ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 Back to current issue 
 Back to archive 
 September 19, 2003 




ܳչ³ÉÛ³ÝÇ ëå³ÝáõÃÛ³Ý ·áñÍÁ. ¹³ï³í³ñáõÃÛáõÝÁ â³ÏáË»ó ѳñó³ùÝÝáõÃÛáõÝÝ»ñÇ ÷áõÉÁ



¸³ï³íáñÁ ųٳݳϳíáñ³å»ë Ñ»é³óñ»ó ²ñÙ»Ý ê³ñ·ëÛ³ÝÇ ß³Ñ»ñÇ å³ßïå³Ý ÐáíÇÏ ²ñë»ÝÛ³ÝÇÝ:

Լրագրող Տիգրան Նաղդալյանի սպանության գործով դատավարությունը թաղվել էր ամբաստանյալի շահերի պաշտպանին վերաբերող վիճաբանությունների մեջ:

Դատավոր Սարիբեկ Արամյանը հեռացրեց Հովիկ Արսենյանին դատարանի դահլիճից, այն բանից հետո, երբ հայտարարվեց, որ նա թաքցրել է իր քրեական դատվածությունը և կեղծ արտոնագիր է ներկայացրել դատարանին:

Արսենյանը ներկայացնում է Արմեն Սարգսյանի շահերը, որը մեղադրվում է 75000 դոլարով հեռուստատեսության նախագահի սպանությունը պատվիրելու մեջ: Սարգսյանը սպանված վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբայրն է:

Արսենյանի նկատմամբ անցյալ ուրբաթ գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել: Միաժամանակ կոլեգիայի նիստ է հրավիրել Փաստաբանների միջազգային միությունը, սակայն փաստաբանին արտոնագրից զրկելու մասին դեռևս վերջնական որոշում չի կայացվել:

Երեքշաբթի օրը Արսենյանը կրկին դատարան էր եկել՝ պնդելով, որ դատավորն իրավունք չուներ իրեն ժամանակավորապես հեռացնել նիստերից: Թեժ վիճաբանությունից հետո դատավոր Արամյանը կարգադրեց ոստիկաններին դուրս ուղեկցել Արսենյանին դատարանի դահլիճից:

Նիստը շարունակվեց, սակայն շուտով հետաձգվեց Թադևոսյանի և տուժողի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ Ռուբեն Ռշտունու միջև իրավական թեմաներով վիճաբանության հետևանքով: Աա արդեն 4-րդ ձախողված նիստն էր, որը զրկում էր Նաղդալյանի սպանությանն օժանդակելու մեջ մեղադրվող Ֆելիքս Առուստամյանին ցուցմունք տալու հնարավորությունից:

Երեկ վերսկսված դատական նիստում տուժողի իրավահաջորդ Հովհաննես Նաղդալյանը հանդես եկավ հայտարարությամբ, որով հրաժարվում էր փաստաբան Ռշտունու իրավաբանական ծառայությունից. - «Դատական գործի ընթացքում իմ շահերի պաշտպան Ռուբեն Ռշտունին շեղվել է իր բուն առաքելությունից, այն է՝ տուժողի իրավահաջորդի շահերի պաշտպանությունից, և ավելի շատ հակված է մեղադրող կողմի հետ արհեստական և ձևական հակադրություններ ստեղծելու»:

«Մեր միջև եղած տարաձայնությունները տակտիկական են և ոչ մեղադրանքի շրջանակներում: Այս վեճերն իրենց լուծումը կստանան գիտական մակարդակով», - ավելացրեց Ռշտունին և լքեց դատարանի դահլիճը:

Նաղդալյանի սպանությանը օժանդակելու մեջ մեղադրվող Ֆելիքս Առուստամյանը սեպտեմբերի 2-ի իր հակիրճ ցուցմունքում հրաժարվել էր նախաքննական ցուցմունքներից՝ ասելով. «Ես հայերեն գրել-կարդալ չգիտեմ, ինչպե՞ս կարող էի նման ցուցմունքներ գրել»:

Երեկվա դատական նիստում Առուստամյանը հրաժարվեց պատասխանել դատավարության մասնակիցների հարցերին: Նա պնդեց, որ ճիշտ են միայն Ղարաբաղում տված իր ցուցմունքները, և դրանք պետք է հրապարակվեն: Դատավոր Արամյանն ասաց, որ գործում Ղարաբաղում տրված ցուցմունքներ չկան:

