Հայաստանի կառավարությունը հրավիրել էր բաժնետերերի
բաց ժողով, որպեսզի իր հիասթափությունն արտահայտ»ñ
«ԱրմենՏելի» գործունեությունից, որը հաջորդ 10 տարվա
ընթացքում Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում
մենաշնորհ վայելող հայ-հունական համատեղ ընկերություն
է:
Երևանի արժեթղթերի պալատում կայացած հնգօրյա ժողովի ընթացքում կառավարությունը
մեղադրեց «ԱրմենՏել»-ին 1998 թվականին կնքված պայմանագրի պարտավորությունները չկատարելու
մեջ: Իր վեց կետից բաղկացած հայտարարության մեջ կառավարությունը մեղադրեց «ԱրմենՏել»-ին
պատշաճ մակարդակի ինտերնետային և բջջային կապ չապահովելու, հանրապետության հեռավոր
շրջանները թվայնացված հեռախոսակապով չապահովելու և հեռախոսային խոսակցությունները
անօրինականորեն ձայնագրելու մեջ: Հայաստանի կառավարությունը արժեթղթերի 10 տոկոսի
սեփականատերն է և հայտարարում է, որ բաժնետերերի բաց ժողով հրավիրելով պաշտպանում
է իր շահերը:
Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ,
որոնք անվավեր կդարձնեն «ԱրմենՏելի» մենաշնորհի
³ñïáݳ·ÇñÁ:
«Բոլոր բացառիկ իրավունքները, որ տրված են
լիցենզավորվողին թիվ 60 լիցենզիայով, պետք է փոփոխվեն: ՀՀ կառավարությունը պետք է
ունենա նոր լիցենզիաներ տրամադրելու իրավունք», - ասաց տրանսպորտի և կապի նախարար
Անդրանիկ Մանուկյանը: «ԱրմենՏելի» տնօրինությունը վրդովմունքով արձագանքեց իր
15 տարվա մենաշնորհային իրավունքի փոփոխության առաջարկներին և հայտարարեց, որ բաց
ժողովն իրավասու չէ անցկացնել այնպիսի քննարկում, որի արդյունքում ընկերության նկատմամբ
պատժամիջոցներ կիրառվեն:
«Այդ իրավունքը միջազգային դատարանին է վերապահված»,
- ժողովի նիստերից մեկում հայտարարեց «ԱրմենՏելի»
գործադիր տնօրենի պաշտոնակատար ¶եորգիուս Վասիլակիսը:
Ըստ կառավարության իրավախորհրդատու Վահե Յաղուբյանի, եթե
լիցենզավորված կողմը համաձայն չէ կառավարության որոշման հետ, ապա պետք է լուծի այդ
տարաձայնությունը 60 օրվա ընթացքում: «Եթե ներկա խորհրդակցության արդյունքները
չեն բավարարում ընկերությանը, ապա այն իրավունք ունի դիմել արբիտրաժ, - ասաց Յաղուբյանը:
- Իսկ արբիտրաժի որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի դատարանում, այնպես որ վերջնական
որոշումը կայացվելու է հայկական դատարանի կողմից»: Ներկայիս կառավարությունը
մշտապես բացասական է վերաբերվել «ԱրմենՏելի» գործունեությանը: Սակայն ընկերությանը
մենաշնորհից զրկելու մտադրությունը կարծես մարտական գործողություններ սկսելու ազդանշան
դարձավ, որը վերածեց նիստն ավելի շուտ դատավարության, քան ժողովի: «ԱրմենՏել»-ին
մեղադրանքներ ներկայացրին արդարադատության նախարարը, տրանսպորտի և կապի նախարարը,
վերջինիս տեղակալը, կառավարության իրավախորհրդատուն, ինչպես նաև տրանսպորտի և կապի
նախարարության մի շարք պաշտոնյաներ: Իրենց ելույթներում վերջիններս անդրադառնում
էին կնքված պայմանագրին և «ԱրմենՏելի» կողմից դրա պահանջները չկատարելուն: 1998
թվականին Հայաստանի կառավարությունը գործարք է կնքել, որին մասնակցել են նաև TWT
ընկերությունը («ԱրմենՏելի» արժեթղթերի 49 տոկոսի սեփականատերը) և հունական OTE ընկերությունը:
«ԱրմենՏելն» իր արժեթղթերի 90 տոկոսը վաճառել է OTE ընկերությանը 204 միլիոն դոլարով,
