հարկում (սեղմեք այստեղ հոդվածը կարդալու համար): Տուն լցվող ջրերից նեխած հատակը շուտով կնորոգվի ու նաև որոշակի աշխատանքներ կտարվեն ապագայում նման պրոբլեմները կանխելու նպատակով:

գ Հաղթանակ գյուղի հանրակացարանի տարեցները (սեղմեք այստեղ հոդվածը կարդալու համար) ուզել էին ներքնազգեստ: Ճիշտն ասած, նրանք նոր հեռուստացույց էին ուզել: Սակայն մի հասարակությունում, որտեղ հանրային սեփականությունը սովորություն ունի հայտնվելու մերձակա պաշտոնյայի աշխատասենյակում, մենք որոշեցինք ուրիշ ընտրություն անել:

Հանրակացարանի աշխատակազմն առաջարկեց ներքնազգեստ: Ավելի «հիմնավոր» ընտրություն դժվար էր անել: Այնպես որ, Հաղթանակի հանրակացարանի բնակիչնե՛ր, վայելե՛ք ձեր նոր հագուստները «Հայ Ձմեռ պապ» ծրագրի շնորհով:

Կապանցի Մերի Մեժլումյանը ղարաբաղյան պատերազմի ժամանակ կորցրել է երկու ձեռքը (սեղմեք այստեղ հոդվածը կարդալու համար): Երբ Մերին 13 տարեկան էր, ամերիկյան բարեգործական մի ընկերություն նրա համար պրոթեզներ էր գնել: Այժմ դրանք փոքրացել են:

Մերին ցանկանում է իրեն նվիրաբերած 500 դոլարով հաշիվ բացել բանկում և գումար հավաքել նոր պրոթեզների համար: Հնարավոր է, որ նա չկարողանա ինքնուրույն անհրաժեշտ գումարը հավաքել: Գրեք մեզ, եթե ցանկանում եք ներդրում անել նրա հաշվի համարին:

գ Նոյեմբերյանի Սբ. Սարգիս եկեղեցին վնասվել է երկրաշարժից (սեղմեք այստեղ հոդվածը կարդալու համար) և այլևս ապահով չէ եկեղեցական ծառայությունների համար: Ծխականները ներկայումս հավաքվում են քահանայի տանը: Մնում են ոտքի վրա կանգնած, սակայն կուզենային նստել: Շուտով նրանք կունենան այդ հնարավորությունը՝ «ԱրմենիաՆաուի» ընթերցողների գնած աթոռների շնորհիվ:

գ Քանաքեռ-Զեյթունի մանկատան վիճակը համեմատաբար լավ է՝ շնորհիվ մի քանի հովանավորների: Մանկատան ջեռուցման համակարգը կարող էր և ավելի արդյունավետ լինել (սեղմեք այստեղ հոդվածը կարդալու համար), բայց միգուցե մինչև դրա կարիքը նորից զգացվի, այդ պրոբլեմը լուծում ստանա: Իսկ մինչ այդ «Հայ Ձմեռ պապ» ծրագիրը կօգնի մանկատան խոհանոցին՝ գնելով խոհանոցային սպասք՝ կաթսաներ, թավաներ…

Կանանց և անչափահասների «Աբովյան» գաղութում անչափահասներին խրախուսում են հաճախել արվեստի խմբակներ (սեղմեք այստեղ հոդվածը կարդալու համար): Դեռևս վերջնական կարգադրությունները չեն արվել, սակայն մենք հույս ունենք «Հայ Ձմեռ պապ» ծրագրի միջոցներով գրադարանը ստեղծել (կամ համալրել այն) գաղութում հայտնված դեռահասների համար:

Երեք այլ ծրագրերի վերաբերյալ բանակցությունները ներկայումս շարունակվում են, և շուտով նրանք նույնպես կստանան իրենց համար նախատեսված օգնությունը, որից հետո էլ կհայտնենք ձեզ այդ մասին:

Իսկ մոտակա շաբաթների ընթացքում մենք ձեզ հնարավորություններ կընձեռենք օժանդակելու «ԱրմենիաՆաուի» գործունեությանը, քանի որ մենք շարունակում ենք մեր աշխատանքն այնպիսի լրագրություն ստեղծելու ուղղությամբ, որը, հուսով ենք, ի վիճակի է ինչ-որ բան փոխելու:

 

According to Agnes
 

  Inside
 

Mother of the Motherland: Armenia's inclination to Russia strengthens while neighbors lean westward

Full story

 
 

Trouble at Home: “Month of Women” no guarantee against domestic violence

Full story

 
 


 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Sex for a Song? Culture Clash?

Muslim women make their way past an Opera Square billboard that advertises "Viagra", a Russian pop trio of women whose music is less interesting than their lingerie-clad performances. Just another day in Yerevan.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2025. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.