ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 Back to current issue 
 Back to archive 
 September 19, 2003 




àõïáådzÛÇ ï»ëɳϳÝÝ»ñ. ÇÝï»É»Ïïáõ³ÉÝ»ñÇ Ë³Õ»ñÁ г۳ëï³ÝÇ Ý߳ݳÏáõÃÛ³Ý Ñ»ï


²½³ï ê³ñ·ëÛ³ÝÇ µáõÏÉ»ïÝ»ñÁª ·»ñ»½Ù³Ý³ù³ñ»ñÇ ÝϳñÝ»ñáí, ï»Õ³¹ñí»É ¿ÇÝ Ñáõß³Ýí»ñí»ñÇ Ë³ÝáõÃáõÙ ³ÛÉ µ³óÇÏÝ»ñÇ ÏáÕùÇÝ:

Welcome To Armenia, an Outdoor Museum - Համեցեք Հայաստան` թանգարան բաց երկնքի տակ։ Այս մակագրությունն են կրում արվեստագետ Ազատ Սարգսյանի հրատարակած բուկլետները, որոնցում Երևանի գերեզմանոցներում արված տարբեր գերեզմանների կողքին նրա լուսանկարներն են` ինքը սև հագուստով, վրան գրված «welcome»։

Սեպտեմբերի 12-ին Ազատը իր բուկլետներն էր բաժանում Աբովյան փողոցի հուշանվերների խանութում։ ¶երեզմանների պատկերներով բուկլետները նախապես դասավորել էր Հայաստանի տեսարժան վայրեր և երջանիկ հայկական դեմքեր պատկերող բացիկների կողքին։ «Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ» արտահայտությունը, որ ասվում է հանրապետությունով սփռված պատմամշակութային հուշարձանների և եկեղեցիների համար, դպրոցական նստարանից սկսած մարդկանց ականջին մշտապես հնչում է։ Ազատի «տուրիստական» բուկլետում կրկին Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ, միայն այդ թանգարանը գերեզմանոցներն են։

«Սփյուռքահայերը Հայաստանի երազ ունեն, բայց երբ գալիս են, այդ երազը փլուզվում է` վա՜յ գողացան, էս ի՞նչ երկիր է, բոլորը կխաբեն և այլն, - բացատրում է Ազատը իր պերֆորմանսը: - Իսկ գերեզմանով երազը կատարվում է` ապրել դրսում, թաղվել հայրենիքում։ ¶երեզմանը երազ այլևս չունի, որ փլուզվի։ Եվ հիմա Հայաստանը սփյուռքահայերին ձգում է որպես գերեզման։ ¶երեզմանոցային բիզնեսը լավ զարգանում է, նույնիսկ մարդիկ տները ծախում են ընդլայնվող գերեզմանոցներին»։

Պերֆորմանսը սփյուռքահայի ուտոպիայի հեգնանքն է գերեզմանի տեսքով, որ սկսվեց բուկլետներ բաժանելով և ավարտվեց, երբ սպառվեցին բոլոր բուկլետները։

Ազատի նախագիծը ներկայացվում էր Երևանում սեպտեմբերի 8-13-ը «Ուտոպիական երկրորդ հանդիպումներ» միջազգային ծրագրում, որ կազմակերպում է Շվեյցարական Ուտոպիանա ընկերությունը (www.utopiana.am) ։

Հանդիպումների թեման էր «մարմÇÝÁ ¢ Ýñ³ å³Ñ³ÝçÝ»ñÁ», որը ներկայ³ցվում էր ծրագրի երկու ուղղություններում` բանախոսություն-քննարկումներում և ցուցահանդեսներում։

Ուտոպիական հանդիպումների հեղինակն ու համադրողը շվեյցարաբնակ արվեստագետ Աննա Բարսեղյանն է, որ 2 տարի առաջ Երևանում կազմակերպեց հայաստանցի և արտասահմանցի արտիստների «Ուտոպիա» ցուցահանդեսը, որը նախորդում էր 2 ուտոպիական հանդիպումներին։

Æñ ³ß˳ï³Ýùáí ØÑ»ñ ²½³ïÛ³ÝÁ ³ñï³Ñ³ÛïáõÙ ¿ Çñ ó³ÝÏáõÃÛáõÝÁ, áñ ÏáíϳëÛ³Ý å»ïáõÃÛáõÝÝ»ñÁ ¹³¹³ñ»Ý ËáãÁݹáïÝ»ñ ëï»ÕÍ»É ÙÇÙÛ³Ýó ѳٳñ:

«Փարիզում մի ցուցահանդեսում տեսա 17-րդ դարի մի քարտեզ, որտեղ դրախտը լոկալիզացվում էր Հայաստանում, - պատմում է Բարսեղյանը: -
Արևմուտքը իր ֆանտազմներում Արևելքը տեսնում էր որպես դրախտ։ Սակայն ի տարբերություն քարտեզի, ժամանակակից Հայաստանի համար էլ որպես սոցիալական դրախտ արևմուտքն է։ Այդպես առաջացավ գաղափար` վերանայել Հայաստանը և հետխորհրդային տարածքը որպես խորհրդային տարիներին եղած ուտոպիայի իրականություն դարձած արդյունք»։

