Ամեն տարի Եվր³միությունից ստացած գրանտով Հայաստանում միջոցառումներ
են անցկացնում կենդանիներից մարդուն անցնող հիվանդությունների դեմ: Միայն այս տարի
բրուցելյոզ, տուբերկուլյոզ, դաբաղ և սիբիրախտ հիվանդությունների դեմ պայքարի վրա
ծախսվելու է 950 միլիոն դրամ (մոտ 1,6 միլիոն դոլար)։ Սակայն այս տարի,
անցյալ տարիների նման, սպառողներն արդեն հիվանդացել են սիբիրախտով վարակված մսից,
ինչը կարող էր մահացու լինել: ¶րանցվելու են բրուցելյոզով հիվանդության 100-ից
ավելի դեպքեր։ Մշտապես կենդանիների մեջ կա դաբաղ հիվանդությունը, որ պաշտոնապես հերքվում
է։ Օգոստոսին «ԱրմենիաՆաուի» թղթակից Վահան Իշխանյանը շահել է հետաքննող
լրագրողների դրամաշնորհ Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության
լրատվամիջոցների օժանդակության «Այրեքս/Պրոմեդիա» ծրագրից և հանձնարարություն է ստացել
ուսումնասիրել, թե Հայաստանում ինչպես են պայքարում այս սակավադեպ, սակայն առողջության
համար պոտենցիալ մեծ վտանգ սպառանցող հիվանդությունների դեմ: Սիբիրախտ.
անասնապահները նույնպես քաջատեղյակ են դրա ահավոր հետևանքներին
|
êǵÇñ³ËïÇ
å³ïí³ëïÙ³Ý áõß³óÙ³Ý
å³ï׳éáí ²ñ³
¶ñÇ·áñÛ³ÝÁ Ïáñóñ»ó
ÇÙ ÙÇ³Ï ÏáíÁ,
áñÁ ݳ¢ Ýñ³ »Ï³ÙïÇ
ÙÇ³Ï ³ÕµÛáõñÝ
¿ñ: §Ð³ÛÇ µ³Ëï ³¦,
- ³ëáõÙ ¿ ݳ: |
Հուլիսի 13-ին Կոմիտասի շուկայի անասնաբուժական ծառայության աշխատակիցները
Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղից բերված տավարի մսի մեջ հայտնաբերեցին սիբիրախտի
բացիլ։ «Մեր գյուղում սիբիրախտ առաջին անգամ եղավ, - ասում է Երվանդաշատի գյուղապետ
Հովնան Ավետիսյանը, - ե՞րբ ա մեկ էլ եղել, ես չեմ լսել։ Պատճառն էն ա, որ պետական
միջոցառումները չէին կատարել»։ Սիբիրախտով վարակվել էր 70-ամյա Արա ¶րիգորյանի
միակ կովը։ «Երկու օր քյափանակի (անասունների թոքերի հիվանդություն) դեղ տվի,
բայց չօգնեց, ընկավ մայթին, ես էլ մինչև սատկելը մորթեցի, տվի տղիս՝ տանի Երևան ծախի,
պարզվեց՝ սիբիրախտ ա», - պատմում է գյուղացին։ Սիբիրախտի պատվաստումը, ըստ պետականորեն
հաստատված կանոնակարգի, պետք է արվեր գարնանը, սակայն չէր կատարվել։ Հիվանդության
հայտնաբերումից հետո միայն Բաղրամյանի շրջանի անասնաբուժական ծառայության աշխատակիցները
կատարեցին գյուղի անասունների պատվաստումները։ «Սիբիրախտ» բառը հոմանիշ դարձավ
ահաբեկչությանը, երբ 2001 թվականին ԱՄՆ-ում փոստային փաթեթներով տարածվում էր սիբիրախտի
փոշին (բազմիցս ավելի մահացու, քան բնական հարուցիչը)՝ առաջ բերելով ազգային հիստերիա:
Այդ տարի Հայաստանում գրանցվել էր հիվանդության 18 դեպք: Անցյալ տարի վարակվել
են ևս երեք հայաստանցիներ։ Բացի այդ սիբիրախտով վարակված մսից սատկել են կենդանաբանական
այգու երեք մեծ կատվազգիներ։ Խորենացի փողոցի մսի շուկայում անասնաբուժական ծառայության
աշխատակիցները հայտնաբերել են սիբիրախտով վարակված միս։ Այս տարի պաշտոնապես
սիբիրախտի միակ գրանցված դեպքը Երվանդաշատինն է։ Սակայն «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի
գլխավոր բժշկի տեղակալ ¶ոհար Թամազյանը ասաց, որ հուլիսին հիվանդանոցում մի
մարդու մաշկային սիբիրախտ են ախտորոշել։ Սիբիրախտը, որի բացիլները ժամանակին
կիրառվում էին զանգվածային ոչնչացման զենքերում, ամենավտանգավոր հիվանդություններից
