ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
March 26, 2004




Ինչի՞ համար են վճարում. քաղաքի բնակիչները վճարում են ջրի համար, որը գրեթե չեն ստանում

Երբ գարնանը արևը բարձրանում է ու սկսում հալեցնել կտուրների ձյունը, Ճամբարակի շենքերի ջրհորդանների տակ կաթսաներ են հայտնվում։ Հավաքված ջուրը բնակիչները բարձրացնում են իրենց քառահարկ շենքերի բնակարաններ և օգտագործում լվացքի և ափսեները լվանալու համար։


Ճամբարակի ջրամատակարարման համակարգը

Ձնհալի ջուրը
հավաքելու նպատակը ջրի տնտեսումը չէ։
Քաղաքը արդեն
տասներկու տարի
զրկված է
ջրամատակարարու-մից։ «12 տարի չորրորդ հարկ ջուր եմ կրում, - ասում է Դարիկո Չավլեյաշվիլին, որը ջրհորդանի տակ արդեն երկու դույլ է լցրել ու պիտի բարձրացնի չորրորդ հարկ: - Հիմա ոչինչ, մի քիչ լավացել ա, շաբաթվա մեջ մի անգամ ջուր լինում ա, բայց մեր տունը չորրորդ հարկում ա, չի հասնում»։

Անցյալ տարի սկսեցին վերականգնել ջրամատակարարումը, և 3-ից 10 օրը մեկ բնակիչները սկսեցին ջուր ստանալ։ Սակայն շատերը դեռևս այն խմելու համար չեն օգտագործում, քանի որ ծորակներից ցեխաջուր է գալիս և արտաքինից ավելի կեղտոտ է, քան ջրհորդաններինը։ Բնակիչները խմելու ջուր բերում են մեկուկես կիլոմետր հեռվից, կողքի գյուղից։

Մոտ ութ հազար բնակիչ ունեցող Ճամբարակը, նախկին Կարմիրը, Սևանի հյուսիսում է՝ Ադրբեջանի սահմանին։ Պատերազմի ժամանակ Ճամբարակը հաճախ ռմբակոծվել է, և դրա հետքերը դեռևս քաղաքում են։

Այդ տարիներին ավերվել է նաև ջրմուղի ցանցը։ Ամենօրյա ջրամատակարարումը մնացել է խորհրդային տարիների բարի հիշողություն։

«Ինչ ջրամատակարարումը սկսել ենք, օր չկա, որ վթար չլինի, խողովակները պայթում են, - ասում է քաղաքի «Ջրմուղկոյուղի» ՊՓԲԸ-ի տնօրեն Գագիկ Բալյանը: - Ամեն անգամ ընկերներիս խնդրում եմ, որ տրակտոր բերեն փորեն, որ վթարը վերացնենք, ինչքա՞ն կարելի է խնդրել։ Որ խողովակը պայթած էլ չի, մեկ ա, փտած ա, ու ջուրը հողի մեջով ա անցնում։ Դրա համար էլ ցեխաջուր ա գալիս»։

Ավերված են նաև ջրմուղ կայանի բոլոր սարքավորումները, և ջուրը քլորացնում են ձեռքով:

«Թու, թու, թու, դեռ հիվանդություն չի եղել, բայց շատ վտանգավոր ա, մեկ էլ տեսար՝ համաճարակ բռնկվեց», ասում է Բալյանը։

Քաղաքի տարբեր հատվածներում երևում են վթարի հետքերը, մի տեղ դրանք վերացված են՝ փոսերը լցված, մեկ այլ տեղ վթարը դեռ վերացված չէ ու ջուրը հոսում է։

Այսուհանդերձ, պետությունը բնակիչներից ջրավարձ է հավաքում՝ մեկ բնակչից ամսական 250 դրամ (մոտ 45 սենթ), և պարտադրում ջրաչափեր տեղադրել:

Հալչող ձյունը ջրհորդանները վերածում է աղբյուրների

«Հինգ հազար դրամ աշխատավարձ եմ ստանում, օրը հինգ հազար անգամ դուռս ծեծում են՝ ջրի փող, ջրի փող։ Երևի որ ձյունը գալիս ա, ու ջուրը հավաքում ենք, պիտի դրա համար պետությանը շնորհակալ լինենք», ասում է «ջրհորդանային մատակարարումից» օգտվող բնակիչներից մեկը։


Ըստ հաշվարկների Ճամբարակի ջրամատակարարման համակարգը վերականգնելու համար անհրաժեշտ է 250 միլիոն դրամ (մոտ 440 հազար դոլար)։ Սակայն պետական ֆինանսավորման ծրագիր դեռ չկա: Քաղաքի պաշտոնյաներն ասում են, որ միգուցե երբ Երևանը և հարակից շրջաններն ապահովվեն նորմալ ջրամատակարարմամբ, կհասնի նաև Ճամբարակի հերթը:

«Այստեղի բնակիչները շատ բարեխիղճ են, - ասում է Բալյանը։ -Էլեկտրականության վարձը մոտ 95 տոկոսով մուծում են (կան շրջաններ, որտեղ այդ ցուցանիշը մոտ 60 տոկոս է)։ Եթե վերանորոգեն համակարգը, թեև մարդիկ ծանր պայմաններում են ապրում, բայց ջրի վարձը կմուծեն։ Հիմա ինչի՞ համար մուծեն»։


According to Agnes
 

  Inside
 

Mother of the Motherland: Armenia's inclination to Russia strengthens while neighbors lean westward

Full story

 
 

Trouble at Home: “Month of Women” no guarantee against domestic violence

Full story

 
 


 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Sex for a Song? Culture Clash?

Muslim women make their way past an Opera Square billboard that advertises "Viagra", a Russian pop trio of women whose music is less interesting than their lingerie-clad performances. Just another day in Yerevan.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2025. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.