|
ì³ñ¹áõÑáõ
ÝÙ³Ý »ñ»Ë³Ý»ñÁ
·ÛáõÕÇ
·»ñ»½Ù³ÝáóÁ
ѳٳñáõÙ
»Ý Ññ³ß³ÉÇ
˳ճÑñ³å³ñ³Ï: |
Արևշատ Սարգսյանը միանգամից ոգևորվում է իր գյուղում այցելուներ տեսնելիս:
Չնայած Արևշատը կաղում է աջ ոտքից, նա արագ ոտքի է ցատկում մեծ աթոռանման քարի
վրայից, որտեղ սովորաբար տաքանում է արևի տակ և ողջունում է հյուրերին հետևյալ խոսքերով.
- «Ես կարող եմ լինել ձեր ուղեկցորդը, կարող եմ պատասխանել ձեր բոլոր հարցերին»:
Ծերունին գիտի, որ գյուղ եկող բոլոր հյուրերը սովորաբար բազմաթիվ հարցեր են ունենում,
և ինքն է, որ գիտի դրանց պատասխանների մեծ մասը:
¶յուղը, որտեղ ապրում է Սարգսյանը, կարող
էր նման լինել Հայաստանի հարյուրավոր այլ գյուղերին,
սակայն դա այդպես չէ:
Բարի գալուստ Նորադուզ՝ գյուղ, որը հանրահայտ է դարձել մահվան շնորհիվ: Երևանից
90 կմ դեպի հյուսիս՝ Սևանի արևմտյան ափին գտնվող Նորադուզ ուղղվելիս մարդու ուշադրությունն
անմիջապես գրավում է գյուղին հարակից բացառիկ համայնապատկերը:
Հսկայական գերեզմանոցի վաղ շրջանի խաչքարերի տպավորիչ
շարքը արտակարգ ուշարժան ¿ դարձնում գյուղը
զբոսաշրջիկների, հնագետների և պատմաբանների համար:
Նորադուզի գերեզմանոցը Հայաստանում հնագույններից
է, որտեղ կան խաչքարեր 996 թվականից: Այëտեղ
է նաև իններորդ դարում կառուցված սբ. Աստվածածնի
փոքրիկ եկեղեցիÝ:
|
²ñ¨ß³ï
ê³ñ·ëÛ³ÝÁ
¹³ñÓ»É
¿ ·»ñ»½Ù³ÝáóÇ
áõÕ»Ïóáñ¹Á:
|
Յոթ հեկտարի վրա տարածվող հսկայական դաշտում Սևանի այրող արևի տակ սփռված
հնադարյան տապանաքարերը շլացնում են այցելուներին իրենց խրթին ձևավորմամբ, քանակով
և բազմազանությամբ: Ընդամենը գերեզմանոցում կա մոտ 700 հնադարյան խաչքար, որոնցից
յուրաքանչյուրն ունի իր եզակի զարդանախշը և իր սեփական պատմությունը:
îապանաքարերի մեծ մասի վրա խաչքարեր են
քանդակված, սակայն ամենահին գերեզմանոցների վրա
պատկերված է պտտվող արևի կամ Դավթի հրեական աստղի
խորհրդանիշը:
Մյուս տապանաքարերը նման
են փոքրիկ եգիպտական քարե բուրգերի: «Քարերի մեծ մասն այնքան հին են, որ ոչ մի
աղբյուր չի հայտնում, թե ինչպես են դրանք հայտնվել այստեղ», - ասում է Արևշատ Սարգսյանը:
«Հավանաբար այն հայերը, որ ճանապարհորդել են այլ երկրներում և տեսել են այլ մշակույթներ
և ավանդույթներ, տուն վերադառնալով իրենց հետ բերել են այլ ազգերի խորհրդանիշները»:
68-ամյա Սարգսյանը գերեզմանոցի ոչ պաշտոնական ուղեկցորդն ու գերեզմանոցի պահակն
