ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
March 26, 2004




Վայրէջք հեռավոր երկրում. Հասարակածային Գվինեայում կալանված օդաչուների ընտանքիները մտահոգված են նրանց ճակատագրով

Անցյալ շաբաթ Հայաստանի արտգործնախարարությունը հաստատեց, որ Հասարակածային Գվինեայում այդ երկրի կառավարությունը տապալելու նպատակով ծրագրված դավադրությանը մասնակցելու մեղադրանքով ձերբակալված երկու տասնյակ օտարերկրացիներից վեցը Հայաստանի քաղաքացիներ են:

«ԱՆ-12» ինքնաթիռի անձնակազմի հրամանատար Աշոտ Կարապետյանը, երկրորդ օդաչու Սամվել Դարբինյանը, ավիաինժեներ Աշոտ Սիմոնյանը, ղեկապետ (շտուրման) Սամվել Մաճկալյանը, բորտմեխանիկ Ռազմիկ Խաչատրյանը, տեխնիկ-մեխանիկ Սուրեն Մուրադյանը կալանքի տակ են մարտի 9-ից:

Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից հայտնել են, որ անձնակազմն աշխատում է «Տիգա Էյր» ավիաընկերությունում և առևտրային չարտերային չվերթներ է իրականացնում Կենտրոնական Աֆրիկայում:

Սակայն Հասարակածային Գվինեայի իշխանությունները պնդում են, թե անձնակազմի անդամները երկրի նախագահ Թեոդորո Նգուեմային տապալելու նպատակով ծրագրված պետական դավադրության մասնակիցներ են:

Քանի որ այդ երկրում Հայաստանը ներկայացուցչություն չունի, Հայաստանի արտգործնախարարությունը դիմել է Աֆրիկայի բարեկամ երկրներին՝ խնդրելով տեղեկանալ իրավիճակին և միջոցներ ձեռնարկել հայ օդաչուների անվտանգությունն ապահովելու նպատակով:

Իսկ այդ ընթացքում օդաչուների Երևանում մնացած ընտանիքները կցկտուր տեղեկություններ են ստանում իրենց հարազատների մասին և խիստ մտահոգված են նրանց ճակատագրով:

«Ամուսնուս հետ իմ բոլոր հեռախոսային խոսակցությունները գրանցված են, - ասում է անձնակազմի հրամանատարի կինը՝ Նարա Կարապետյանը: - Վերջին անգամ նրա հետ խոսել եմ մարտի 5-ին ցերեկը ժամը 3-ին: Նա ինձ ասաց, որ ամեն ինչ կարգին է և մարտի 9-ից պետք է սկսվեն կանոնավոր չվերթները»:

Սակայն պայմանավորված օրը՝ մարտի 8-ին, ամուսնու հեռախոսը չի պատասխանել, և Նառան սկսել է անհանգստանալ:

«Ամուսինս հեռախոսային խոսակցության ժամանակ ասած (մարտի 5-ին), որ իրենք ինչ-որ պրոբլեմներ ունեն: Ես չգիտեմ, թե ում նկատի ուներ, պատվիրատուի՞ն, թե՞ տեղի իշխանություններին: Քանի որ հեռախոսային խոսակցությունները թանկ են, երկար չէինք խոսում»:

Մոտ 15 օր կանայք տեղեկություն չունեին իրենց ամուսինների մասին և անգամ չգիտեին, կենդանին են նրանք, թե՝ ոչ:

Նրանց ստացած միակ տեղեկությունը լրատվական գործակալությունների հաղորդագրություններն էին այն մասին, որ իրենց ամուսինները մեղադրվում են պետական հեղաշրջման դավադրությանը մասնակցելու մեջ:

«Մենք մի բան ենք ուզում իմանալ՝ արդյո՞ք նրանք ողջ են և ստանում են բժշկական օգնություն: Կարևորն այն է, որ նրանք կենդանի վերադառնան», ասում է Ռազմիկ Խաչատրյանի կինը՝ Աղավնին:

Երկուշաբթի օրը Միջազգային Կարմիր Խաչի ներկայացուցիչները տեղեկացրել են հարազատներին, որ անձնակազմի անդամների կյանքին վտանգ չի սպառնում և որ նրանք առայժմ գտնվում են Մալաբոյում: Հաջորդ երեքշաբթի ԱԳՆ երկու աշխատակիցներ Կարմիր Խաչի ներկայացուցիչների հետ կմեկնեն Մալաբո:

«Նրանք Հայաստանի բոլոր ժամանակների լավագույն օդաչուներից են, - ասում է օդաչուների գործընկեր, ուղղաթիռի հրամանատար Վարդգես Մնացականյանը: - Պրոֆեսիոնալ օդաչուներ են և պարկեշտ մարդիկ: Այն տղաներն են, որ պատերազմի տարիներին Ղարաբաղն իրենց թևերի վրա են պահել: Նրանց ճանաչում են բոլորը, ներառյալ՝ իշխանությունները»:


According to Agnes
 

  Inside
 

Mother of the Motherland: Armenia's inclination to Russia strengthens while neighbors lean westward

Full story

 
 

Trouble at Home: “Month of Women” no guarantee against domestic violence

Full story

 
 


 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Sex for a Song? Culture Clash?

Muslim women make their way past an Opera Square billboard that advertises "Viagra", a Russian pop trio of women whose music is less interesting than their lingerie-clad performances. Just another day in Yerevan.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2025. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.