|
²ÝϳË
г۳ëï³ÝÇ »ñ»Ë³Ý»ñÁ
Ùï³Ñá·áõÃÛáõÝÝ»ñ
ãáõÝ»Ý ³å³·³ÛÇ
ϳå³ÏóáõÃÛ³Ùµ,
ÙdzÛݪ ÑáõÛë»ñ: |
Երբ թիվ 83 միջնակարգ դպրոցի միջին դասարանցիներին հարցնում ես, արդյոք
երջանիկ են, որ ապրում են անկախ Հայաստանում, նրանք վստահորեն ասում են՝ «այո»:
Սակայն շփոթվում են, երբ հարցնում ես, թե ինչու: Ոմանք ծիծաղում ու պատասխանում են.
- «Որովհետև ապրում ենք անկախ երկրում»: Երևանյան այս դպրոցի 12-ամյա աշակերտների
համար հարցերն անկախության մասին ավելի շատ հռետորական բնույթ են կրում: Անկախ Հայաստանի
երեխաներն այլ պայմանների ծանոթ չեն: Ի տարբերություն իրենց ծնողների, որոնք
մեծացել են կոմունիստական գաղափարների վրա, և նրանց նախնիների, որոնք փայփայել են
անկախ պետության գաղափարը, Հայաստանի այս երիտասարդ սերունդը ծնվել է անկախ երկրում
և հագեցած է անկախությամբ: Նրանք մեծացել են 1990-ականներին առանց ջեռուցման,
լույսի ու անհրաժեշտ դեղորայքի մի երկրում, որը կրում էր շրջափակման և տնտեսկան փլուզման
բոլոր դաժան հետևանքները: Նրանց ծնողները պայքարում էին հուսահատության դեմ՝ հաղթահարելով
սննդամթերքի ճգնաժամը և ծառեր կտրելով իրենց տները կարճ ժամանակով տաքացնելու համար:
Մի օր այս երեխաները շնորհակալություն կհայտնեն իրենց ծնողներին, որոնք 1991
թվականի սեպտեմբերի 21-ին գնացին ընտրական տեղամասեր և հանրաքվեում քվեարկեցին հօգուտ
անկախ ապրելու իրավունքի: Սակայն այժմ նրանք չափազանց փոքր են ու չափազանց զբաղված
են իրենց մանկությունը վայելով, որպեսզի կարողանան գնահատել պատմության այս պահը:
Վեցերորդ դասարանցի Մարիաննա Բաբայանն ասում է, որ սիրում է լսել անկախության
առաջին տարիների մասին պատմությունները: Նա ծնվել է 1991 թվականի հոկտեմբերի 2-ին,
և մութ ու ցուրտ օրերի մասին պատմությունները նրա համար հնչում են որպես գոթական
կախարդական հեքիաթներ: «Վերջերս մեր շենքը հոսանքազրկվել էր գրեթե երկու օրով:
Ջրի պոմպն էլ չէր աշխատում առանց հոսանքի: Սարսափելի էր», - ասում է Մարիաննան:
|
âݳ۳Í
³ÝϳËáõÃÛ³Ý
³é³çÇÝ ï³ñÇÝ»ñÇÝ
سñdzÝݳÛÇ ¢
î³ñáÝÇ ³åñ³Í
µáÉáñ ¹Åí³ñáõÃÛáõÝÝ»ñÇÝ,
Ýñ³Ýù ã³÷³½³Ýó
÷áùñ »Ý ¹ñ³Ýù
ÑÇß»Éáõ ѳٳñ: |
«Լույս չկար, ջուր չկար: Սնվում էինք բուտերբրոդներով, դասերս մոմի լույսի
տակ էի անում: Բաց թողեցի մի քանի հեռուստատեսային ծրագրեր, որ սովորաբար դիտում
էÇ, չէի կարող օգտվել համակարգչից: Այնքան ճնշող էր: Չեմ պատկերացնում, թե
ինչպես են մարդիկ տարիներով ապրել այդ պայմաններում»: Թիվ 83 դպրոցը, որտեղ սովորում
է Մարիաննան, բախվում է այնպիսի դժվարությունների հետ, որոնք բնորոշ են անցումային
ժամանակաշրջանին: Երևանում լավագույններից մեկը համարվող ռուսական դպրոցն անկախացումից
հետո միանգամից դարձրեցին հայկական: Ըստ նորընտիր խորհրդարանի ընդունած «Լեզվի մասին
