|
¸³ï³íáñÁ
ųٳݳϳíáñ³å»ë
Ñ»é³óñ»ó ²ñÙ»Ý
ê³ñ·ëÛ³ÝÇ ß³Ñ»ñÇ
å³ßïå³Ý ÐáíÇÏ
²ñë»ÝÛ³ÝÇÝ: |
Լրագրող Տիգրան
Նաղդալյանի սպանության գործով դատավարությունը թաղվել էր ամբաստանյալի շահերի
պաշտպանին վերաբերող վիճաբանությունների մեջ: Դատավոր Սարիբեկ Արամյանը հեռացրեց
Հովիկ Արսենյանին դատարանի դահլիճից, այն բանից հետո, երբ հայտարարվեց, որ նա թաքցրել
է իր քրեական դատվածությունը և կեղծ արտոնագիր է ներկայացրել դատարանին: Արսենյանը
ներկայացնում է Արմեն Սարգսյանի շահերը, որը մեղադրվում է 75000 դոլարով հեռուստատեսության
նախագահի սպանությունը պատվիրելու մեջ: Սարգսյանը սպանված վարչապետ Վազգեն Սարգսյանի
եղբայրն է: Արսենյանի նկատմամբ անցյալ ուրբաթ գլխավոր դատախազությունը քրեական
գործ է հարուցել: Միաժամանակ կոլեգիայի նիստ է հրավիրել Փաստաբանների միջազգային
միությունը, սակայն փաստաբանին արտոնագրից զրկելու մասին դեռևս վերջնական որոշում
չի կայացվել: Երեքշաբթի օրը Արսենյանը կրկին դատարան էր եկել՝ պնդելով, որ դատավորն
իրավունք չուներ իրեն ժամանակավորապես հեռացնել նիստերից: Թեժ վիճաբանությունից հետո
դատավոր Արամյանը կարգադրեց ոստիկաններին դուրս ուղեկցել Արսենյանին դատարանի դահլիճից:
Նիստը շարունակվեց, սակայն շուտով հետաձգվեց Թադևոսյանի և տուժողի իրավահաջորդի
շահերի ներկայացուցիչ Ռուբեն Ռշտունու միջև իրավական թեմաներով վիճաբանության հետևանքով:
Աա արդեն 4-րդ ձախողված նիստն էր, որը զրկում էր Նաղդալյանի սպանությանն օժանդակելու
մեջ մեղադրվող Ֆելիքս Առուստամյանին ցուցմունք տալու հնարավորությունից: Երեկ
վերսկսված դատական նիստում տուժողի իրավահաջորդ Հովհաննես Նաղդալյանը հանդես եկավ
հայտարարությամբ, որով հրաժարվում էր փաստաբան Ռշտունու իրավաբանական ծառայությունից.
- «Դատական գործի ընթացքում իմ շահերի պաշտպան Ռուբեն Ռշտունին շեղվել է իր բուն
առաքելությունից, այն է՝ տուժողի իրավահաջորդի շահերի պաշտպանությունից, և ավելի
շատ հակված է մեղադրող կողմի հետ արհեստական և ձևական հակադրություններ ստեղծելու»:
«Մեր միջև եղած տարաձայնությունները տակտիկական են և ոչ մեղադրանքի շրջանակներում:
Այս վեճերն իրենց լուծումը կստանան գիտական մակարդակով», - ավելացրեց Ռշտունին և
լքեց դատարանի դահլիճը: Նաղդալյանի սպանությանը օժանդակելու մեջ մեղադրվող Ֆելիքս
Առուստամյանը սեպտեմբերի 2-ի իր հակիրճ ցուցմունքում հրաժարվել էր նախաքննական ցուցմունքներից՝
ասելով. «Ես հայերեն գրել-կարդալ չգիտեմ, ինչպե՞ս կարող էի նման ցուցմունքներ գրել»:
Երեկվա դատական նիստում Առուստամյանը հրաժարվեց պատասխանել դատավարության մասնակիցների
հարցերին: Նա պնդեց, որ ճիշտ են միայն Ղարաբաղում տված իր ցուցմունքները, և դրանք
պետք է հրապարակվեն: Դատավոր Արամյանն ասաց, որ գործում Ղարաբաղում տրված ցուցմունքներ
չկան: Դատարանը հրապարակեց Առուստամյանի նախաքննական ցուցմունքները և ցուցադրեց
