ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 Back to current issue 
 Back to archive 
 September 19, 2003 




ÀÝÏ»ñÝ»ñÇ ÃÕóå³Ý³Ï. ÙdzÛÝ³Ï ëñï»ñÇ Å³Ù³¹ñ³Ë³Õ»ñÁ ѳÝáõÝ ëÇñá ¢ ÁÝÏ»ñáõÃÛ³Ý


ØÇû± Ó»ñ Ñá·áõ ÁÝÏ»ñáçÁ ·ïÝ»Éáõ ·áñÍÁÝóóÁ ѳ׻ÉÇ ã¿: ¶áñͳϳÉáõÃÛ³Ý ³Ûó»ÉáõÝ»ñÁ µÝáõÃÛ³Ý ·ñÏáõÙ:

«Խոսքի տեր անձնավորություն եմ, չեմ ծխում, երբեմն խմում եմ: Ցանկանում եմ ծանոթանալ հոգատար, ընտանիքին նվիրված տղամարդու հետ»:

«Բարի, շփվող, հյուրասեր կին եմ, հետաքրքրվում եմ սպորտով, պարում եմ, համեղ պատրաստում եմ, երբեմն ծխում եմ, երբեմն խմում, կծանոթանամ շփվող, բարի, խելացի, ընտանիքին նվիրված տղամարդու հետ»:

«Կենսուրախ, մարդասեր, շփվող անձնավորություն եմ, սիրում եմ սպորտը, երաժշտությունը, պարը: Ծխում եմ, երբեմն խմում: Կծանոթանամ բարոյական, գեղեցիկ, շփվող աղջկա հետ»:

Այս և նմանատիպ հարյուրավոր հայտեր իրենց տեղն են գտնում Երևանի «Բրաբիոն» ամուսնական բյուրոյի դռների ներքո՝ ակնկալելով արձագանքների, որոնք ինչ-որ կերպ պետք է փոխեն իրենց միայնակ կյանքը:

«Մեր հանրապետությունում պարզվում է միայնակները շատ շատ են, նույնիսկ երբեմն այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե ամուսնացած մարդ չկա», - ասում է բյուրոյի հիմնադիր-տնօրեն Լիլիթ Մելիքյանը:

Ամուսնական բյուրոն, ըստ Մելիքյանի, հիմնվել է այլ երկրների փորձը հաշվի առնելով: Այն ստեղծվել է 2001 թվականի սեպտեմբերին և չնայած իր կարճ երկամյա կյանքին արդեն բազմաթիվ հարազատ հոգիներ է միացրել իրար:

«Մենք մինչև ամառվա սկիզբը ունեինք արդեն 86 ամուսնացած զույգ, իսկ սեպտեմբերը խելագար ամիս է, և մենք արդեն անցանք 100 զույգի սահմանը, - ասում է Լիլիթ Մելիքյանը: - Այս ամիս կայանալու է 2 ամուսնություն: Այսինքն կունենանք 102 ամուսնացած զույգ, ինչը մեր աշխատանքի իրական արդյունքն է»:

Չնայած նման արդյունքին, բյուրոյի թե միայնակ, և թե արդեն զույգ ունեցող անդամները խուսափում են հրապարակել իրենց անունը, քանի որ ըստ հասարակական կարծիքի, այն մարդիկ, որոնք դիմում են նման ծառայությունների օգնությանը, ի վիճակի չեն ինքնուրույն զույգ գտնել և կարգավորել իրենց կյանքը:

Աշխատակիցների հավաստամամբ, շատ այցելուներ ամաչում են այն փաստից, որ իրենք գրանցված են ամուսնական բյուրոյում, կամ էլ իրենց կյանքի ընկերոջը հանդիպել են նմանօրինակ միայնակների հավաքում: Այդ իսկ պատճառով ծառայությունը խիստ գաղտնի է և դրսի մարդկանց տեղեկություններ չի տրամադրում:

Եվ չնայած նման հոգեբանական մոտեցումներին, այսօր արդեն բյուրոն ունի 1000-ից ավելի անդամներ՝ հանրապետության տարբեր մարզերից, ինչպես նաև սփյուռքից, որոնք այցելում են կենտրոն, մասնակցում արշավների, հետաքրքիր հոգեբանական խաղերի և որն ամենաէականն է՝ փնտրում այն «միակին», որն իրենց սպասում է:

«Զարմանալի է, որ բացի միայնակներից մեր ծառայությունով հետաքրքրվում են նաև ամուսնացածները: Այս պարագայում պարզ է, որ նրանք սեփական ընտանիքում չեն գտնում ջերմություն ու երջանկություն և իրենց միայնակ են զգում, - ասում է Մելիքյանը: - Մենք նրանց մերժում ենք, քանի որ մեր ծառայությունը միայն չամուսնացած մարդկանց համար է»:

Այցելուներն ամուսնական կենտրոնի մասին իմանում են կամ հեուստատեսային գովազդի, կամ էլ ծանոթ-բարեկամների միջոցով:

Ամեն ինչ ունի իր կարգը:

Ամուսնական բյուրոյի անդամ դառնալու և մյուս անդամների տվյալների հետ ծանոթանալու համար միայնակներն առաջին հերթին գրանցվում են, ապա մուծելով 5000 դրամ՝ հատուկ բլանկի վրա լրացնում »Ý իրենց անուն-ազգանվան, աշխատանքի, կրթության, ազգության, ընտանեկան դրության, նախասիրությունների, ինչպես նաև պահանջների և այլնի մասին տեղեկություններ:
ÈÇÉÇà ػÉÇùÛ³ÝÁ (Ó³ËÇó »ñÏñáñ¹Á) ³ÙáõëÝ³Ï³Ý ·áñͳϳÉáõÃÛ³Ý ÙÛáõë ³ß˳ï³ÏÇóÝ»ñÇ Ñ»ï:

