ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 Back to current issue 
 Back to archive 
 September 26, 2003 




»ŠÙß³ÏáõóÛÇÝ ³ßáõÝ. ÷³é³ïáÝ»ñÁ ÑÛáõñÁÝϳÉáõÙ »Ý ûï³ñ»ñÏñÛ³ ï³Õ³Ý¹Ý»ñÇÝ ¢ Ýáñ óïñáÝÝ»ñÇÝ



ܳ˳å³ïñ³ëïáõÃÛáõÝÁ ٻݳݻñϳ۳óÙ³ÝÁ å³Ñ³ÝçáõÙ ¿ ٻݳݳ˳å³ïñ³ëïáõÙ:

Երևանում բացվել է հայկական թատերական առաջին միջազգային «ԱրմՄոնո» փառատոնը, որը կշարունակվի մինչև շաբաթավերջ՝ հանդիսական-
ներին հրամցնելով տեղի և արտերկրյա դերասանների մենաներկայա-
ցումներ:

Ավելի քան 20 մասնակիցներ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Շվեյցարիայից, ¶երմանիայից, Ուկրաինայից, Մակեդոնիայից, Լիտվայից, Ճապոնիայից, Արգենտինայից և, իհարկե, Հայաստանից կցուցադրեն իրենց արտիստական տաղանդը և փորձի փոխանակում կանցնակցնեն իրենց գործընկերների և երիտասարդ արվեստագետների հետ:

«Քաղաքական գործիչները թեժ քաղաքական աշուն են խոստանում, սակայն ի տարբերություն նրանց, մենք Հայաստանի աշունը թեժ ենք դարձնելու մշակութային առումով», - ասում է «ԱրմՄոնո» փառատոնի կազմակերպիչ, Պարոնյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը:

Մենաներկայացումների փառատոնի ավարտին կհաջորդի մեկ այլ՝ «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնը, որը կտևի մինչև հոկտեմբերի 9-ը: Փառատոնի ավարտը կնշանավորվի վերակառուցված թատրոնների բացմամբ Երևանում, ¶յումրիում և Վանաձորում:
Æñ»Ýó ٻݳËáëáõÃÛáõÝÝ»ñÁ Ý»ñϳ۳óÝ»Éáõ ѳٳñ ºñ¢³Ý ¿ÇÝ Å³Ù³Ý»É ¹»ñ³ë³ÝÝ»ñ ÙÇ ù³ÝÇ »ñÏñÝ»ñÇó

«ԱրմՄոնո» փառատոնի մասնակիցների թվում են հանրահայտ դերասաններ և տարբեր միջազգային մրցույթների դափնեկիրներ՝ Բիատա Էլերսը ¶երմանիայից, որն առաջին մրցանակ է շահել Կիևի փառատոնում, Ելենա Լեստնիկովան Ուկրաինայից, որն անցյալ տարի արժանացել է «Լավագույն դերասանուհու» մրցանակին ¶երմանիայում, առաջին մրցանակ շահած Բիրուտե Մարը Լիտվայից և շատ այլ դերասաններ:

«Այս փառատոնը հնարավորություն է տալիս հանդիսականներին վայելելու ներկայացումներ տարբեր դերասանների մասնակցությամբ, իսկ վերջիններիս՝ ցուցադրել իրենց արվեստը և տաղանդն իրենց արտերկրյա գործընկերներին և հանրահայտ փառատոների կազմակերպիչներին», - ասում է փառատոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանը:

«ԱրմՄոնո» փառատոնի ժյուրիի կազմում են հանրահայտ արվեստագետներ Վալերի Խազանովը Ռուսաստանից, Նինա Մազուրն Ուկրաինայից, Լեոնիդ Զուտովիչը ¶երմանիայից, և հույս կա, որ այսօրինակ շփումները նրանց հետ կարող են հայ արվեստագետներին հրավերներ բերել արտասահմանյան փառատոներից:

Փառատոնի բացման արարողությունը կայացավ Պարոնյանի անվան թատրոնում, որտեղ ողջույնի խոսքերից հետո հյուրերին ներկայացվեց Վարդան Պետրոսյանի «Կրակի մեջ» շոու ծրագիրը, որն օգոստոս և սեպտեմբեր ամիսներին լեփ-լեցուն դահլիճներ էր հավաքել Երևանում:

Վարդան Պետրոսյանը կարևորեց փառատոնի անցկացումը՝ վստահեցնելով, որ այն մեծ նշանակություն ունի ոչ միայն հայ հանդիսականի, այլև արտերկրյա հյուրերի համար:

«Թվում է, թե այստեղ ոչ մի հետաքրքիր բան չկա զարգացած երկրներից ժամանած օտարազգի արվեստագետների համար, որոնք ապրում են ապահով կյանքով: Սակայն տեխնոլոգիաների այս ահավոր դարաշրջանում նրանք կարոտ են հոգու, որը դեռ չի մահացել մեր արվեստում», - ասաց Պետրոսյանը:


According to Agnes
 Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

  Inside
 

The Naghdalyan Case: Murder trial moves on with details of meetings and plots

Full story

 
 
 
 

Minding the Media: New law draws protests from journalists

Full story

 
 
 
 

Help for the Hurting: Health care specialists learning new methods of treating childhood depression

Full story

 
 
 



 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photos of the week
 Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Celebrating independence from construction

On Independence Day (September 21), Yerevan residents got a first look at the newly rebuilt Republic Square. Pavement packers led the parade.

 

 



Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.