օրենքի», երկրում չէին կարող լինել օտարալեզու դպրոցներ: Ուսուցիչները ստիպված էին
հրաժարվել իրենց աշխատանքից լեզվաբանական այս կարճատեսության հետևանքով: Շատ
ուսուցիչներ աշխատանք գտնելու համար լքեցին երկիրը, մյուսներն ուրիշ գործեր ձեռնարկեցին
մի ժամանակում, երբ նորանկախ Հայաստանի քաղաքացիները գոյատևելու համար զբաղվում էին
ցանկացած բանով: Դպրոցի տնօրեն Մանվել Պապոյանն ասում է, որ երբ ինքը 1993 թվականին
եկավ դպրոց, այն աղետալի վիճակում էր: Ջրի խողովակները պայթել էին, կահույքը ջարդուխուրդ
էր արված, իսկ կառավարությունը չէր կարողանում անգամ նվազագույն ծախսերը ծածկել:
Իրավիճակը փոխվեց, երբ նա հովանավոր գտավ: Դպրոցին օգնեց Երևանի առաջին քաղաքապետ,
Ղարաբաղ կոմիտեի անդամ, 1994 թվականին Երևանում սպանված Համբարձում ¶ալստյանի
ընտանիքը: Դպրոցի շենքը վերանորոգվեց, նոր կահույք գնեցին, և նույնիսկ պատմáõÃÛ³Ý
մի փոքր թանգարան բացեցին դպրոցում: Պապոյանն ասում է, որ չնայած իր նախկին կրթությանը
և խորհրդային համակարգում ապրած տարիներին, ինքը բաց է նոր գաղափարների համար և ցանկանում
է տեսնել այդ «նորության» հատկանիշները երիտասարդների վարքում:
|
²ß³Ï»ñïÝ»ñÁ
½í³ñ׳ÉÇù »Ý
·ïÝáõÙ ³Ý·³Ù
áõëÙ³Ý Ù»ç: |
Նա ուրախ է, որ երիտասարդ սերունդը հնարավորություն ունի կրթություն ստանալու
իր մայրենի լեզվով և սովորելու իր ազգային հերոսների մասին, և ոչ թե անցյալ դարի
տոտալիտար վարչակարգի առաջնորդների մասին: «Այս երեխաները խելոք և հետաքրքրասեր
են: Միգուցե նրանք մեր չափ կարգապահ չեն, սակայն նրանց մեծ մասը գիտակցում է, որ
իրենց ապագան մեծապես կախված է իրենց կրթությունից», - ասում է Պապոյանը: Աշակերտ
Տարոն Սարգսյանի ընտանիքը Հայաստան է վերադարձել Ռուսաստանի Կազան քաղաքից անցյալ
տարի՝ այնտեղ չորս տարի ապրելուց հետո: Տարոնն ասում է, որ թեև երբեմն կարոտում է
իր ռուս ընկերներին, ինքը երջանիկ է, որ վերադարձել է Հայաստան: «Ռուսաստանում
կյանքն ավելի հետաքրքիր էր, քան այստեղ, բայց անապահով էր: Երեկոյան ժամը 10-ից հետո
տնից դուրս գալը վտանգավոր էր: Այստեղ ամեն ինչ ուրիշ է, և ես սիրում եմ Հայաստանն
ամենից շատ», - ասում է Տարոնը: Դպրոցի շատ աշակերտներ մի քանի տարի անց են կացրել
արտասահմանում՝ ապրելով այն երկրներում, որտեղ նրանց ծնողներն աշխատանք են գտել:
Մյուսներն այլ երկրներից ապրելու են եկել Հայաստան, որը թեև արդեն 12 տարեկան է,
սակայն դեռ երկար ճանապարհ պետք է անցնի, մինչև շատերը զգան անկախության շոշափելի
«պտուղները»: Երբ աշակերտներին հարցնում ես, գիտեն արդյոք, թե երբ է Հայաստանն
անկախություն ձեռք բերել, շատերը պատասխանում են՝ «շատ վաղուց, ես դեռ չէի ծնվել»:
Եվ ինչպես բոլոր երիտասարդները, նրանք չունեն ապագային հետ կապված մտահոգություններ,
միայն՝ հույսեր: |