Բյուրոյում այցելուներին զգուշացնում են, որ նրանք հնարավորինս անկեղծ լինեն թերթիկը լրացնելիս՝ մյուսներին մոլորության մեջ չգցելու համար, քանի որ խաբեությունը լավ հիմք չէ ընտանիք ստեղծելու համար:

«Դու ծանոթությունների մատյանով ընտրում ես մեկին, հանդիպում ես պահանջում, սակայն պարզվում է, նա ամենևին էլ այն չէ, ինչպես ներկայացված է, - ասում է շախմատիստ Զորիկն Աշտարակից: - Երբեմն իրենց կյանքի ընկերոջը գտնելու համար, օրինակ, 30 տարեկան կինը կցում է իր 18 տարեկան ժամանակվա նկարը, մեկ ուրիշը քաշը պակաս է գրում 20 կիլոգրամով, մյուսն էլ կրթություն չունի, սակայն նշում է՝ բարձրագույն, արդյունքում՝ հիասթափություն»:

Լիլիթ Մելիքյանի հավաստմամբ, տղամարդիկ չեն չափազանցում իրենց ունակությունները և ճշգրիտ տեղեկություններ են տալիս:

Այցելուները, բացի կատալոգները դիտելուց և անձնական տվյալներին ծանոթանալուց, հնարավորություն ունեն նաև ծանոթություններ հաստատել ինտերնետի և նամակագրության միջոցով: Աշխատակիցների հավաստմամբ, այս տարբերակը հաճախ էլ բարդություններ է ստեղծում:

Բանն այն է, որ երբ ինտերնետով ծանոթությունը ստացվում է, և զույգերը սկսում են բյուրոյի օգնությամբ միմյանց հետ հաղորդակցվել, ոմանք ինտերնետից ինքնուրույն օգտվել ãϳñáճݳÉու կամ էլ լեզու չիմանալու պատճառով աշխատակիցներին ակամա ներքաշում են իրենց անձնական կյանքի մեջ:

«Արդյունքում մենք սկսում ենք ապրել և զգալ մեզ շուրջ 260 զույգերի անձնական կյանքի մի մասնիկը, - ասում է Մելիքյանը: - Այդ ամենը, ինչ խոսք, շատ դժվար է, հետո նրանք անձնական կյանքը կարգավորելու համար սկսում են խորհուրդներ հարցնել, խառնվում են իրար, նաև դժվար դրություն ստեղծելով մեզ համար»:

Չնայած նույնիսկ դա չի խանգարում կապ հաստատել աշխարհի գրեթե բոլոր ծայրերի հետ, հիմնականում, իհարկե, Կանադայի ու ԱՄՆ-ի հետ, որտեղ հայկական համայնքը մեծ է:

Կարևոր նպատակը միայնությունից խուսափելն է: Իսկ դրա համար 18 տարեկանից մինչև նույնիսկ 80 տարեկան այցելուները չեն կորցնում իրենց հույսն ու հավատը:

«Ես ծառայության մասին իմացել եմ իմ ծանոթներից, - ասում է միջին տարիքի Անահիտն Աշտարակից: - Այս ընթացքում հնարավորություն եմ ունեցել շփվելու մի քանի տղամարդու հետ, սակայն արդյունքում ոչ մեկն էլ իմ հոգու կեսը չի դարձել»:

Անահիտը, որը եկեղեցում հոգևոր երգեր է կատարում, ասում է, որ մի դեպքում իր զույգը կոշկակար է եղել և չի ըմբռնել իր ներաշխարհը, մյուս դեպքում էլ տղամարդն այնքան հեռու գյուղից է եղել, որը ինքը ընտրության դեպքում լիովին պետք է կտրվեր արվեստից:

«Այստեղ ավելի ապահով է զույգ ընտրել, քան փողոցում, - ասում է մի երիտասարդ աղջիկ Երևանից, - եթե հաջողվի, զույգ ենք կազմում, իսկ եթե ոչ՝ շփումներն ու մթնոլորտն արդեն իսկ հետաքրքիր են»:

«Ես արդեն 10 հոգու հետ հանդիպել եմ մոտակա սրճարանում, սակայն դեռևս անարդյունք, - ասում է շախմատիստ Զորիկն Աշտարակից: - Միգուցե իմ մասնագիտությունն ինձ վնասում է, և ես չափից դուրս շատ եմ կշռադատում»:

Այցելուների հավաստմամբ, զույգ կարելի է գտնել ամենուր, սակայն իրենք նախապատվությունը տալիս են ամուսնական բյուրոյին, որտեղ կազմակերպված միջոցառումների և հանդիպումների ժամանակ որոշ տղամարդիկ գնահատող հայացքներով նայում են այցելու կանանց, վերջիններիցս ոմանք էլ համեստորեն կախում են գլուխները:


According to Agnes
 Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 

  Inside
 

Naghdalyan case: Trail enters interrogation stage

Full story

 
 
 
 

National News: Conference ponders the Armenian Condition

Full story

 
 
 
 

Cataloging Culture: Armenia's hidden galleries emerge into view

Full story

 
 
 



 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
 Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 
 
 
 

September 15, Progressive Youth Union of Armenia demonstrated its attitude towards ArmenTel by protesting in front of the buiding of the telecommunication company with posters saying, "We demand quality communication". People passing by joined the protesters trampling down telephones. No connection, no need in phones.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2025. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.