|
²Ûë
ï³ñí³ §Î»Ý³ó¦
÷³é³ïáÝÇ å³ëï³éÝ
³é³ÝÓݳå»ë ·ñ³íÇã
¿: | Տոնախմբությունների շաբաթը ճշգրիտ բնորոշում
է հրաշալի հայկական աշնան այս յոթ օրերի համար: Երևանում ընթանում են երեք նշանակալի
իրադարձություններ՝ ամենամյա «Կենաց» փառատոնը, «Սայաթ Նովա» համահայկական երգի փառատոնը
և Շվեյցարա-հայկական մշակութային շաբաթը: «Սայաթ Նովան» հուզիչ է, «Կենաց» փառատոնը,
ինչպես ակնկալում են, վերածվելու է երաժշտության, պարի, թատրոնի և տեսարվեստի մի
շլացուցիչ ներկայացման, որը կգրավի բոլոր նրանց ուշադրությունը, ովքեր սեպտեմբերի
19-21-ին կհայտնվեն Մաշտոց-Մոսկովյան խաչմերուկի մերձակայքում: Շվեյցարա-հայկական
մշակութային շաբաթն իսկական հայտնություն է դասական և ժամանակակից երաժշտության,
ինչպես նաև պոեզիայի սիրահարների համար: «Սայաթ Նովա» փառատոնի ժյուրին սկսել
է իր աշխատանքը դեռ մայիսից, որպեսզի 136 թեկնածուներից ընտրի կիսաեզրափակիչի մասնակիցներին:
Դա այնքան էլ հեշտ չէր, քանի որ ինչպես ասաց Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր,
ժյուրիի անդամ Դավիթ Ղազարյանը, «բոլոր նրանք, ովքեր գիտեն երաժշտական նոտաները,
որոշել էին մասնակցել և ներկայացնել իրենց կոմպոզիցիաները»: «Երկու տարի առաջ
մրցույթի պայմաններն ավելի խիստ էին: Երաժիշտները պարտավոր էին ներկայացնել պրոֆեսիոնալ
ստուդիաներում անհրաժեշտ գործիքավորմամբ ձայնագրված կոմպոզիցիաներ: Սակայն այս տարի
եղել են անգամ դեպքեր, երբ ներկայացվել է երգ առանց նվագակցության՝ ձայնագրված տան
պայմաններում սովորական մագնիտոֆոնի վրա, - ասում է ժյուրիի մեկ այլ անդամ, երաժիշտ
և պրոդյուսեր Արմեն Մանուկյանը: - Նման պայմաններում մենք պարզապես չենք կարող գնահատել
երգի որակը»: «Սայաթ Նովա» համահայկական երգի փառատոնը հիմնադրվել է 2000 թվականին,
և առաջին մրցակցությունն ընթանում էր հանրահայտ հայ կոմպոզիտորներ ÙÇç¢,
ÇÝãåÇëÇù »Ý
Ռոբերտ ԱմիրխանյանÁ և Ռոբերտ ՊետրոսյանÁ: Սակայն տարեց-տարի մրցակցության
մակարդակն անկում է ապրում, և դրա պատճառը միայն մասնակիցների պրոֆեսիոնալիզմի բացակայությունը
չէ: Չնայած այս ամենին, «Սայաթ Նովա-4»-ը, որը կոչված է գտնելու Հայաստանի լավագույն
երգը, կանցնի սեպտեմբերի 18-21-ին: Կանցկացվի նաև «Վահագն-2» մրցանակաբաշխությունը,
որն ունի 8 նոմինացիաներ՝ լավագույն կինոնկար, լավագույն ներկայացում, լավագույն
դերասան, լավագույն դերասանուհի, լավագույն լրագրող, լավագույն գիրք, լավագույն պարային
ներկայացում և լավագույն Ï»ñåարվեստի գործ: Անցյալ տարի
գրված և «Սայաթ Նովա» փառատոնին ներկայացված երգերը բաժանվել են հետևյալ ժանրերի՝
ժամանակակից, մանկական և աշուղական երգ: Յուրաքանչյուր կատեգորիայում ·É˳íáñ
մրցանակը կազմում է 2500 դոլար, երկրորդը՝ 1500 և երրորդը՝ 1000 դոլար: Կան նաև լրացուցիչ
մրցանակներ լավագույն երգիչների համար՝ 1500 դոլար առաջին տեղի համար, 1000 դոլար՝
երկրորդ և 500 դոլար երրորդ տեղի համար: Մրցանակների ընդհանուր բյուջեն, որÝ
ապահովում է գործարար Վահագն Հովնանյանը, կազմում է 55000 դոլար: Փառատոնի անցկացման
բյուջեն ýÇݳÝë³íáñում
են տարբեր գործարարներ: Այս տարվա մրցույթին կմասնակցեն 71 կոմպոզիտորներ, ժյուրիի
կազմում կլինեն 15 անդամներ: Ենթադրվում է, որ նրանց ինքնությունը գաղտնի է պահվելու
մինչև մրցույթի սկիզբը: Սակայն ընդհանուր առմամբ, որոշ փոփոխություններով հանդերձ,
