ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
June 04, 2004




Արաբկիրի բնակիչները դատական գործեր են շահում «Երևանի ջրմուղ-կոյուղի» ընկերության դեմ

1991-ին Հայաստանի անկախության հռչակումից հետո սպառողները շահել են միայն երեք դատական գործ: Վերջինն առնչվում էր խմելու ջրի հետ:

Խոսքը ջրի աղտոտման մասին է, որ տեղի էր ունեցել Երևանում անցյալ տարվա նոյեմբերին: Այդ տագնապալի իրավիճակը տևեց ավելի քան տասնմեկ օր: Մայրաքաղաքի շուրջ 100 հազար բնակչություն ունեցող Արաբկիր համայնքում ապրողներից շատերը տեղի ջրամատակարարման ցանցի անսպասելի վթարի զոհ դարձան: Խմելու ջրին խառնվել էին կոյուղու կեղտաջրերը: Պաշտոնական տվյալներով, 280 մեծահասակներ ու երեխաներ էին տեղափոխվել հիվանդանոց` աղեստամոքսային սուր հիվանդությունների պատճառով:

Այնուհանդերձ, Հայաստանի սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը կարծում է, որ հիվանդացածների իրական թիվը առնվազն երեք անգամ ավելի է եղել: «Հայերի մոտ այնքան էլ ընդունված չէ դիմել բժշկի օգնության: Բացի այդ, Երևանում կա աղեստամոքսային հիվանդներին սպասարկող միայն մեկ հիվանդանոց, և շատերի համար բավական դժվար էր հասնել այնտեղ»,- ասաց Պողոսյանը:

Հիվանդության բռնկումը ապացուցում է շարունակվող մտավախությունները Երևանի խմելու ջրի որակի կապակցությամբ:

«Աստված մեզ պարգևել է աղբյուրներից հոսող բարձրորակ խմելու ջուր»,- ասում է Հայաստանի հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության ավագ մասնագետ Նունե Բակունցը: Սակայն ուրիշները դրանում համոզված չեն:

«Մեզ առաջին հերթին հետաքրքրում է մեր տուն հասնող խմելու ջրի որակը: Ցավոք, պետական կառույցները դեռ պատշաճ ուշադրություն չեն դարձնում այդ հիմնախնդրին»,- նշում է Հայաստանի սպառողների միության փորձագետ Հակոբ Ղարաբեկյանը:

Այդ հասարակական կազմակերպությունն օգնեց Արաբկիր համայնքի տուժած բնակիչներին պաշտպանելու իրենց շահերը: Ընդհանուր առմամբ, միությունը հարուցեց ութ դատական հայց «Երևանի ջրմուղ-կոյուղի» պետական ՓԲԸ-ի դեմ: Բոլոր հայցերը բավարարվել են ջրօգտագործողների օգտին, ընդ որում՝ երկու հայց բավարարվել է ամբողջությամբ, իսկ վեցը` մասամբ:

«Երեք օր շարունակ մեր ծորակներից կեղտոտ ու գարշահոտ ջուր էր հոսում,- վրդովված պատմում է Արաբկիր համայնքի բնակիչ Լաուրա Բարսեղյանը:- Ոչ ոք մեզ այդ մասին չէր զգուշացրել, և մենք ստիպված էինք կամ այդ ջուրը եռացնել, կամ խանութից շշերով ջուր գնել»:

Նրա խոսքերով, վթարի օրերին տեղի առևտրականները 30-40 տոկոսով բարձրացրել էին վաճառվող շշալցրած ջրի գները:

Դատարանը պարտավորեցրել էր «Երջրմուղկոյուղուն» փոխհատուցել Լ. Բարսեղյանի կրած նյութական վնասը` 46000 դրամի չափով: Այնուհանդերձ, անցյալ շաբաթ ընկերությունը բողոքարկել է այդ դատավճիռը վճռաբեկ դատարանում:

Հայաստանում շատերն են նշում, որ տեղական ջուրը չափազանց բարձրորակ, մաքուր և համեղ է: Սակայն նույնիսկ երկրի մայրաքաղաք Երևանում ոչ ոք վերջնականապես համոզված չէ խմելու ջրի անվտանգության մեջ:


According to Agnes
 

  Inside
 

Going Nowhere: Armenian refugees flee to Azerbaijan in odd plea for asylum

Full story

 
 

Village of Discontent : Residents of Dimitrov charge they are being mistreated

Full story

 
 

A Byte with...

Shushan Petrosyan

Full story


 


 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

"The Girls"

 

 



Copyright ArmeniaNow.com 2002-2025. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.