է, որը փոխանցվում է վարակված միսն ուտելուց կամ դրա հետ շփումից (Հայաստանում գրանցվել
է միայն երկրորդը)։ Սիբիրախտի առավել ծանր տեսակները կարող են մահացու լինել։
Առավել թեթև դեպքերում նկատվում է բարձր ջերմություն, իսկ մաշկային սիբիրախտի դեպքում
անդամներն ուռչում են, իսկ մաշկը գունաթափվում է: 2001 թվականին սիբիրախտով վարակվածներից
է Արմավիրի Մայիսյան գյուղի բնակիչ ¶եղեցիկ Սարգսյանը: «Հարևանի անասունը
հիվանդ էր, մորթեցին, միսը առանք։ Միսը լվացի, էփեցի, կերանք։ Հաջորդ օրը մատս փուշ
էր մտել, տեղում դուրս տվեց, ոնց որ մի մեծ սև աչք,- ասում է նա՝ ցույց տալով ձեռքի
երկար սպին: - Մյուս օրը թևս ուռեց ու տաքությունս բարձրացավ։ Արմավիրում բժիշկը
վերքս մաքրեց ու տուն ուղարկեց։ Մեր հարևանի ձեռքին, որ մորթել էր անասունը, չորս
աչք էր դուրս եկել։ Արմավիրի մի բժշկուհի ախտորոշեց սիբիրախտ»։ Նույն մսից Մայիսյանում
չորս հոգի հիվանդացել էին մաշկային սիբիրախտով։ Անասուններին սիբիրախտը անցնում
է հողից, որտեղ բացիլը սպորավորված վիճակում կարող է մնալ հարյուրավոր տարիներ։ Երբ
խոտը նոսրանում է ու կարճ է լինում, անասունը այն պոկում է գետնի մակերեսից և խոտի
հետ վերցնում հողը ու վարակվում սիբիրախով։ Սիբիրախտի դեմ կատարված պատվաստումը
պաշտպանում է վարակից անասունների մոտ 80 տոկոսը: ¶յուղնախարարության պաշտոնյաները
սիբիրախտի ամեն մի դեպքից հետո ասում են, որ սիբիրախտով կարող է վարակվել նաև պատվաստված
անասունը։ Սակայն Հայաստանում վարակված կենդանիները պատվաստված չեն եղել։
«Տեսականորեն պատվաստված կենդանին կարող է վարակվել սիբիրախտով, - ասում է ¶յուղակադեմիայի
պրոֆեսոր Սուրեն ¶րիգորյանը, - բայց պիտի համընկնի, որ թույլ իմունիտետ ունեցող
կենդանին սիբիրախտով վարակված հող կուլ տա։ Դա քիչ է պատահում։ Հայաստանում սիբիրախտի
առաջացման պատճառը ժամանակին պատվաստումներ չկատարելն է։ Սիբիրախտի դեպքերը հնարավոր
է շատ ավելի լինեն։ Մենք միայն գրանցվածների մասին ենք իմանում»։ Բրուցելյոզ.
կանխելի, սակայն երկարատև հետևանքներով «Անցյալ տարի գարնանը 10 ոչխարներս վիժեցին,
- պատմում է Իրինդ գյուղի բնակիչ Հրանուշ Հիպոյանը, - ասի՝ էս ի՞նչ բան էր, էկան
ստուգեցին, պարզվեց բրուցելյոզ է։ 13 հատ գարնանը գտան, 5 հատ էլ աշնանը։ 31 ոչխարից
հինգն է մնացել։ Չգիտեմ, գուցե սրանք էլ են հիվանդ։ Էս տարի ուր է, չեն գալիս ստուգեն։
Ես ի՞նչ անեմ, մեղավո՞ր եմ»։ Իրինդի 4 թաղամասերից մեկում, ուր բնակվում է Հրանուշը,
գրեթե ամեն տան անասունների մեջ հայտնաբերվել են բրուցելյոզով հիվանդ կենդանիներ։
Հրանուշը ու իր որդին նույնպես անցյալ տարի վարակվել են ոչխարներից: Հիվանդությունը
երկարատև է: «Անցյալ տարի կաչկա կքշեի, - ասում է Հրանուշը, - էս տարի չեմ կարա,
կանգնեմ՝ օսկորներս կցավան։ Տղաս ու ես կքրտնեինք, տաքությունը կբարձրանար։ Սրսկումներ
ընդունեցի, բայց չի անցներ»։ Անցյալ տարի Իրինդի 820 բնակչից 17-ը հիվանդացել
է բրուցելյոզով։ Բրուցելյոզը փոխանցվում է կաթի ու մսի միջոցով։ Վարակվում են
նաև, երբ բաց վերքը դիպչում է վարակված անասունի մսին կամ արտաթորանքին։ Տարբերվում
է խոշոր եղջերավորների, մանր եղջերավորների և խոզերի բրուցելյոզ։ Ամենավտանգավորը
մանր եղջերավորների բրուցելյոզն է, որ կարող է մահացու լինել։ Հիվանդ մարդուց մարդը
չի վարակվում:
|
ÆñÇݹ.
