ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 Back to current issue 
 Back to archive 
 September 19, 2003 




Øß³ÏáõÛÃÁª ϳï³Éá·Ý»ñáõÙ. г۳ëï³ÝÇ Ã³ùÝí³Í å³ïÏ»ñ³ëñ³ÑÝ»ñÁ Ý»ñϳ۳ÝáõÙ »Ý ѳÝñáõÃÛ³ÝÁ



γï³Éá·áõÙ Áݹ·ñÏí³Í ³ñí»ëï³·»ïÝ»ñÇ ³ß˳ï³ÝùÝ»ñÁ Ûáõñ³Ñ³ïáõÏ ÙÃÝáÉáñï ëï»ÕÍ»óÇÝ:

Ամեն արվեստագետի արվեստանոց մի յուրահատուկ պատկերասրահ է, որտեղ արվեստի գործերը շատ հետաքրքիր ճանապարհ են անցնում գաղափարից ու փիլիսոփայությունից մինչև վերջնական իրականացում: Այդ թաքնված պատկերասրահների մթնոլորտն այնքան գրավիչ է, որ արվեստի շատ սիրահարներ ցանկանում են սուզվել դրա մեջ և ընտրել այն գործերը, որոնք ցանկանում են ձեռք բերել:

Դեռ մի քանի օր առաջ այդ արվեստանոցները գտնելը խնդիր էր: Տեղեկությունների բացակայությունից դրանք կարծես իսկապես թաքնված լինեին: Այժմ իրավիճակն այլ է: Արվեստի ոÉոñտի գործարարները լրացրել են այդ բացը՝ հրատարակելով «Թաքնված պատկերասրահներ» կատալոգը:

Կատալոգի շնորհանդեսը և ներկայացված նկարիչների ցուցահանդեսի բացումը տեղի ունեցան սեպտեմբերի 15-ին: Միջոցառումը կազմակերպել էր կատալոգի հրատարակիչ «Արթ բրիջ» գրատուն-սրճարանը:
Ðëϳ óáõÉÁ ãí³Ë»óñ»ó óáõó³Ñ³Ý¹»ëÇ ³Ûó»ÉáõÝ»ñÇÝ:

Կատալոգում ներկայացված են 52 հայ նկարիչների և քանդակագործների աշխատանքները և նրանց հասցեներն ու հեռախոսային համարները: Կատալոգն անվճար բաշխվելու է բոլոր հյուրանոցներին և արվեստի սրահներին:

«Հրաշալի գաղափար է, - ասում է Մարի Սարիյանը Բեյրութից, - մի քանի ամիս առաջ ես փորձում էի գտնել մի նկարչի, որի աշխատանքները տեսել էի ամսագրում: Դիմեցի շատ կազմակերպությունների, նաև Հայաստանի նկարիչների միությանը, սակայն ոչ ոք չկարողացավ օգնել ինձ: Այս կատալոգի շնորհիվ ես այժմ կարող եմ հեռախոսով կապվել ցանկացած նկարչի հետ, ում նկարները ցանկանում եմ ձեռք բերել»:

Արվեստագետների ընտրությունը կատարվել է առանց որևէ կողմնակալության կամ անձնական նախասիրության: Ներկայացվել են բոլոր նրանք, ովքեր արվեստանոց ունեն, ցանկացել են ընդգրկվել և տրամադրել են իրենց տվյալները:

«Մենք գովազդել ենք հրապարակվող կատալոգը լրատվամիջոցներում և արվեստասեր համայնքում: Կատալոգի 52 էջերում բավականաչափ տեղ ունեինք, սակայն ծրագրի հիմնական նպատակի պատճառով չէինք կարող ընդգրկել արվեստանոց չունեցողներին, - ասում է «Թաքնված պատկերասրահներ» կատալոգի հրատարակման նախաձեռնող և «Արթ բրիջ» գրատուն-սրճարանի տնօրեն Շաքե Հավանը:

Շաքեն հույս ունի, որ կատալոգը կլրացնի բացը արվեստագետների և աշխարհով մեկ սփռված արվեստասերների միջև և հնարավորություն կտա նրանց հայտնագործելու Հայաստանի թաքնված պատկերասրահները, բացահայտելու ազգային արվեստի կախարդանքն ու ձգողական ուժը:


According to Agnes
 Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 

  Inside
 

Naghdalyan case: Trail enters interrogation stage

Full story

 
 
 
 

National News: Conference ponders the Armenian Condition

Full story

 
 
 
 

Cataloging Culture: Armenia's hidden galleries emerge into view

Full story

 
 
 



 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
 Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 
 
 
 

September 15, Progressive Youth Union of Armenia demonstrated its attitude towards ArmenTel by protesting in front of the buiding of the telecommunication company with posters saying, "We demand quality communication". People passing by joined the protesters trampling down telephones. No connection, no need in phones.

 

 



Copyright ArmeniaNow.com 2002-2025. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.