ժյուրիի կազմում ամեն տարի նույն մարդիկ են լինում: «Մեր երկիրն այդքան մեծ չէ,
և մենք չենք կարող փոխել ժյուրիի անդամներին ամեն տարի, այդ պատճառով էլ միայն մասնակի
փոփոխություններ ենք անում», - ասում է «Սայաթ Նովա» հիմնադրամի գործադիր տնօրեն
Սամվել Մեսրոպյանը: Մրցույթի մասնակից Դավիթ Ամալյանը, որն առաջին մրցանակին
է արժանացել «Սայաթ Նովա-2001»-ին, ասում է, որ իր համար նշանակություն չունի, թե
ով է դատելու իր արվեստը: Նրա կարծիքով ամեն դեպքում, եթե երգը գրվել է պրոֆեսիոնալ
հմտությամբ և հոգով, այն կգնահատվի:
|
§Î»Ý³ó¦
÷³é³ïáÝÁ »ñ³ÅßïáõÃÛ³Ý,
å³ñÇ, Ï»ñå³ñí»ëïÇ
¢ óïñáÝÇ ÙÇ Ûáõñ³Ñ³ïáõÏ
˳éÝáõñ¹ ¿: |
Երևանում անցկացվող մÛáõë փառատոնÁ նման
մրցակցային խնդիրներ չունի: Այն պարզապես ուրախ ու զվարճալի մթնոլորտ կստեղծի, որտեղ
չեն լինի հաղթողներ և պարտվողներ: «Կենաց» փառատոնը տեղի է ունենում արդեն երկրորդ
անգամ: Փառատոնի երեք օրերը հագեցած են ուրախությամբ ու զվարճալիքով, գերազանց երաժշտությամբ
և ուտեստներով, արվեստով ու արհեստներով, ինչպես նաև Հայաստանի գինեգործական և կոնյակագործական
հարուստ ավանդույթներով: «Այս փառատոնի նպատակն է կարևորել Հայաստանի մշակութային,
գյուղատնտեսական և պատմական արժեքները, վերածնել և տոնել բերքահավաքի հետ կապված
հայկական հարուստ սովորույթներն ու ավանդույթները», - ասում է «Կենաց» փառատոնի կազմակերպիչ,
Հայաստանի տուրիզմի զարգացման գործակալության տնօրեն Անժելա Սաքս-Ասլանյանը:
Հանրապետության հրապարակի վերանորոգման պատճառով այս տարի փառատոնը և Հայաստանի անկախության
օրվա տոնախմբությունը կանցնեն Մաշտոց-Մոսկովյան խաչմերուկում և նրան հարող զբոսայգիներում:
Այն կմեկնարկի Ազգային ժողովի վեհաշուք զբոսայգում «Խորհրդարանը՝ ժողովրդին»
համերգով, որին իրենց մասնակցությունը կբերեն Օպերայի և բալետի ազգային թատրոնի սիմֆոնիկ
նվագախումբը և երգիչ ¶եղամ ¶րիգորյանը: Սեպտեմբերի 17-ից Մաշտոց-Մոսկովյան
խաչմերուկի շրջակայքում տաղավարներ են տեղադրվում: Տարբեր հայկական ընկերություններ
ներկայացնում են իրենց արտադրանքը՝ շրջապատված քանդակների, նկարների, հին գորգերի
և արհեստագործական աշխատանքների ցուցահանդեսներով: Բոլոր երեք օրերի ընթացքում վաճառքում
կլինեն հայկական ազգային խոհանոցի նրբահամ խորտիկները: Զբոսայգիների փոքրիկ բեմահարթակների
վրա կընթանան ներկայացումներ, որոնք կծանոթացնեն հանդիսականներին ազգային հին ավանդույթներին,
պսակադրության և մկրտության, լավաշ թխելու և գինի պատրաստելու ավանդական արարողություններին:
Տոնախմբության «մասնակիցների» մեջ կլինեն նույնիսկ առասպելական հին երևանցիներ Ջրավաճառ
տղան, Կարաբալան, ¶ÇÅ Կոլյան... Ամբողջ շաբաթավերջին փառատոնը
կբոցկլտա եռանդով, վառվռուն զգեստներ հագած պարողներով ու երգիչներով, արվեստի ու
արհեստագործական ցուցահանդեսներով և ազգային տարազների ցուցադրումներով: Երևանը նաև
կվերածվի տոնավաճառի՝ ձիակառքերով ու մայթեզրյա վաճառասեղաններով: Սեպտեմբերի
21-ի գիշերվա ժամը 1:30-ին, ի նշանավորումն Հայաստանի անկախության 12-րդ տարեդարձի,
Մատենադարանի մոտից կմեկնարկի դիմակահանդես-շքերթը, որին կմասնակցեն 14 պարի համույթներ,
վեց ձիակառքեր և չորս նվագախմբեր: Տոնախմբությունը, որն անտարակույս երկար կմնա մասնակիցների
հիշողության մեջ, կեզրափակվի տպավորիչ հրավառությամբ: |