²Ñ³ ¹³µ³Õáí í³ñ³Ïí³Í
Ù³ëÁ: | Հիվանդների մոտ
կեսը բրուցելյոզից վերջնական չի բուժվում, և ինչպես Հրանուշ Հիպոյանի դեպքում, հիվանդությունը
անցնում է խրոնիկ փուլ, որին հատուկ է հոդացավ և բարձր ջերմություն, հատկապես խոնավ
եղանակին։ Հիվանդության սրվելու ժամանակ հիվանդը պետք է հակաբիոտիկներ ընդունի:
Անցյալ տարի Հայաստանում բրուցելյոզով հիվանդացել է 143 հոգի, այս տարվա առաջին յոթ
ամիսներին գրանցվել է 64 դեպք։ Հաջե Բաքոյանը վեց տարի առաջ է հիվանդացել բրուցելյոզով,
սակայն չի իմացել: «Ձախ կողմս թուլացել էր, բաժակ չէի կարողանում վերցնել։ Վեդիի
բժիշկը ասաց, որ ինսուլտ է, ու սկսեցին բուժել ինսուլտի դեմ, - պատմում է նա: - Հետագայում
աջ թևս թուլացավ, կասկածեցին ռևմատիզմ։ Երեք տարի շարունակ ջերմությունս ամեն օր
բարձրանում էր, ամբողջ մարմնով դողում էի։ Մի օր էլ ամուսինս ասաց՝ կարող է բրուցելյոզ
է։ Ստուգեցին, և պարզվեց, որ բրուցելյոզ է»։ Այժմ հիվանդանոցում համեմատաբար
լավ է զգում, սակայն գիտի, որ ամբողջ կյանքում բրուցելյոզի ցավերը իրեն չեն լքելու։
Հաջեն չգիտի, թե ինչպես է վարակվել։ Իրենց անասուններին ստուգել են, հիվանդ չեն եղել։
Ամուսինը մսավաճառ է, և ենթադրվում է, որ նա գնված մսից կամ կաթնամթերքից է վարակվել։
Մյուս հիվանդը 10-ամյա Արմենն է Երևանից, որ վարակվել է պանրից։ Քույրը` Թեյմիրան,
ասում է, որ իրենց սառնարանում 4-5 տեսակ պանիր է լինում, որ գնում են շուկաներից,
ու հավանաբար Արմենը պանրից է վարակվել։ ¶ոհար Թամազյանը ասում է, որ բրուցելյոզը
երիտասարդ հիվանդների մոտ սովորաբար խրոնիկ չի դառնում: Սակայն իրինդցի Ասատուր
Սարգսյանը 20 տարի հիվանդ է բրուցելյոզով: «Ամեն աշուն-գարուն դեղ կխմեմ, հոդերս
կցավա», - ասում է նա։ Անցյալ տարի նրա տասը ոչխարից 2-ի մոտ բրուցելյոզ է հայտնաբերվել.
