Ես չգիտեմ հայերեն «շան կղկղանք» արտահայտությունը, սակայն կարող էի սովորել իմ գործընկեր,
թարգմանիչ Լևոն Բաղդասարյանից: Նա հենց այդ արտահայտությունն օգտագործեց (կամ դրա
նման մի բան), երբ ներս մտավ աշխատասենյակս, որպեսզի իր անհամաձայնությունն արտահայտի
այս շաբաթվա մեր հոդվածներից մեկի առթիվ: «Քո կարծիքով սա արվե՞ստ է, - հուզված
հարցրեց նա, - սա արվեստ չէ, սա շան քաք է»: «Ոչ, - ասացի ես, - ես չեմ կարծում,
որ դա արվեստ է: Դա ենթարկում է սեփական ցանկություններին»: Լևոնը և ես նույն
կերպ ենք ընկալում «արվեստը», սակայն հասարակական կյանքում դրա կիրառման հարցում
մեր տեսակետները տարբերվում են: Նա, որ խորհրդային կրթական համակարգի հպարտ հայ
արդյունք է, կարծում է, որ «արվեստը պետք է արտացոլի արվեստագետի գաղափարները կամ
հույզերը, միայն եթե դրանք իրենցից ինչ-որ բան են ներկայացնում»: Ես, որ եկել
եմ Ամերիկայի երիտասարդության հակա-մշակութային հեղափոխությանը հարող սերնդի դարաշրջանից,
դժվարանում եմ սահմաններ դնել որևէ բանի վրա: Ես համաձայն եմ Լևոնի հետ, սակայն
ավելացնում եմ, որ արվեստը նաև պետք է հրահրի, անհանգստացնի, հակասի նորմերին պատեհ
առիթներով: Մեր այսօրվա համարում մենք ունենք հոդվածներ արվեստագետների մասին,
որոնք անում են երկուսն էլ: Լևոնին դուր չի գալիս Սոնիա Պալասանյանի ավանգարդային
արվեստը: Ինձ դուր է գալիս առնվազն Պալասանյանի համարձակությունը: Մենք երկուսս էլ
հիմքեր ունենք հավանելու Տիգրան Թոքմաջյանի սքանչելի աշխատանքները: Եթե արվեստը
պետք է բանավեճերի կատալիզատոր լինի, ապա Լևոնի դեպքում այդպես էլ կա: «Դու կարծում
ես, որ սա Հայաստանի արտացոլու՞մ է», - հարցնում է Լևոնը ու ինքն էլ պատասխանում.
«Սա Հայաստանի կյանքի արտացոլումը չէ: Սա արտացոլումն է մի ամերիկացու (Պալասանյանը
Նյու Յորքից է), որը ցանկանում է, որ հայերը մտածեն, եթե դա կարելի է այդպես անվանել,
ամերիկացիների նման»: Խոսքը վերաբերում էր ՆՓԱԿ-ում Պալասանյանի բեմադրած 40-րոպեանոց
մի պերֆորմանսի, որը կոչված էր ցույց տալու կնոջ կարգավիճակը Հայաստանում Հովհաննես
Թումանյանի «Անուշ» պոեմի միջոցով: Դա մի պատկեր է, որից 21-րդ դարի սուտ-ֆեմինիզացված
արևմուտքը սարսափահար կլիներ: Ինչը չի նշանակում, որ այն չէր համապատասխանում իրականությանը:
Սակայն Լևոնի տված հիմնական հարցը հետևյալն էր. - «Ինչու՞ ենք մենք գրում այդ
մասին»: Դա շատ հեշտ պատասխան ունի: Ես բացատրել եմ դա Հայաստան իմ առաջին
այցելության ժամանակ, երբ ինձ մոտ պատկերացում էր ձևավորվել, որ սա ավանդական մի
հասարակություն է, áñÝ ³åñáõÙ
¿ որոշակի ϳճå³ñներով: Ինձ
անհրաժեշտ եղավ որոշ ժամանակ ապրել այստեղ, որպեսզի հասկանամ, որ առաջին տպավորությունները
ոչ խորը հայացքի արդյունք են: Սա մի հասարակություն է, որ բավականին նման է Միացյալ
Նահանգների հարավային գյուղական գոտուն, որտեղ ես մեծացել եմ և որտեղ «տարբեր»-ը
հոմանիշ է «սխալ»-ին: Այնուհանդերձ այստեղ կան փոքրաթիվ շերտեր, որոնց թվում
են արվեստագետները, որոնք պատռում են իրենց պատող պահպանողական թաղանթը վայել ապրելակերպի
մասին իրենց ըմբոստ պատկերացումներով, անգամ եթե դրանք ներկայացվում են նրանց սեփական
նեղ մեկնաբանություններով: Այդպիսի փոքրամասնություններից են կանայք, որոնք երեխա
ծնելու գործարաններից վեր ընտրություն են փափագում: Մեկ այլ փոքրամասնություն են
արվամոլները, կրոնական փոքրամասնությունները և այլն: Օբյեկտիվ լրատվամիջոցների
հրամայականը պետք է լինի դնել Սոնիա Պալասանյաններին Տիգրան Թոքմաջյանների կողքին
և թույլ տալ ընթերցողին որոշել, թե ով է ավելի լավ մեկնաբանում իր շրջապատը:
Ես կարծում եմ, որ երկուսն էլ դա լավ են անում: Եվ կարծում եմ, որ մենք պետք է երկուսի
համար ստեղծագործելու հնարավորություն ապահովենք: Ոչ թե որովհետև մենք պլատֆորմ ենք
ապահովում, այլ որովհետև մենք առաջարկում ենք մի հայելի, որի միջի պատկերը` ըմբռնելի
կամ անընդունելի, ճշգրիտ արտացոլում է: |