ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
March 26, 2004




Բժշկական ահազանգ. դեղորայքի ներկրման հետ կապված պրոբլեմների հետևանքով տուժում են հոգեկան հիվանդները

Էջմիածնի բնակիչ Սուրեն Շահնազարյանը արդեն մեկ ամսից ավելի հայտնվել է անելանելի դրության մեջ:

Սուրենը քսան տարուց ավելի հիվանդ է շիզոֆրենիայով և վերահսկել է հիվանդությունը դեղորայքով: Սակայն մեկ ամսից ավելի է, ինչ անհրաժեշտ դեղորայքի ձեռքբերումը դարձել է անհնար:

«Ես ամեն րոպե ապրում եմ վախի մեջ, - ասում է Սուրենը. - դեղերս վերջացել են, և ես փոխարինողներ եմ խմում, որոնք շատ թույլ են: Այն միտքը, որ կվատանամ, ինչ-որ սխալ բան կանեմ, ինձ արդեն մի ամիս հանգիստ չի տալիս»:

Սուրենին պետք է ցիկլոդոլ կոչվող հոգեմետ դեղամիջոցը: Սակայն հոգեկան հիվանդությունների բուժման մեջ կիրառվող այլ դեղամիջոցների նման՝ կազակերպությունները դադարեցրել են ցիկլոդոլ, ստելազին, զիպրեկսա և այլ դեղամիջոցներ ներկրել Հայաստան: Հոգեբույժները խիստ վրդովված են, որ առողջապահության նախարարությունը լուծում չի գտնում այս պրոբլեմի համար:

Առողջապահության նախարարի խորհրդական Ռուսլանա Գևորգյանն ասում է, որ նախարարությունը դեղորայքը գնում է կենտրոնացված կարգով, սակայն վերջին ժամանակներս այս ոլորտում բախվել է լուրջ խնդիրների հետ:

«Հոգեմետ դեղորայք, այս պարագայում՝ ցիկլոդոլ, հանրապետություն ներմուծելու հնարավորություն ունեն մի քանի ներկրողներ, որոնք վերջին ժամանակներս հրաժարվում են դա անել մի քանի պատճառներով, - ասում է Ռուսլանա Գևորգյանը: - Մենք խնդրել ենք, որ հարցին լուծում տրվի, սակայն պատասխանն արդեն երկար ժամանակ ձգձգվում է»:

Հոգեբույժ Հարություն Մինասյանն ասում է, որ ցիկլոդոլ չի ներկրվում, քանի որ այս դեղամիջոցի հումքը հինգ անգամ թանկացել է, և ներկրողները հրաժարվում են բերել այն՝ վախենալով կորուստներից:

«Պետությունն էլ ամեն ինչ թողել է բարձիթողի վիճակում ու չի զբաղվում այս հարցով, - ասում է Մինասյանը, որի հիվանդների մեծ մասը այս ամենի հետևանքով հայտնվել է դժվարին կացության մեջ: - Ընդհանրապես հոգեկան հիվանդների հանդեպ պետությունը գրեթե միշտ անտարբեր է եղել, և այս պարագայում էլ սառը հանգստություն է պահպանում»:

Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերի տնօրեն Արարատ Վարդանյանն ասում է, որ հատկապես գարնան շեմին, երբ սրվում է հոգեկան խնդիրներ ունեցող հիվանդների վիճակը, դեղորայքի պակասի հետ կապված մեծ դժվարություններ են ծագել:

«Դեռևս մեկ ամիս առաջ, երբ սկսվեց ցիկլոդոլի դեֆիցիտը, մեզ հավատացնում էին, որ խնդիրը ամենաուշը երկու շաբաթից լուծում կստանա, - ասում է նա, - սակայն անցել է արդեն 5 շաբաթ, և ոչ մի լավ լուր չկա»:

Հոգեբույժներն ասում են, որ վերջին տարիներին շիզոֆրենիայի դեպքերը Հայաստանում անհայտ պատճառներով շատացել են: Ցիկլոդոլը կիրառվում է որպես համադեղ` այլ դեղամիջոցների հետ միասին, որոնք առանց ցիկլոդոլի կորցնում են իրենց արդյունավետությունը:

Մինասյանն ասում է, որ ցիկլոդոլը նախկինում բավականին էժան դեղ էր. Ռուսաստանի կամ ՈՒկրաինայի արտադրության դեղի մեկ հաբն արժեր մոտ տասը դրամ: ՈՒ թեև այս դեղն արտադրվում նաև հարևան Իրանում և բազմաթիվ այլ երկրներում, Հայաստանը պայմանագրեր ունի միայն Ռուսաստանի և ՈՒկրաինայի հետ, իսկ նոր պայմանագրեր կնքելու համար ժամանակ ու հավաստագրեր են անհրաժեշտ:

Հայաստանի դեղորայքի և բժշկական տեխնոլոգիաների գործակալության փոխտնօրեն Ալբերտ Սահակյանը, որն այս ոլորտը վերահսկող պաշտոնատարներից մեկն է, չի կարողանում բացատրել, թե ինչու ցիկլոդոլ չի ներկրվում:

«Մենք ոչինչ անել չենք կարող, - ասում է նա: - Երկար ժամանակ է, ինչ ցիկլոդոլ չի ներկրվում և հավանաբար առնվազն մեկ ամիս էլ դեռ չի ներկրվի»:

Սահակյանը հուսադրում է, թե մեկ ամիս անց ամենայն հավանականությամբ հայկական դեղագործական «Արփիմեդ» գործակալությունը կսկսի ցիկլոդոլի արտադրությունը, ինչը կլուծի բազմաթիվ պրոբլեմներ:

Իսկ Մինասյանը պնդում է, որ այս ճգնաժամի հիմքում անտարբերությունն է հոգեկան հիվանդների նկատմամբ:

«Հազարավոր մարդիկ մի քանի հոգու քմահաճույքի զոհն են դարձել, - ասում է Մինասյանը: - Ցիկլոդոլը և նմանատիպ դեղամիջոցները հոգեմետ դեղեր են, որոնք չի կարելի առանց հավաստագրի հանրապետություն ներկրել, ուստի այն հիվանդների հարազատները, որոնք ցանկանում են ասենք Ռուսաստանից կամ այլ երկրից իրենց միջոցներով դեղը բերել, չեն կարողանում անել դա, քանի որ օրենքը թույլ չի տալիս: Ներկա դրությամբ մարդիկ բոլոր կողմերից հայտնվել են փակուղու մեջ»:


According to Agnes
 

  Inside
 

Mother of the Motherland: Armenia's inclination to Russia strengthens while neighbors lean westward

Full story

 
 

Trouble at Home: “Month of Women” no guarantee against domestic violence

Full story

 
 


 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Sex for a Song? Culture Clash?

Muslim women make their way past an Opera Square billboard that advertises "Viagra", a Russian pop trio of women whose music is less interesting than their lingerie-clad performances. Just another day in Yerevan.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.