- «Էդ ո՞նց եղավ, որ մյուսները վարակված չեն։ Բոլորը մի խոյից են զուգավորվել։ Ու՞ր
ա, չեն գալիս ստուգեն, որ պարզենք»։ Անասունները վարակվում են հիմնականում սեռական
ճանապարհով, և մի հիվանդ ցուլը կամ խոյը բավական է, որ վարակի ամբողջ նախիրը կամ
հոտը։ Այդ պատճառով Ասատուրը վստահ է, որ հիվանդ խոյը վարակել է նաև իր մյուս ոչխարներին։
(Անասունները վարակվում են նաև միմյանց արտաթորանքից:) Անցյալ տարի Իրինդի միայն
մի թաղամասում 400 անասունի մեջ 40 բրուցելյոզով վարակված հայտնաբերվեց։ ¶յուղացիներն
ասում են, որ հիվանդությունը սկսել է տարածվել 4 տարի առաջ կողքի Վերին Բազմաբերդ
գյուղից, որտեղ մի թաղամասի 400 անասունի մեջ հայտնաբերել են 120 բրուցելյոզով հիվանդ։
Իրինդն ունի չորս թաղամաս, որտեղ պահում են շուրջ 2500 գլուխ անասուն: Անցյալ
տարի ստուգվել են միայն երկու թաղամասերը, իսկ այս տարի այս հոդվածը գրելու պահին
Իրինդում ստուգումներ դեռ չեն անցակցվել: Դաբաղ. պաշտոնյաների հավաստմամբ Հայաստանում
այն բացակայում է Անասնաբուժական տեսչության պետ Անուշավան Աղաջանյանը հայտարարում
է, որ Հայաստանում չկա դաբաղ հիվանդություն։ Իրինդում Ասատուր Սարգսյանը բարձրացնում
է իր կովի կճղակը ու ցույց է տալիս դաբաղից հիվանդ տեղը: «Տասը օր տունն ա, տասը
օր էլ կմնա, մինչև լավանա», - ասում է Սարգսյանը, որն իր կովի ոտքը բուժում է լուծույթներով։
¶յուղում օրենքով սահմանված 7 պարտադիր պատվաստումներից կատարել են միայն
երկուսը, որոնցից մեկը դաբաղն է։ Սարգսյանի հավաստմամբ հարևանի կովերը նույնպես վարակված
են դաբաղով։ Այս վիրուսային հիվանդությամբ թեև մարդը վարակվում է (ախտահարվում
է բերանի խոռոչը, երբեմն նաև մաշկը), սակայն թեթև է տանում ու շուտ ապաքինվում։
Սակայն վնասը տնտեսությանը կարող է ավելի մեծ լինել, քան ֆիզիկական հետևանքները:
Անասունները նիհարում են, ինչպես գյուղացիներն են ասում՝ «տավարը դառնում է տախտակ»,
ընկնում է կաթնատվությունը։ Երևանից հյուսիս՝ ամբողջ Արագածի վերին հովտում և
այլ շրջաններում դաբաղը տարածված է։ Թեև այս հիվանդության դեմ ժամանակին պատվաստել
են կենդանիներին, սակայն հիվանդությունը չի անհետանում։ Տվյալ դեպքում դաբաղի տարածումը
ոչ թե պարտականությունների թերացման արդյունք է, այլ դեղամիջոցների ցածր որակի: «Դաբաղ
ամենուր կա և մեծ վնաս է հասցնում տնտեսությանը, - ասում է Սուրեն ¶րիգորյանը:
- Տարածման պատճառները երկուսն են` մեկ, որ վակցինան անորակ է լինում, ցածր իմունածին
հատկություն է ունենում։ Եվ երկրորդ, որ O տիպի դաբաղով շատ են հիվանդանում կենդանիները,
քանի որ Օ-ի վակցինան թույլ է»։ Յոթ պատվաստանյութերից դաբաղի պատվաստանյութը
միակն է, որ պատրաստվում է Հայաստանում (Անասնաբուժական գիտահետազոտական ինստիտուտում)։
Արդյունավետ լինելու համար այս պատվաստանյութը պիտի պահվի մինչև 8 աստիճան ջերմաստիճանի
պայմաններում և տեղափոխվի հատուկ սառնարան ճամպրուկներով, եթե օդի ջերմաստիճանը գերազանցում
է 8 աստիճանը: Սակայն շրջանների մասնագետներն ասում են, որ անհրաժեշտ քանակով ճամպրուկներ
չունեն, և դրա հետևանքով տաք եղանակին պատվաստանյութը վերածվում է ջրի։ Սակայն
ձմռանը պատվաստված անասունները նույնպես վարակվում են դաբաղով։ «Ձմեռն էլ հո
չի տաքանում պատվաստանյութը, - ասում է Հակահամաճարակային ախտորոշիչ կենտրոնի տնօրեն
Շմիդտ Վարդապետյանը՝ ակնարկելով, որ դաբաղի պատվաստանյութը անորակ է պատրաստվում:
«Արտը՝ խախուտ, մահանան՝ կարկուտ», - ասում է նա: (Þ³ñáõݳϻÉÇ) |