մարտի 4-ին Երևանում տեղի ունեցած Առուստամյանի հարցաքննության տեսագրությունը, որոնց
մեջ նա նշում է, որ ¶եղամ Շահբազյանի հետ ծանոթացել է Մարտունիում և որ 2002
թ. նոյեմբերին, երբ ¶եղամից ստացել են Նաղդալյանին սպանելու պատվերը, Ջոն Հարությունյանի
հետ եկել են Երևան, որպեսզի կազմեն հանցագործության պլանը: ¶եղամը նրանց երկու
ատրճանակ է տվել՝ «Մակարով» և «ՏեՏե» տեսակների, որպեսզի տղաները ընտրելու հնարավորություն
ունենան, ապա սկսել են հետևել Նաղդալյանին, որին նախկինում չեն ճանաչել: Առուստամյանը
մեկ անգամ միայնակ է գնացել, դեմ առ դեմ հանդիպել է նրան, բայց չի սպանել: Դեկտեմբերի
28-ին Ջոն Հարությունյանի հետ սպասել են մինչև Տիգրանը դուրս գա ծնողների տնից, սակայն
մեջքի շրջանում սուր ցավեր են սկսվել, և նա գնացել է քիչ հեռվում սպասող ¶եղամ
Շահբազյանի մոտ: 15-20 րոպեից հետո իրենց է մոտեցել Ջոնը և ասել. - «Սպանել եմ, խփել
եմ գլխին»: Հաջորդ օրը, երբ ¶եղամը պահանջել է վերադարձնել զենքերը՝ Ջոնն
ասել է, որ «ՏեՏե»-ն դեն է նետել, իսկ Առուստամյանը չի ցանկացել վերադարձնել, քանի
որ չեն ստացել խոստացված 50000 դոլարը: Առաուստամյանն այս տեսագրության մեջ ասում
է նաև, թե ինչպիսի դաժանությամբ են իր հետ վարվել Ղարաբաղում, երբ ձերբակալել են
ապօրինի զենք պահելու համար և չի հասկացել, թե ինչու են իր հետ այդպես վարվել: Ղարաբաղում
5-օրյա կալանքի ընթացքում Առուստամյանին Նաղդալյանի սպանության հետ առնչվող որևէ
հարց չեն տվել: Մարտի 4-ի՝ Երևանում առաջին հարցաքննության ժամանակ քննիչն է
հարցեր ուղղել Առուստամյանին Սարգսյան եղբայրների մասին: Քննիչ. - «Ո՞վ էր ուզում,
որ Տիգրանը սպանվեր»: Առուստամյան. - «Չգիտեմ»: Քննիչ. - «Ովքե՞ր էին շահագրգիռ,
որ Տիգրանին սպանեին»: Առուստամյան. - «Ես չգիտեմ»: Քննիչ. - «Բանավոր հարցաքննության
ժամանակ ուրիշ բաներ էիր ասում: Չէի՞ր ասում, որ Սարգսյաններն են: Վազգեն Սարգսյանը
քանի՞ եղբայր ունի»: Առուստամյան. - «¶իտեմ, որ երկուսը»: Քննիչ. - «Ո՞վ էր
իրական փողը վճարողը»: Առուստամյան. - «Չգիտեմ, ¶եղամն ասել էր Լյովան, բայց
ես նրան անձամբ չեմ ճանաչում»: Տեսագրության մեջ պարզ երևում է, որ Առուստամյանը
չի կապում Նաղդալյանի սպանությունը Արամ Սարգսյանի հետ, սակայն մեկ այլ՝ մայիսի 16-ին
տված նախաքննական ցուցմունքում, որը հրապարակեց մեղադրող կողմը, մի քանի անգամ հիշատակվում
էր Արմեն Սարգսյանի անունը: Առուստամյանի շահերի ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանն
ասում է, որ իր պաշտպանյալը հերքում է Արմեն Սարգսյանի կապը Նաղդալյանի սպանության
հետ ընդհանրապես, և այդ մասին ցուցմունք կտա հաջորդ նիստում: Երեկվա նիստում
սկսեց ցուցմունքներ տալ նաև սպանությունը կատարողների և պատվիրատուի միջև միջնորդ
հանդիսացող ¶եղամ Շահբազյանը: Դատավարությունը կշարունակվի երեքշաբթի օրը՝
սեպտեմբերի 23-ին: |