Դատարանը հրապարակեց Առուստամյանի նախաքննական ցուցմունքները և ցուցադրեց մարտի 4-ին Երևանում տեղի ունեցած Առուստամյանի հարցաքննության տեսագրությունը, որոնց մեջ նա նշում է, որ ¶եղամ Շահբազյանի հետ ծանոթացել է Մարտունիում և որ 2002 թ. նոյեմբերին, երբ ¶եղամից ստացել են Նաղդալյանին սպանելու պատվերը, Ջոն Հարությունյանի հետ եկել են Երևան, որպեսզի կազմեն հանցագործության պլանը: ¶եղամը նրանց երկու ատրճանակ է տվել՝ «Մակարով» և «ՏեՏե» տեսակների, որպեսզի տղաները ընտրելու հնարավորություն ունենան, ապա սկսել են հետևել Նաղդալյանին, որին նախկինում չեն ճանաչել:

Առուստամյանը մեկ անգամ միայնակ է գնացել, դեմ առ դեմ հանդիպել է նրան, բայց չի սպանել: Դեկտեմբերի 28-ին Ջոն Հարությունյանի հետ սպասել են մինչև Տիգրանը դուրս գա ծնողների տնից, սակայն մեջքի շրջանում սուր ցավեր են սկսվել, և նա գնացել է քիչ հեռվում սպասող ¶եղամ Շահբազյանի մոտ: 15-20 րոպեից հետո իրենց է մոտեցել Ջոնը և ասել. - «Սպանել եմ, խփել եմ գլխին»:

Հաջորդ օրը, երբ ¶եղամը պահանջել է վերադարձնել զենքերը՝ Ջոնն ասել է, որ «ՏեՏե»-ն դեն է նետել, իսկ Առուստամյանը չի ցանկացել վերադարձնել, քանի որ չեն ստացել խոստացված 50000 դոլարը:

Առաուստամյանն այս տեսագրության մեջ ասում է նաև, թե ինչպիսի դաժանությամբ են իր հետ վարվել Ղարաբաղում, երբ ձերբակալել են ապօրինի զենք պահելու համար և չի հասկացել, թե ինչու են իր հետ այդպես վարվել: Ղարաբաղում 5-օրյա կալանքի ընթացքում Առուստամյանին Նաղդալյանի սպանության հետ առնչվող որևէ հարց չեն տվել:

Մարտի 4-ի՝ Երևանում առաջին հարցաքննության ժամանակ քննիչն է հարցեր ուղղել Առուստամյանին Սարգսյան եղբայրների մասին:

Քննիչ. - «Ո՞վ էր ուզում, որ Տիգրանը սպանվեր»: Առուստամյան. - «Չգիտեմ»: Քննիչ. - «Ովքե՞ր էին շահագրգիռ, որ Տիգրանին սպանեին»: Առուստամյան. - «Ես չգիտեմ»: Քննիչ. - «Բանավոր հարցաքննության ժամանակ ուրիշ բաներ էիր ասում: Չէի՞ր ասում, որ Սարգսյաններն են: Վազգեն Սարգսյանը քանի՞ եղբայր ունի»: Առուստամյան. - «¶իտեմ, որ երկուսը»: Քննիչ. - «Ո՞վ էր իրական փողը վճարողը»: Առուստամյան. - «Չգիտեմ, ¶եղամն ասել էր Լյովան, բայց ես նրան անձամբ չեմ ճանաչում»:

Տեսագրության մեջ պարզ երևում է, որ Առուստամյանը չի կապում Նաղդալյանի սպանությունը Արամ Սարգսյանի հետ, սակայն մեկ այլ՝ մայիսի 16-ին տված նախաքննական ցուցմունքում, որը հրապարակեց մեղադրող կողմը, մի քանի անգամ հիշատակվում էր Արմեն Սարգսյանի անունը:

Առուստամյանի շահերի ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանն ասում է, որ իր պաշտպանյալը հերքում է Արմեն Սարգսյանի կապը Նաղդալյանի սպանության հետ ընդհանրապես, և այդ մասին ցուցմունք կտա հաջորդ նիստում:

Երեկվա նիստում սկսեց ցուցմունքներ տալ նաև սպանությունը կատարողների և պատվիրատուի միջև միջնորդ հանդիսացող ¶եղամ Շահբազյանը:

Դատավարությունը կշարունակվի երեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 23-ին:


According to Agnes
 Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 

  Inside
 

Naghdalyan case: Trail enters interrogation stage

Full story

 
 
 
 

National News: Conference ponders the Armenian Condition

Full story

 
 
 
 

Cataloging Culture: Armenia's hidden galleries emerge into view

Full story

 
 
 



 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
 Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 
 
 
 

September 15, Progressive Youth Union of Armenia demonstrated its attitude towards ArmenTel by protesting in front of the buiding of the telecommunication company with posters saying, "We demand quality communication". People passing by joined the protesters trampling down telephones. No connection, no need in phones.

 





Copyright ArmeniaNow.com 2002-2022. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.