ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
March 26, 2004




Պրոբլեմներ տանը. «կանանց ամիսը» ընտանեկան բռնության դեմ երաշխիքներ չի ապահովում

Մարտի 8-ից մինչև ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածը կանանց տոների պատճառով Հայաստանում ոչ պաշտոնական կարգով անվանում են «կանանց ամիս»: Սակայն կանանց հարցերով և կանանց իրավունքներով զբաղվող կազմակերպությունները հավաստում են, որ օգնության համար իրենց դիմող կանանց թիվը գարնան այդ ժամանակահատվածում չի նվազում:

Խեղված ընտանիքներին օգնության ձեռք մեկնեց արտերկիրը

Մասնագետներն ասում են, որ վերջին տարիներին ընտանեկան բռնությունը Հայաստանում մասամբ աճել է անկայուն սոցիալ-տնտեսական պայմանների
հետևանքով: Ազգայնականները հայտարարում են, որ ընտանեկան բռնությունը Հայաստանում տարածված չէ ամուր ընտանեկան ավանդույթների շնորհիվ: Սակայն ուրիշներն ընդունում են, որ վերջին տասնամյակում երկրի առաջ ծառացած տնտեսական պրոբլեմները նպաստել են ընտանեկան կոնֆլիկտների քանակի ավելացմանը:

Համաձայն «Հայաստանի մայրության հիմնադրամ» հասարակական կազմակերպության անցկացրած հետազոտության արդյունքների հետազոտված 1200 ընտանիքների կանանց ավելի քան 35 տոկոսը ենթարկվել է ֆիզիկական բռնության, իսկ 70 տոկոսը` հոգեբանական ճնշման:

«Մեկ տարվա ընթացքում ավելի քան 1500 կանայք են դիմել մեր կենտրոն հոգեբանական օգնության համար, - ասում է հիմնադրամի նախագահ Սուսաննա Ասլանյանը: - Մեր կենտրոնի թեժ գիծը ստացել է 500-ից ավելի հեռախոսազանգեր կանանցից և ապաստան է տվել ընտանեկան բռնության զոհ դարձած 60-ից ավելի կանանց ու երեխաների»:

Կենտրոնի հոգեբան Նարինե Թովմասյանն ասում է, որ շատ դեպքերում կոնֆլիկտները ամուսինների միջև տեղի են ունենում այն պատճառով, որ նրանց ամուսնությունները պատահական, չմտածված բնույթ ունեն, և հաճախ իրականացվում են ոչ թե ամուսնու և կնոջ, այլ նրանց ծնողների ցանկությամբ են:

«Հայաստանում ընտանեկան կոնֆլիկտները նաև պայմանավորված են այն հանգամանքով, որ կինն ապրում է ամուսնու ծնողների հետ: Կինը նախընտրում է իր սեփական ընտանիքի ավանդույթները, իսկ ամուսնու ծնողներին ավելի հաճախ դուր չի գալիս, որ իրենց հարսը փորձում է նոր ավանդույթներ ներմուծել իրենց ընտանիք», ասում է հոգեբանը:

Սուսաննա Վարդանյանի ղեկավարած կենտրոն տարեկան 1000 կին է զանգում

Նարինե Քալաջյանն ամուսնալուծվել է յոթ տարի ամուսնու և նրա ընտանիքի կողմից հոգեբանական ճնշման և ֆիզիկական բռնության ենթարկվելուց հետո: Պրոբլեմները ծագել են այն ժամանակ, երբ նրա ամուսինը կորցրել է աշխատանքը և ստիպված մեկնել է Ռուսաստան փող վաստակելու:

«Ամուսնուս մեկնելուց որոշ ժամանակ անց ես իմացա, որ նա նոր ընտանիք է կազմել Ռուսաստանում: Երկկնության համար նրան մեղադրելու փոխարեն նրա ծնողները սկսեցին սատարել նրան. նրանց գրավում էր այն հանգամանքը, որ ռուս կին ունենալով` նա հեշտությամբ կարող է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալ», պատմում է Նարինեն:

Նարինեն ասում է, որ մի օր ամուսնու ծնողները ուղղակի ասացին իրեն, որ հեռանա տնից երեխաների հետ:

«Ես հրաժարվեցի հեռանալ կամ ապահարզան տալ, ինչի համար հիմա զղջում եմ: Ես անցա այդ վիրավորանքների միջով հանուն իմ ընտանիքի, որը հույս ունեի պահպանել: Իսկ ամուսնուս ծնողները, իրենց որդու կողմն անցնելով, ավելի շատ մտածում էին օր ծերության իրենց ապահովելու մասին», ասում է Նարինեն:

