ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 Back to current issue 
 Back to archive 
 September 12, 2003 




Ø³Ñ Ù³Ñ³å³ïÅÇÝ. ٳѳå³ïÇÅÁ í»ñ³óí»ó, §Ø³ñ¹áõ Çñ³íáõÝùÝ»ñÇ å³ßïå³ÝÇ Ù³ëÇݦ ûñ»ÝùÝ ÁݹáõÝí»ó



Երկարատև քննարկումներից և վիճաբանություններից հետո Հայաստանի նորընտիր Ազգային ժողովը պաշտոնապես վերացրեց մահապատիժը Հայաստանում՝ առանց վերապահումների վավերացնելով Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայի 6-րդ արձանագրությունը, ինչը Եվրախորհրդի առջև ստանձնած առանցքային պարտավորություններից մեկն էր:

131 պատգամավորներից կողմ քվեարկեցին 92-ը, դեմ քվեարկեց միայն անկախ պատգամավոր Մանուկ ¶ասպարյանը: 22 պատգամավոր չմասնակցեց քվեարկությանը, այդ թվում՝ 15 հոգանոց «Արդարություն» դաշինքն ամբողջ կազմով, որը բոյկոտ հայտարարեց:

Քննարկումները մահապատժի վերացման մասին բուռն էին, քանի որ պատգամավորները, այդ թվում և «Ազգային միաբանության» ղեկավար Արտաշես ¶եղամյանը, պահանջում էին պահպանել մահապատիժը, որպեսզի 1999 թ. հոկտեմբերի 27-ի խորհրդարանի սպանությունների մեղավորները մահապատժի ենթարկվեն: Սակայն մյուսների հետ ¶եղամյանը նույնպես տեղի տվեց ճնշմանը՝ ավելի կարևոր համարելով Հայաստանի վարկանիշը Եվրոպայի խորհրդում:

Պաշտոնական որոշումն ընդունվեց սեպտեմբերի 9-ին, սակայն Հայաստանում մահապատիժը, ըստ էության, վերացված էր օգոստոսի 1-ից, երբ ուժի մեջ մտավ նոր քրեական օրենսգիրքը, որը սակայն բացառություններ էր վերապահում որոշ հանցագործությունների, այդ թվում՝ ահաբեկչական գործողությունների դեպքում:

Այսուհետև դատարանը մահվան դատավճիռ կարող է արձակել միայն պատերազմի ժամանակ կամ դրա սպառնալիքի դեպքում, երբ երկրում ռազմական դրություն է հայտարարված:

Խորհրդարանի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանի հավաստմամբ այս պահից օրենքով սահմանված բացառությունները ծանր հանցագործությունների որոշակի դեպքերի համար այլևս իրավական ուժ չունեն:

Մահապատժի վերացմանը դեմ փաստարկները հիմնականում վերաբերում էին 1999 թ. հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ահաբեկչությանը (երբ Նաիրի Հունանյանի գլխավորած զինված խումբը ներխուժեց խորհրդարան՝ սպանելով Հայաստանի վարչապետ Վազգեն Սարգսյանին, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին և 6 այլ պաշտոնատար անձանց):

Ընդդիմադիր «Արդարություն» խմբակցությունը (որը ղեկավարում է սպանված ԱԺ խոսնակ Դեմիրճյանի որդին՝ Ստեփան Դեմիրճյանը) շարունակում է պնդել, որ մահապատժի վերացումը երաշխիք է ահաբեկիչների համար:

«Վազգեն Սարգսյանը ձեր կուսակցության առաջնորդն էր, - Հանրապետական կուսակցության անդամներին դիմելով ասաց Վիկտոր Դալլաքյանը §²ñ¹³ñáõÃÛáõݦ ¹³ßÇÝùÇó, - մի՞թե Աստված իր պատվիրանների մեջ պետք է ավելացներ ևս մեկը՝ մի ուրացիր»:

«Տար Աստված, Վազգեն Սարգսյանն այստեղ լիներ, առաջինը նա էր պահանջելու 6-րդ արձանագրության վավերացումը: Չի կարելի շահարկել զոհերի անունները», - ի պատասխան ասաց հանրապետական Տիգրան Թորոսյանը:

«Օրինաց երկիր» խմբակցության անունից ելույթ ունեցող Մհեր Շահգելդյանի՝ մահապատիժը վերացնելու փաստարկներից մեկը դատական սխալի հնարավորությունն էր, հատկապես հաշվի առնելով, որ մեր դատարանը հեռու է կատարյալ լինելուց:

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը բնական է համարում 6-րդ արձանագրության շուրջ բորբոքված թեժ քննարկումները:

«Եվրախորհրդի գրեթե բոլոր երկրներում 6-րդ արձանագրությունը վավերացնելիս եղել են բավականին թեժ քննարկումներ, և չնայած դրան գրեթե բոլոր երկրներն էլ ստորագրել են 6-րդ արձանագրությունը, - ասաց նա: - Մահապատիժը վերացնելու բուն պատճառն այն չէ՝ մեզ պարտադրում են, թե չեն պարտադրում, դատական սխալներ կարող են լինել, թե՝ ոչ: Պետության կողմից կատարվող սպանությունը չի տարբերվում մարդու կողմից կատարվող սպանությունից»:

Ազգային ժողովը նույն օրը կողմ քվեարկեց նաև «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի նախագծին: Օրենքի ընդունմանը կողմ է քվեարկել 97, դեմ՝ 14 պատգամավոր, ինչը թույլ է տալիս հանրապետության նախագահին նշանակել մարդու իրավունքների պաշտպանին: (Նախագծի ընդունման հակառակորդները պնդում էին, որ օրենքի ընդունումը չափազանց մեծ լիազորություններ կտա նախագահին և կվերածի օմբուդսմենի ինստիտուտը շարքային հանձնաժողովի նման մի բանի:)

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիտեր Շիդերը և գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը ողջունել են Ազգային ժողովի որոշումը մահապատժի վերացման և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ արձանագրության վավերացման առնչությամբ:

Մինչև օրս Եվրոպայի խորհրդի 45 երկրներից 41-ը վավերացրել կամ ստորագրել են այս արձանագրությունը:



According to Agnes
 Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 

  Inside
 

Death for Death Penalty: Capital punishment abolished; Human Rights Law approved

Full story

 
 
 
 

Tigran Naghdalyan Murder Case: Prosecutor accuses attorney of having fake license

Full story

 
 
 
 

Bad Connection: Government wants to invalidate telecommunications monopoly of ArmenTel

Full story

 
 
 

 


The Week in seven days

 

 


The Arts in seven days

 

  Photo of the week
 Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 
 
 
 

September 11, Yerevan. Commemorating the American tragedy, events at Moscow cinema hosted by the US embassy became a solemn tribute due to Armenian citizens -- officials, clergymen, simple people, children, who came to join their voices to the world's choir condemning terrorism.

 





Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.