|
¸³ï³ñ³ÝÇ
Ýáñ ¹³ÑÉÇ×áõÙ,
áñï»Õ ³Ùµ³ëï³ÝÛ³ÉÝ»ñÇ
׳ճí³Ý¹³ÏÝ»ñ
ãϳÝ, æáÝ Ð³ñáõÃÛáõÝÛ³ÝÁ
(ë¢ í»ñݳ߳åÇÏáí)
óáõóÙáõÝù ï³Éáõ
ѳٳñ áïùÇ Ï³Ý·Ý»ó: |
Տիգրան Նաղդալյանի
սպանության գործով ամբաստանյալ Ֆելիքս Առուստամյանի ցուցմունքները, որոնց անհամբե- ñությամբ
սպասում էին, այդպես էլ չլսվեցին, իսկ մեկ շաբաթ տևած արարողաϳñ- գային
íÇ׳µ³նáõ- թյուններից հետո
Առուստամյանին նոր դատապաշտպան տրամադրվեց: Նախորդ նիստում Առուստամյանը սենսացիոն
հայտարարություն էր արել՝ մասնավորապես նշելով, որ իր ընկեր՝ սպանության մեջ մեղադրվող
Ջոն Հարությունյանի հետ բազմիցս որսի է գնացել և գիտի, որ նա «սկի կրակել չգիտի»:
Սակայն անցյալ նիստի ժամանակ Առուստամյանը խափանեց դատավարության ընթացքը, երբ
պահանջեց պետության կողմից չնշանակված դատապաշտպան: Հետո նա էլ ավելի խճճեց ամեն
ինչ՝ խնդրելով, որ իր շահերը ներկայացնի Սարգսյանի փաստաբաններից մեկը (սպանված վարչապետ
Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանը մեղադրվում է 75000 դոլարով Նաղդալյանի
սպանությունը պատվիրելու մեջ): Երեքշաբթի տեղի ունեցած դատական նիստի ընթացքում
դատավոր Սարո Արամյանը բավարարեց ամբաստանյալ Ֆելիքս Առուստամյանին փաստաբան տրամադրելու
մասին միջնորդությունը: Այսուհետև դատարանում նրա շահերը կներկայացնի Փաստաբանների
միջազգային միության անդամ Զարուհի Փոստանջյանը, որն անմիջապես ընդմիջում խնդրեց
իր պաշտպանյալի հետ տեսակցելու համար: Հինգշաբթի վերսկսած դատական նիստում փաստաբանը
ևս երկու շաբաթ խնդրեց քրեական գործի յոթ հատորներին ամբողջությամբ ծանոթանալու համար,
սակայն հավելյալ ժամանակ խնդրելու փաստաբանի խնդրանքը դատարանը մերժեց: Մերժվեց նաև
ամբաստանյալ Առուստամյանի միջնորդությունը իր շահերը պաշտպանելու համար ևս մեկ փաստաբանի՝
Լիպարիտ Սիմոնյանին ներգրավվելու մասին, որից մինչև այդ հրաժարվել էր ամբաստանյալ
¶րիգոր Պետրոսյանը: Աակայն երեկվա նիստի առանցքային հարցը մեղադրող Զելիմ
Թադևոսյանի միջնորդությունն էր ամբաստանյալ Արմեն Սարգսյանի դատապաշտպան Հովիկ Արսենյանին
դատական նիստերից հեռացնելու մասին այն հիմքի վրա, որ վերջինս անօրինական կերպով
է փաստաբանի արտոնագիր ստացել: Թադևոսյանը մեջբերում կարդաց մի լրագրից, որտեղ
նշվում էր, որ 1997 թվին Արսենյանը քննիչի իր պաշտոնական դիրքի չարաշահման համար
դատապարտվել է չորս տարվա ազատազրկման: Արսենյանը վաղաժամկետ ազատ է արձակվել,
ու թեև դատվածության ժամկետը լրանում էր 2001 թվին, 1999-ին արդեն փաստաբանական արտոնագիր
է ստացել (օրենքի համաձայն դատվածության ժամկետը չÉñ³óñ³ծ
փաստաբանն իրավունք չունի զբաղվելու փաստաբանական գործունեությամբ): Թադևոսյանը
մեղադրեց Արսենյանին «կեղծ» արտոնագիր ներկայացնելու մեջ, որը շնորհվել էր Արսենյանին,
որովհետև նա թաքցրել էր արտոնագիր շնորհող մարմնից իր հանցագործ անցյալը: Արսենյանը
պնդում էր, որ իր արտոնագիրն օրինական է, և ինքը ներկայումս փաստաբանական գործունեություն
է վարում անցյալ տարի շնորհված արտոնագրով: Բուռն քննարկումներից հետո դատարանը
որոշում կայացրեց Արսենյանին ժամանակավորապես հեռացնել դատարանից մինչև հարցի լուծումը:
«Դատախազությունում իմ վերաբերյալ նյութեր միշտ էլ եղել են, - ասաց Արսենյանը:
- Դեռևս մարտ ամսին, երբ ես ընդգրկվում էի այս գործի մեջ որպես փաստաբան, իմ մասին
նյութերը դատախազության տրամադրության տակ էին, ինչո՞ւ այն ժամանակ չորոշեցին հեռացնել»:
Արսենյանն ասում է, որ այդ հարցը դատարանի առաջ բարձրացնելով՝ դատախազությունը
փորձում է ստվեր գցել Սարգսյանի վրա: «Ես փաստաբանական գործունեություն սկսել
եմ այն ժամանակ, երբ դատվածությունը մարված է եղել, - ասում է Արսենյանը: - ´նականաբար
ես նման գործերին մասնակցություն չէի ունենա, եթե ես վստահ չլինեի կամ փաստաբանական
միությունը վստահ չլիներ: Այստեղ բացարձակապես հեռացնելու հիմքերը չկան»: Իսկ
մեր հարցին, թե ինչպես է, որ ապօրինության փաստը դատախազությունը միայն այժմ է բացահայտում,
Թադևոսյանը պատասխանեց, որ Արսենյանն իր դատվածության փաստը թաքցրել է, իսկ իրենք
այդ մասին տեղեկացել են միայն մամուլի հինգշաբթի օրվա հրապարակումից: «Եթե մարդ
թաքցնում է իր դատվածությունը, հնարավոր է, որ դատախազությունն էլ չիմանա», - ասում
է մեղադրող դատախազը: Մեկ ամիս շարունակվող դատական նիստերը որպես կանոն անցնում
են լարված մթնոլորտում: Դատավոր Սարո Արամյանն ամենայն խստությամբ նախազգուշացրեց
ամբաստանյալներին, որ միմյանց հետ հաղորդակցվելու դեպքում լուրջ միջոցներ ձեռք կառնի,
իսկ դահլիճում ներկա գտնվողներին խոստացավ աղմուկի դեպքում վարչական պատժամիջոցներ
կիրառել: Սպասվում է, որ դատավարությունը կվերսկսվի երեքշաբթի օրը: |