2001 թվին Աննա Բարսեղյանը կազմակերպեց «Ուտոպիա» ցուցահանդեսը, որին մասնակցում էին արվեստագետներ Հայաստանից և Եվրոպայից: Հաջորդ տարի ստեղծում է երևանյան «Ուտոպիական հանդիպումները», որտեղ մտավորականները քննարկում են հրատապ գլոբալ խնդիրներ և կազմակերպում են ցուցահանդեսներ։ Հանդիպումները ֆինանսավորում է Ժնևի քաղաքապետարանը։

Երևանի պետհամալսարանում հինգ օր բանախոսություններ կարդացին տեղացի և արտասահմանցի գիտնականներ։ Մասնավորապես մարմնի խնդիրը ֆրանսիական փիլիսոփայության մեջ ներկայացրեց Սորբոնի համալսարանի դասախոս, փիլիսոփա Ռենո Բարբարասը («մարմինը ավելի շուտ «ես եմ»-ն է, քան «ես ունեմ»-ը»), մարմնի ապրանքայնացման թեման՝ Թուլուզի համալսարանի դասախոս, տնտեսագետ Ժնվեվ Ազամը։

«Մեր նպատակն է Հայաստանը դարձնել հանդիպման վայր, կազմակերպել արտասահմանցի և տեղացի մտավորականների շփումներ, որ Հայաստանի մեկուսացումը ինչ-որ ձևով պատռվի», - ասում է Բարսեղյանը։

Սակայն այդ շփումները որոշ կոնֆլիկտներ առաջացրին։ Հայ բանախոսներից տեսական տնտեսագիտության ամբիոնի դասախոս Լևոն Ղազարյանը վրդովվել էր, որ ժնևցի ճարտարապետ Բրունո Վեսիերը ցուցադրեց ֆալոս պատկերող ինստալացիաների լուսապատկերներ, և որ «Մայր Հայաստան» արձանի և նրա տեղում եղած Ստալինի արձանի մեջ միակ տարբերությունը համարեց այն, որ «բեղերը վերևից իջեցված են ներքև», իսկ Դվին հյուրանոցի դիմացի քոչարի պարող տղամարդկանց արձանը փորձեց բացատրել որպես հոմոսեքսուալների պար։ Ղազարյանը որպես բողոք հրաժարվեց հոնորարից։

²Ýݳ ´³ñë»ÕÛ³ÝÇ ºñ¢³ÝÇ ù³ñ﻽áí ù³é³ÏáõëÇ ïáñÃÁ Ñ³Ù»Õ ¿ñ:

Հանդիպումների վերջին օրը՝ սեպտեմբերի 13-ին, Ճարտարապետության թանգարանում ներկայացվեցին շաբաթվա ընթացքում եղած պերֆորմանսների և այլ արտիստական մտահղացումների պատկերները։ Արվեստագետ Մհեր Ազատյանը ներկայացրել էր Երևանի մետաքսի գործարանի լուսանկարը և գործարանի տանիքից ընկած մի կղմինդր, որ պատրաստվել էր 30-ական թվերին ¶րոզնիում։

«¶րոզնու անկախությունը նաև մեր անկախությունն է, - մեկնաբանում է իր աշխատանքը Մհերը: - Ռուսաստանը Կովկասին տիրելու համար միշտ սկզբում Չեչնիան է գրավում։ ¶րոզնիում պատրասված կղմինդրը խորհրդանշում է Կովկասի տանիքը։ Սա իմ ուտոպիան է, որ կովկասյան պետությունները` Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը և մյուս հարևանները համագործակցության մերձբալթյան մոդելի տիպի հարաբերություններ ունենան։ Այնտեղ էլ կան հակասություններ, սակայն դրանք համերշխությանը չեն խանգարում»։

Ցուցահանդեսի վերջում հանդիսատեսներին հյուրասիրվեց Աննա Բարսեղյանի ստեղծագործությունը` 1,5x1,5 մետրանոց տորթը՝ մակերեսին Երևանի հատակագիծը։

«Երևանի մարմինը յուրացվել է, և այն այլևս «մերը» չէ, այլ «նրանցը», ովքեր ազդարարում են գովազդներից «ես քեզ սիրում եմ», - ասում է մշակութաբան Հրաչ Բայաթյանը, - Երևանի բաժանում-յուրացումը (տորթի տեսքով) բացահայտ արտահայտությունն է մինչ այդ յուրացված իշխանության և հարստության։ Այդպես տորթն է մատուցվում խնջույքի ավարտին։

«Մյուս կողմից սա սիրո արտահայտություն է` «ուտեմ քեզ»»։


According to Agnes
 Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 

  Inside
 

Naghdalyan case: Trail enters interrogation stage

Full story

 
 
 
 

National News: Conference ponders the Armenian Condition

Full story

 
 
 
 

Cataloging Culture: Armenia's hidden galleries emerge into view

Full story

 
 
 



 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
 Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 
 
 
 

September 15, Progressive Youth Union of Armenia demonstrated its attitude towards ArmenTel by protesting in front of the buiding of the telecommunication company with posters saying, "We demand quality communication". People passing by joined the protesters trampling down telephones. No connection, no need in phones.

 





Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.