Նա ստիպված էր վերադառնալ իր գյուղը, որտեղ էլ այժմ ապրում է: Նրան օգնում է քույրը:

Երևանի ոստիկանությունում ասում են, որ դժվար է պարզել ընտանիքներում կանանց դեմ կիրառված բռնությունների իրական չափերը, որովհետև շատ քիչ դեպքերում են զոհերը դիմում ոստիկանություն:

38-ամյա Արմինեն ասում է, որ իր ամուսնությունը «մղձավանջ էր»: Չնայած ամուսինը մշտապես ծեծել ու նվաստացրել է նրան, նա 15 տարի ապրել է ամուսնու հետ:

«Նա ծեծում էր ինձ, նույնիսկ երբ հղի էի: Բայց բաժանվել չէի կարող, որովհետև կհայտնվեի փողոցում երկու աղջիկներիս հետ, - ասում է նա: - Ես պատրաստ էի դիմանալու ամուսնուս նվաստացումներին միայն հանուն իմ երեխաների: Բայց երբ նա սկսեց վիրավորել ու հայհոյել երեխաներին, իմ համբերությունը հատեց, և ես որոշեցի բաժանվել»:

Վերջերս Արմինեն օգնության համար դիմել է «Կանանց իրավունքների կենտրոն» հասարակական կազմակերպությանը: Անցյալ շաբաթ նա ավարտել է համակարգչային և անգլերեն լեզվի դասընթացները և ասում է, որ այժմ իրեն ավելի վստահ է զգում:

«Կենտրոնի հոգեբանը և փաստաբաններն ինձ շատ օգնեցին: Հույս ունեմ, որ կենտրոնում իմ ստացած գիտելիքները կօգնեն ինձ աշխատանք գտնել և պահել երեխաներիս», ասում է նա:

«Ծեծում է, ուրեմն սիրում է»

Կենտրոնի նախագահ Սուսաննա Վարդանյանն ասում է, որ կենտրոն են գալիս շատ կանայք, որոնց պատմությունները նման են Արմինեի պատմությանը: Կենտրոնը ստանում է տարեկան ավելի քան հազար զանգ հոգեբանական օգնության կարիք ունեցող կանանցից:

«Որոշ մարդիկ զարմանում են, թե ինչու կանայք չեն ամուսնալուծվում, եթե ենթարկվում են բռնությունների ու վիրավորանքների: Սակայն փաստն այն է, որ կանայք գնալու տեղ չունեն: Նրանք չունեն ապրելու տեղ, չունեն աշխատանք: Մենք փորձում ենք օգնել կանանց մասնագիտություն ձեռք բերելու և աշխատանք գտնելու հարցերում», ասում է Վարդանյանը:

Վարդանյանն այն կարծիքին է, որ ընտանեկան բռնությունը նաև պայմանավորված է դեռահասների սխալ դաստիարակությամբ:

«Տղաներին դաստիարակում են որպես ընտանիքի գլխավորի, հաց վաստակողի, բայց ոչ որպես ամուսնու, - ասում է նա: - Ծնողները բոլորովին ջանք չեն գործադրում բացատրելու, որ իր մորը, քրոջը, տատին հարգելուց բացի, տղամարդը պետք է հարգի նաև իր կնոջը: Դա է պատճառը, որ այդքան շատ են այն դեպքերը, երբ հրաշալի եղբայր ու որդի եղած ամուսինները ծեծում են իրենց կանանց»:

2002 թվականին Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալությունը 477 հազար դոլար հատկացրեց հայաստանյան վեց հասարակական կազմակերպությունների, որոնց թվում էին «Հայաստանի մայրության հիմնադրամը» և Կանանց իրավունքների կենտրոնը, ընտանեկան բռնության զոհերին աջակցություն ցույց տալու համար: Այդ միջոցներով ապահովվեցին կացարաններ և իրականացվեցին վերապատրաստաման դասընթացներ:

Սակայն կազմակերպություններն ասում են, որ երբ ֆինանսավորումն ավարտվի, իրենք կփնտրեն նոր հովանավորների, քանի որ այսօրվա դրությամբ ընտանեկան բռնությունների կրճատման նշաններ չեն նկատվում:


According to Agnes
 

  Inside
 

Mother of the Motherland: Armenia's inclination to Russia strengthens while neighbors lean westward

Full story

 
 

Trouble at Home: “Month of Women” no guarantee against domestic violence

Full story

 
 


 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Sex for a Song? Culture Clash?

Muslim women make their way past an Opera Square billboard that advertises "Viagra", a Russian pop trio of women whose music is less interesting than their lingerie-clad performances. Just another day in Yerevan.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2025. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.