է: Ավելի քան 20 տարի նա հոգում է խաչքարերի մասին՝ հետազոտելով քարի ամեն մի կտորը
և ուսումնասիրելով խաչքարերին նվիրված գրականությունը: Զբոսաշրջիկները նրան 2-3 դոլար
են տալիս, և նա պատմում է գերեզմանոցի պատմությունը: Հաշմանդամ թոշակառու Սարգսյանի
համար այդ գումարը գոյատևելու հնարավորություն է, սակայն նա ասում է, որ անում է
դա ոչ թե փողի, այլ մարդկանց հետ շփվելու համար:
Նա գիտի շուրջ 1000 խաչքարերից և տապանաքարերից
յուրաքանչյուրի պատմությունը և այնքան է պատմել
դրանù, որ կնճիռներով պատված նրա արևահար
դեմքն ինքÝ ¿ խաչքար հիշեցնում:
¶րեթե բոլոր խաչքարերը նայում են դեպի արևելք,
և նրանց գագաթներն առաջ են հակված, կարծես խոնարհվելիս
լինեն: ¶յուղացիներն ասում են, որ խաչքարերը
ողջունելու են Հիսուս Քրիստոսի գալուստը, որը հայտնվելու
է արևելքից:
Որոշ հուշարձանների վրա պատկերված են հողը մշակող
գյուղացիներ:
Øի առանձին խումբ Ëաչքարեր կոչíում
են ամենափրկիչներ: Մարդիկ վերագրում են դրանց հիվանդություններ
բուժելու և ջրհեղեղի կամ երաշտի նման բնական աղետներից
պաշտպանելու կարողություն: Հավատում են, որ որոշ
խաչքարեր պաշտպանում են անգան անպատասխան սիրուց:
Առավել մեծ ժողովրդականություն են վայելում այն գերեզմանաքարերը, որոնք
օգնում են մարդկանց ազատվել վախերից: Սարգսյանն ասում է, որ հրաշագործ քարերի մոտ
են գալիս վախեր ունեցող մարդիկ Հայաստանի բոլոր շրջաններից: «Այստեղ հանգչող
մարդը մահացել է կայծակից: Ոչ ոք չգիտի, թե ինչու է նրա գերեզմանը նման բուժող կարողություն
ստացել: Սակայն բուժումն օգնում է, - ասում է Սարգսյանը: - Ամեն ամիս առնվազն մեկ
ընտանիք գյուղ է բերում իր երեխաներին, որոնք վախեր են ունենում՝ մթությունից, վատ
երազներից կամ մահացած մարդկանցից»: Նորադուզցի Ալիկ Մխիյանը գիշերով վախեցել է շներից:
12-ամյա տղան ասում է, որ հիմա ոչնչից չի վախենում: Դեռ ավելին, վախը չափելու արարողությունը
նրան դուր է գալիս, և ժամանակ առ ժամանակ նա գալիս է քարի մոտ այն կրկնելու, ինչպես
ինքն է ասում՝ համենայն դեպս: «Եթե ուզում եք ազատվել վախից, պետք է ձեզ հետ
վերցնեք ապակե շշով ջուր և յոթ քարի հատիկներ: Հետո պետք է յոթ անգամ պտտվեք գերեզմանաքարի
շուրջը և ամեն անգամ մի քարի հատիկ նետեք: Դրանից հետո պետք է ջուր լցնեք տապանաքարի
փոքրիկ խոռոչի մեջ, խմեք այդ ջրից և լվանաք ձեր ձեռքերն ու երեսը», - պատմում է տղան:
|
È»·»Ý¹Ý
³ëáõÙ ¿,
áñ ˳ãù³ñ»ñÇÝ
§Ñ³·óñ»É¦
»Ý ½ÇÝíáñÝ»ñÇ
