Դերասան Միքայել Պողոսյան
Կենդանակերպի նշանը` Երկվորյակ:
Ընտանեկան վիճակը՝ Ամուսնացած չէ, ունի մեկ դուստր:
Կատարած վերջին աշխատանքը՝ «Միքայ<ե>լ առաջ դեպի ետ» տեսաֆիլմ, որտեղ
ընդգրկված են վերջին 10 տարվա լավագույն դերերը:
Կարդացած վերջին գիրքը՝ Վերջերս առանձնապես տպավորիչ բան չեմ կարդացել:
Տեսած վերջին ներկայացումը/ ֆիլմը՝ Ռոման Բալայանի «Գիշերը լուսավոր է» ֆիլմը:
Ի՞նչը չեք ընդունում մարդկային հարաբերութ-յուններում՝ Տանել չեմ կարող գոռոզությունը, երբ մարդն իր անձն ամեն ինչից վեր է դասում, կեղծավորությունը և դավաճանությունը ամեն տեսակի հարաբերություններում:
Ո՞րն է Ձեր առաքելությունն արվեստում՝ Ընդհանրապես առաքելություն տրված է ամենքին, և այս կյանքում ամեն մեկս պարտավոր ենք ի վերուստ տրվածն ազնվորեն ու անմնացորդ հետ վերադարձնել:
Սիրած դերասանը՝ Մհեր Մկրտչյան, Չարլի Չապլին:
Սիրած երգիչը՝ Մարիա Կալլաս, Շառլ Ազնավուր, Ալլա Պուգաչովա:
Սիրած նկարիչը/քանդակագործը՝ Ճարտարապետ` Անտոնիո Գաուդի, նկարիչ` Ռենե Մագրիդ, Վան Գոգ, քանդակագործ` Ռոդեն, կյանքիս զարգացման տարբեր փուլերում տարբեր ոճեր եմ նախընտրել` իմպրեսիոնիզմ, սյուրռեալիզմ:
Ձեր կյանքին նվիրված ֆիլմում ո՞վ կխաղար ձեր դերը՝ Մարսել Մարսոն, և կուզենայի, որ անպայման լիներ մնջախաղի ժանրով:
Եթե արվեստագետ չլինեիք, ի՞նչ կուզենայիք դառնալ՝ Հաստատ էլի արվեստագետ կլինեի: Ի դեպ, ըստ հաշվարկների, ես նախորդ կյանքս ապրել եմ 400 տարի առաջ և կրկին դերասան եմ եղել:
Եթե ընկնեիք անմարդաբնակ կղզի, ի՞նչ գիրք, ձայներիզ, կինոնկար կամ նկար կվերցնեիք ձեզ հետ՝ Աստվածաշունչը:
Ո՞րն է Ձեր ամենանվիրական ցանկությունը` Կուզենայի, որ մի հրաշքով Երևանից հեռացած բոլոր լավագույն տղերքը վերադառնային և Մաշտոցի պողոտայի ամբողջ երկայնքով մի մեծ սեղան գցեինք ու քեֆ անեինք:
Ի՞նչն է առաջնային ձեզ համար` արվե՞ստը, թե՞ ընտանիքը` Առաջնայինը մարդ լինելն է, եթե մարդկային առաքինի տեսակը չլինի քո մեջ, ապա քո արվեստը գրոշի արժեք չունի:
|