Այս շաբաթ Երևանում իր աշխատանքը սկսեց հայագիտության հարցերին նվիրված գիտաժողովը:
Սեպտեմբերի 15-ին Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում սկսվեց «Հայագիտության
արդի վիճակը և զարգացման հեռանկարները» խորագրով հնգօրյա միջազգային գիտաժողովը:
Առաջին անգամն է, որ Հայաստանի, սփյուռքի և արտասահմանի գիտնականները համատեղ
քննում են հայագիտության, որպես գիտության կարևոր մի ճյուղի արդի վիճակը: ¶իտաժողովը
նախաձեռնել են Երևանի պետական համալսարանն ու¶իտությունների ազգային ակադեմիան:
«¶իտաժողովի գումարումը մեր հանրապետությունում պատմական նշանակություն
ունեցող իրադարձություն է, - բացման արարողության ժամանակ ասաց ¶ԱԱ-ի նախագահ
Ֆադեյ Սարգսյանը: - Այն կոչված է համախմբել Հայաստանի, սփյուռքի և արտասահմանի հայագետներին,
ամրապնդել նրանց համագործակցությունը»: ¶իտաժողովի մասնակիցներին ուղերձով
դիմել էր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Հայագետներին հայրապետական իր օրհնությունն
էր հղել Ամենայն հայոց կաթողիկոս ¶արեգին Բ-ն: Հայոց պատմությանը, մշակույթին,
հայ եկեղեցուն վերաբերող առանցքային խնդիրներն են քննարկում սփյուռքահայ ավելի քան
80 գիտնականներ, պատմաբաններ և մշակութաբաններ աշխարհի 25 երկրներից: Մասնակիցների
ընդհանուր թիվը հասնում է 200-ի, որոնցից 180-ը զեկուցումով հանդես գալու ցանկություն
են հայտնել: Միջազգային համաժողովի առաջին նիստում ՀՀ ¶ԱԱ ակադեմիկոս Վլադիմիր
Բարխուդարյանը՝ բարձր գնահատելով խորհրդային շրջանում ձեռք բերված հաջողությունները,
այնուհանդերձ նշեց, որ Հայաստանի Հանրապետության ծնունդով միայն հայագիտությունը
մայր հայրենիքում ազատորեն զարգանալու հնարավորություն ստացավ: ՀՀ ¶ԱԱ արտասահմանյան
անդամ Ռիչարդ Հովհաննիսյանը (ԱՄՆ) իր զեկուցումը վերնագրել էր «Հայագիտությունը խաչմերուկում»՝
շեշտելով այն մտահոգությունը, որ թեև վերջին շրջանում հայագիտությունն ակնառու հաջողությունÝերի
է հասել, այնուամենայնիվ ժամանակն է լրջորեն մտածել հետագա անելիքների մասին:
«Հայագետներս, հատկապես արտասահմանում, անունով իրար ճանաչում ենք, բայց անմիջականորեն
շփվելու, իրար ճանաչելու առիթ չունենք, - ասաց նա: - Այս տեսանկյունից շատ կարևոր
եմ համարում, որ համաժողովի ընթացքում միմյանց տեսակետները լսելու հնարավորություն
ունենք»: Պրոֆեսոր Հովհաննիսյանը շատ կարևոր է համարում հայկական պատմամշակութային
փորձը համաշխարհային պատմության և մարդկային հավաքական հիշողության մաս դարձնելը:
«Հայագիտությունը մեր գիտակցության, մեր աշխարհայացքի հիմքն է, կարելի է ասել,
ազգային գաղափարախոսության հիմնաքարն է: Այս իմաստով հայագիտական համաժողովի նշանակությունը
շատ մեծ է», - ասաց արվեստագիտության դոկտոր Հենրիկ Հովհաննիսյանը: Նա բնական
է համարում գիտության մեջ եղած տարբեր տեսակետներն ու մոտեցումները: «Չպետք է
սա ընդունել որպես բացասական երևույթ, առավել ևս ամենևին կարիք չկա գիտաժողովին քաղաքական
երանգավորում տալ», - ասաց նա: Լիագումար նիստի ավարտից հետո համաժողովի մասնակիցներն
իրենց աշխատանքը շարունակեցին պատմության, բանասիրության և մշակույթի մասնաճյուղերում:
Առանձին աշխատանքային խումբ էր ստեղծվել քննարկելու «Հայոց եկեղեցին և հայագիտությունը»
հարցը:
|