ÝÙ³Ý, ¨ »ÙáõñÇ
í³Ë»ó³Í
½áñùÁ ݳѳÝç»É
¿: |
Արարողության վերջին և ամենակարևոր փուլը տապանաքարի վրա շիշը կոտրելն
է:
Նորադուզ գյուղն ունի 1500 ընտանիք: Մեծ մասն
ապրում է Սևանի սիգ որսալով: Մյուսները կարտոֆիլ
և այլ բանջարեղեն են աճեցնում: Ապխտած ձկան հոտը
գյուղում ամենուր է, քանի որ ամառվա շոգ օրերին
դժվար է ձուկը թարմ պահել և ѳëóÝ»É
Երևան:
¶երեզմանոցը երևում է շատ տներից: Սակայն
մարդկանց չի մտահոգում գերեզմանոցի համայնապատկերը:
¶յուղի բնակիչների վերաբերմունքը մեռյլաների
նկատմամբ կարծես տարբերվում է Հայաստանի մյուս բնակիչների
վերաբերմունքից:
Երեխաները տապանաքարերի մեջ խաղեր են խաղում:
Նույնիսկ 10-ամյա Վարդուհու համար գերեզմանոցը
տապկնոցի խաղալու հրաշալի վայր է: Նրան զարմացնում
է, որ այլ մարդիկ կարծում են, û գերեզմանոցը
երեխայի խաղալու վայր չէ:
«Մենք գալիս ենք այստեղ ամեն օր երեկոյան ժամը 6-ից հետո, երբ արևը
չի վառում», - ասում է աղջնակը: «Մենք չենք վախենում այստեղ խաղալուց: Այստեղ
պառկած մարդիկ մեռած են: Ինչու՞ պիտի վախենանք մեռած մարդկանցից: Բացի այդ, այստեղ
շատ տապանաքարեր հրաշագործ են և վտանգի դեպքում կպաշտպանեն մեզ»:
|
´³ñÇ
·³Éáõëï
Üáñ³¹áõ½ª
·ÛáõÕ, áñÁ
ѳÝñ³Ñ³Ûï
¿ ¹³ñÓñ»É
Ù³Ñí³Ý
ßÝáñÑÇí: |
Հին գերեզմանոցի կողքին հիմա նոր գերեզմանոց կա: Նորադուզցիների նոր սերունդը
շարունակում է իր նախնիների ավանդույթ, և վարդագույն տուֆից ու բազալտից կառուցված
բոլոր տապանաքարերը խաչքարի տեսք ունեն:
Նոր տապանաքարերի մեծ մասը վեհաշուք տեսք ունի,
և նման խաչքարերի գինը տատանվում է 3000-ից մինչև
10000 դոլարÇ ë³ÑÙ³ÝÝ»ñáõÙ:
¶երեզմանների մոտ շատ քանդակներ կան՝ հիմնականում
կանանց և երեխաների: Հովիկ Կոստանյանը տոհմական
խաչքարի վարպետ է: Նա ասում է, որ հոր և եղբոր հետ
մոտ 400 խաչքար է տաշել:
Երկրաչափական
պատկերների պարզ նախշերով մի խաչքար տաշելու համար պահանջվում է մոտ մեկ ամիս: Միջին
չափսի բազալտի մի կտորն արժե 100-200 դոլար: Քանդակելուց հետո դրա գինն աճում է մինչև
600-1000 դոլար: «Ես սովորել են խաչքար տաշելու արհեստն իմ հորից, - ասում է
Կոստանյանը: - Հույս ունեմ, որ իմ որդին կշարունակի մեր ընտանեկան ավանդույթը և կդառնա
խաչքարի վարպետ»:
Նորադուզցիները հպարտանում են, որ իրենց գյուղը
զբոսաշրջիկներ գրավող տեսարժան վայր է: ¶յուղի
հյուրերի թվում են նախագահ Ռոբերտ Քոչարյանը և Ռուսաստանի
նախկին նախագահ Բորիս Ելցինը: ