ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 Back to current issue 
 Back to archive 
 September 26, 2003 




ܳչ³ÉÛ³ÝÇ ·áñÍÁ. ¹³ï³ñ³ÝÁ ÉëáõÙ ¿ ѳݹÇåáõÙÝ»ñÇ ¢ ¹³í³¹ñáõÃÛ³Ý Ù³Ýñ³Ù³ëÝ»ñÁ



¸³ï³ñ³ÝÇ ÉÇùÁ ¹³ÑÉÇ×Ý»ñÁ Ñ»ï¢áõÙ »Ý ë»Ýë³óÇáÝ ¹³ï³í³ñáõÃÛ³ÝÁ:

Լրագրող Տիգրան Նաղդալյանի սպանության գործով դատաքննությունն այս շաբաթ ընթանում էր արագացված տեմպերով: Այսուհետև դատական նիստերը տեղի կունենան շաբաթը չորս օր:

Լրագրողի սպանության մեջ մեղադրվող 13 ամբաստանյալներից դատարանում արդեն հարցաքննվել են 5-ը: (Սեղմեք այստեղ թեմայի մասին նախորդ նյութերը կարդալու համար:)

Այս շաբաթ ամբաստանյալ ¶եղամ Շահբազյանը ցուցմունք տվեց, որ հանդիպել է Լյովա Հարությունյանի հետ, որն Արմեն Սարգսյանի սանահայրն է: Սարգսյանը սպանված վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբայրն է և մեղադրվում է 75000 դոլարով Նաղդալյանի սպանությունը պատվիրելու մեջ:

Շահբազյանը դատարանին հայտնեց, որ հանդիպել է Հարությունյանին մի սենյակում, որտեղ կախված են եղել Վազգեն Սարգսյանի լուսանկարները, և որտեղ Հարությունյանն ամեն օր մոմ է վառել վարչապետի հիշատակին:

Ըստ Շահբազյանի ցուցմունքների...

Հարությունյանն ասել է. - «Ոնց անե՞մ, որ սպարապետի (Վազգեն Սարգսյանի) վրեժը լուծեմ»: Հետո դիմել է ¶եղամին. - «Չե՞ս կարող տղաներ բերել Ղարաբաղից, որ սպանեն հոկտեմբերի 27-ի կազմակերպիչներից մեկին՝ Տիգրան Նաղդալյանին»:

Հարությունյանը մեղադրել է Նաղդալյանին այն բանում, որ նա զենք և անցաթղթեր է տրամադրել Հունանյանին և նրա հրոսախմբին, որոնք 1999 թ. հոկտեմբերի 27-ին ներխուժել են խորհրդարան և սպանել են վարչապետին և ևս յոթ հոգու:

Նաղդալյանին սպանելու դիմաց Հարությունյանն առաջարկել է վաճառել իր 30000 դոլար արժողությամբ խորտկարանը:

Շահբազյան. - «Իսկ եթե (սպանողները) կանխիկ փող ուզե՞ն»:

Հարությունյան. - «Որ նեղն ընկնեմ, քավորիցս (Արմեն Սարգսյանից) կվերցնեմ՝ կտամ»:

Շահբազյան. - «Քավո՞րդ է ուզում այդ բանը (որ սպանեն)»:

Հարությունյան. - «Ոչ, ես եմ ուզում»:

Սակայն մի քանի օր հետո Հարությունյանը փոխում է միտքը և ասում է Շահբազյանին, որ մոռանա իրենց խոսակցության մասին:

Դրանից հետո Շահբազյանը գնում է «Ապեր» մականունով Հովհաննես Հարությունյանի մոտ (Սարգսյանների ազգականը) և պատմում Լյովա Հարությունյանի առաջարկի մասին: Նա ասում է նաև, որ կան մարդիկ, որոնք պատրաստ են 50000 դոլարով կատարել սպանությունը:

Այս խոսակցությունից մի քանի օր անց Ապերը Շահբազյանին ասել է. - «Ես տեր եմ, արեք»:

Սեպտեմբերից մինչև դեկտեմբերի 28-ի սպանության օրը Ապերը շուրջ 10000 դոլար է ծախսել Շահբազյանին, Ղարաբաղի Մարտունի քաղաքի բնակիչներ Ֆելիքս Առուստամյանին ու Ջոն Հարությունյանին անհրաժեշտ նյութերով ապահովելու վրա: Վերջինս խոստովանել է, որ ինքն է սպանել Նաղդալյանին:

Սակայն սպանությունից հետո, երբ գումարի վճարումը ձգձվել է, Շահբազյանը հարցրել է, թե երբ են ստանալու գումարը: Ապերն ասել է, որ փողն Արմեն Սարգսյանն է տալու:

Շահբազյանն այս տեղեկությունը փորձել է ճշտել Լյովայի միջոցով, որը Սարգսյանի հետ խոսելուց հետո Շահբազյանին հայտնել է, որ Սարգսյանն այդ գործի մասին տեղյակ չէ:

Այս հակասության մասին Շահբազյանը ասում է Ապերին՝ շարունակելով պահանջել խոստացած գումարը: Դեկտեմբերի 30-ին նրանք միասին գնում են Սարգսյանենց տուն, Ապերը ներս է մտնում, ապա վերադառնում և 25000 դոլար է տալիս Շահբազյանին:

«Ինչու՞ պիտի Սարգսյանն այդ փողը տար», - հարցրեց դատախազը Շահբազյանին.

«Չգիտեմ Ապերն իրեն ինչ էր ասել, - պատասխանեց Շահբազյանը: - Ես մինչև հիմա էլ չեմ հասկացել»:

Մեղադրողի ամենատարբեր հարցերին, արդյոք պատվիրատուն Արմեն Սարգսյանն էր, ¶եղամ Շահբազյանը այդպես էլ դրական պատասխան չտվեց:

¶եղամ Շահբազյանը և Հովհաննես Հարությունյանը (Ապերը) երկու տարի առաջ են միմյանց հետ ծանոթացել, միասին ինչ-որ գործեր են ձեռնարկել, Հարությունյանը ժամանակ առ ժամանակ Շահբազյանին պարտքով գումար է տվել: Ըստ Շահբազյանի այս հանգամանքը բավարար է եղել, որպեսզի Ապերը Նաղդալյանի սպանության գործն իրեն վստահի:

Ամբաստանյալ ¶րիգոր Պետրոսյանը, որը մեղադրվում է սպանությանն աջակցելու մեջ, դատարանում նշեց, որ ինքը ֆինանսական կախվածության մեջ էր Ապերից: Վերջինս Պետրոսյանին նույնպես ժամանակ առ ժամանակ պարտքով փող է տվել:

Պետրոսյանը հայտնեց, որ իրեն մեղավոր է ճանաչում մասնակիորեն՝ ասելով, որ Ապերից ստացած երկու ատրճանակ է հանձնել Շահբազյանին: Պետրոսյանը հայտնեց, որ իմացել է, որ ինչ-որ լրագրողի են ուզում սպանել, փորձել է համոզել, որ փողի համար չարժե մարդ սպանել, բայց չի կարողացել կանխել սպանությունը:

«Իմ դերը եղել է լսելը, եթե ես խուլ լինեի, այստեղ չէի լինի», - դատարանում հայտարարեց ¶րիգոր Պետրոսյանը, ապա հրաժարվեց ցուցմունք տալուց:

Պետրոսյանի նախաքննական ցուցմունքի համաձայն Հովհաննես Հարությունյանը համաձայնել է իրականացնել Նաղդալյանի սպանությունը, որպեսզի «Սարգսյանների ընտանիքի մոտ ներկայանա որպես թասիբով տղա, ձեռքի հետ էլ գումար վաստակի»:

Շահբազյանի և Պետրոսյանի ցուցմունքներից պարզ դարձավ մեկ հանգամանք ևս. Նաղդալյանին սպանելու պատվերը նախապես տրվել է ինչ-որ ռուսների, որոնք 50000 դոլար կանխավճար են ստացել, սակայն փախել են առանց պատվերը կատարելու: Ըստ հրապարակված ցուցմունքների պատվիրատուն դարձյալ Արմեն Սարգսյանն է եղել:

Չորեքշաբթի օրը դատարանում ցուցմունք տալուց հրաժարվեց հանցագործությունը պարտակելու մեջ մեղադրվող Լյովա Հարությունյանը՝ հայտարարելով, որ պնդում է իր նախաքննական ցուցմունքները:

«Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում պարտակելու մեջ: Այստեղ գտնվող ամբաստանյալներից ոչ մեկին չեմ պարտակել, չեմ պահել, հագուստ չեմ տվել, չեմ կերակրել, հանցագործության հետքերը չեմ մաքրել, խոստումներ չեմ տվել և չեմ նպաստել հանցագործության կատարմանը: Բայց մեղավոր եմ, որ 2003-ի հունվարի սկզբներին ¶եղամ Շահբազյանից իմացել եմ սպանությունը կատարողների մասին և չեմ հայտնել իրավապահ մարմիններին»:

Նախաքննական հարցաքննության տեսագրության մեջ Հարությունյանն ասում է, որ մտածել է իրավապահ մարմիններին հայտնել և դրա դիմաց ստանալ խոստացված 250000 դոլարը, սակայն վախեցել է «գործ տվողի» պիտակ ստանալուց:

Լյովա Հարությունյանն ասում է, որ առաջնորդվել է Վազգեն Սարգսյանի նկատմամբ նվիրվածության զգացումով և կարծել է, որ Նաղդալյանի սպանությամբ վրեժխնդիր կլինի վարչապետի մահվան համար, սակայն շուտով հասկացել է, որ սխալ բան է անում և հրաժարվել է այդ մտքից:

Հինգշաբթի և ուրբաթ օրերի նիստերը հետաձգվեցին Հովհաննես Հարությունյանի պաշտպան Հոկտեմբեր Քարամյանի խնդրանքով, որը հայտնեց, որ ինքը վատառողջ է:

Դատավարությունը կվերսկսվի երեքշաբթի օրը Հովհաննես Հարությունյանի (Ապեր) ցուցմունքերով, որից հետո ցուցմունքներ պետք է տա Արմեն Սարգսյանը:


According to Agnes
 Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

  Inside
 

The Naghdalyan Case: Murder trial moves on with details of meetings and plots

Full story

 
 
 
 

Minding the Media: New law draws protests from journalists

Full story

 
 
 
 

Help for the Hurting: Health care specialists learning new methods of treating childhood depression

Full story

 
 
 



 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photos of the week
 Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Celebrating independence from construction

On Independence Day (September 21), Yerevan residents got a first look at the newly rebuilt Republic Square. Pavement packers led the parade.

 





Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.