որից 62 մլն դոլարը՝ ոլորտի մինչ այդ կուտակած պարտքերի դիմաց: Պայմանագիրը ստորագրվել
է չորս կողմերի միջև (TWT, «ԱրմենՏել», OTE և ՀՀ կառավարություն): «Հայաստանի
կառավարությունը մասնակցել է այդ պայմանագրին որպես առևտրական կողմ», - ասաց Յաղուբյանը:
(Հեռահաղորդակցության ոլորտում OTE-ն բաժնետեր է հանդիսանում ևս մի քանի երկրներում,
սակայն միայն Հայաստանում է նրան հաջողվել ձեռք բերել մենաշնորհային կարգավիճակ):
Ըստ կնքված պայմանագրի, OTE-ն պարտավորվում էր գործունեության առաջին հինգ տարիների
ընթացքում կապի ոլորտում ներդնել 200 մլն ԱՄՆ դոլար, որով մասնավորապես, պետք է թվայնացվեին
հանրապետության 800 գյուղերի հեռախոսակայանները և բարելավվեր բջջային կապը: Ըստ
Յաղուբյանի անցկացրած ուսումնասիրության, վերոհիշյալ գումարը նշված ժամկետում չի
ներդրվել ոլորտում: 800 գյուղերից թվայնացվել են ընդամենը 54-ը, իսկ հանրապետությունում
ապահովված բջջային կապն իր որակով չի համապատասխանում ոչ միայն եվրոպական, այլև ԱՊՀ
երկրների ստանդարտներին: Իր հերթին գործադիր տնօրենի պաշտոնակատար Վասիլակիսը
հակահարված հասցրեց՝ հայտարարերով ժողովում, որ կառավարությունն է, որ խոչընդոտում
է ընկերության պարտավորությունների կատարմանը: «Կառավարությունը հնարավորություն
չի տվել ժամանակին ներդնել սակագների այն համակարգը, որ նախատեսված էր լիցենզիայով,
- նիստում հայտարարեց նա, - այդպիսով խոչընդոտելով անհրաժեշտ եկամուտներ ստանալուն,
ինչի հաշվին ցանցի զարգացման համար ներդրումներ պետք է կատարվեին»: (Ընկերությունն
առ այսօր ոլորտում ներդրել է 182 մլն դոլար): Նրա խոսքերով կառավարությունը պետք
է պայմաններ ստեղծեր օտարերկրյա ընկերություններից և բանկերից վարկեր վերցնելու միջոցով
ոլորտը զարգացնելու համար, մինչդեռ այսօր բանկերը հրաժարվում են «ԱրմենՏել»-ին վարկ
տրամադրել: Որոշ դիտորդներ նշում են, որ կառավարության հարձակումները OTE-ի և
«ԱրմենՏելի» վրա պայմանավորված են այլ միջազգային ընկերությունների, որոնց թվում
է և ռուսական «Ռոստելեկոմը», հետաքրքրությամբ Հայաստանի հեռահաղորդակցման ոլորտով:
Կառավարության ներկայացուցիչները ժխտում են այդ տեղեկությունները՝ ասելով, որ այլ
ընկերությունների հետ բանակցություններ կսկսվեն միայն ներկա լիցենզիայի և պայմանագրի
փոփոխության դեպքում: Ըստ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի, այս
գործընթացի նպատակը ոչ թե «ԱրմենՏել»-ին մենաշնորհից զրկելն է, այլ Հայաստանում կատարված
ներդրումները պաշտպանելը: «Այս գործընթացն ուղղված է ներդրումների պաշտպանությանը,
քանի որ շատ ներդրողներ նշում են, որ հեռահաղորդակցման նման պայմաններում իրենք ստիպված
են դադարեցնել իրենց գործունեությունը Հայաստանում», - ասաց Հարությունյանը:
Բաց ժողովի վերջին օրվա վերջին խոսքի իրավունքը մեղադրյալի պես տրվեց Վասիլակիսին,
որը հայտարարեց. «Այժմ՝ բաց ժողովի ավարտին, ես հիշում եմ մի հեքիաթ՝ «Ալի Բաբան
և քառասուն ավազակները»: Միայն այս դեպքում ավազակները քառասունից ավելի են, և Աստված
գիտի, թե քանիսն են դրանք: «Այստեղից հեռանալով` մեկ բան կարող եմ անել ստեղծված
իրավիճակում. հանձնարարել մեր ընկերության գործադիր մարմիններին դադարեցնել ողջ ներդրումային
գործունեությունը, քանի որ, ըստ երևույթին, գոյություն ունի ինչ-որ լուրջ խնդիր»:
|