Երկու սրտացավ երիտասարդ այցելել են ծանր կացության մեջ հայտնված մի աղջնակի, և այդ հանդիպման արդյունքը Լիանա Գիվարգիզովային նվիրված այս շաբաթվա հոդվածն է:
Երբեմն արժե պատմել հոդվածի հետևում թաքնված պատմությունը. Ահա այն.
Երեք տարի առաջ Վիգեն Չեթերյան անունով մի շվեյցարահայի մտքով անցավ Երևանում հիմնել լրագրության և միջազգային հետազոտությունների կենտրոն: Շվեյցարիայի կառավարությունը հավանություն տվեց գաղափարին, միջոցներ հատկացրեց, և Վիգենն իր գործընկերների հետ հիմնեց Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտը (ԼԿԻ):
Երկու տարի առաջ մի բրիտանացի և ամերիկացի միտք հղացան հիմնադրել «ԱրմենիաՆաուն»: Որոշ սփյուռքահայ դոնորների այդ գաղափարը դուր եկավ, և նրանք միջոցներ տրամադրեցին գործը սկսելու համար: ԼԿԻ-ին նույնպես դուր եկավ այդ գաղափարը, և նրանք մեզ հնարավորություն տվեցին ծրագիրն սկսելու համար երկու շաբաթ օգտվել իրենց խմբագրատնից, մինչև գրասենյակ գտնենք:
Մոտ մեկ տարի առաջ «ԱրմենիաՆաուն» ԼԿԻ-ի հետ սկսեց համագործակցել, որի շրջանակներում ԼԿԻ-ում վերապատրաստում անցնող ուսանողները ստաժորի կարգավիճակով հոդվածներ են գրում «ԱրմենիաՆաուի» համար:
Մի քանի ամիս առաջ Յուլյա Կիռնիցկին և Ջանար Ամանկուլովն ընդգրկվեցին ԼԿԻ-ի վերապատրաստման ծրագրում և դարձան «ԱրմենիաՆաուի» ստաժոր:
ԼԿԻ-ի վերապատրաստման ծրագրի շրջանակներում ազգարությանը նվիրված սեմինարի ժամանակ Ջանարը ծանոթացավ քաղցկեղով հիվանդների հետ աշխատող մի հայ հոգեբանի հետ: Ջանարը ցանկություն հայտնեց այցելել հիվանդանոց:
Երիտասարդ լուսանկարիչը վերցրեց իր լուսանկարչական սարքը, և նրա օբյեկտիվում հայտնվեց մահաբեր հիվանդությունից հյուծված 10-ամյա Լիանան:
«Նա այնքան գեղեցիկ էր,- հիշում է Ջանարն իր առաջին տպավորությունը,- իսկ նրա աչքերը
»:
Ջանարը Լիանայի մասին հոդված գրելու թույլտվություն խնդրեց: Զգուշացրի, որ այդ նյութը հատուկ մոտեցում է պահանջում: Պարզվեց, որ այդ իմաստով Ջանարը նախապատրաստման կարիք չունի:
Ջանարը խնդրեց իր համակուրսեցի Յուլյային օգնել գրելու այդ հոդվածը:
23-ամյա Յուլյան ռումինուհի է, եկել է Մոլդովայի Քիշնև քաղաքից: Ջանարը 21 տարեկան է, եկել է Ղրղզստանի Բիշքեկ քաղաքից: Ոչ մեկը նախկինում Հայաստանում չի եղել:
Յուլիան և Ջանարը գնացին Լիանաեցն գյուղ: Նրանք հիշում են, որ ճնշող օր էր:
«Նրանք այնքան աղքատ են,- ասում է Ջանարը,- սակայն մեզնից փող կամ որևէ այլ բան չխնդրեցին»:
«Ես զգում էի, որ ուզում էին մեզ ինչ-որ բան տալ,- ասում է Յուլյան,- բայց ոչինչ չունեին»:
Պատկերացրեք Վերին Դվին գյուղի տեսարանը. հայ-ասորական ընտանիք, որը հյուրընկալել է մի ղրղզի և մոլդավացի մի ռումինուհու, իսկ նրանց բոլորին միավորել է երեք օտարերկրացիների մտահղացումը:
Այդ հանդիպումից ծնվել և ձեր մոնիտորներին է հայտնվել հոդված, որը պատմում է մի աղջնակի կյանքի մասին, որը, հուսանք, կփոխվի դեպի լավը մի քանի ճակատագրերի խաչաձևման արդյունքում:
Մենք նման պատմություններ հատուկ չենք փնտրում, բայց երբ գտնում ենք, կարծում ենք, որ դուք պետք է իմանաք դրանց մասին: Եթե օգնելու ցանկություն ունեք, մենք կարող ենք դա հնարավոր դարձնել: Գրեք մեզ հետևյալ հասցեով. info@armenianow.com.
Առաջիկա շաբաթներին մենք պատրաստվում ենք խնդրելու մեր ընթերցողներին աջակցելու «ԱրմենիաՆաուն» լույս ընծայող ծրագրին՝ «Նոր ժամանակ» լրագրողների վերապատրաստման կենտրոնին: Հուսով ենք, որ կարձագանքեք: Եվ հուսով ենք, որ մեր աշխատանքը կշարունակի օգնել մյուսներին: Անգամ ամենաանսպասելի ձևերով:
|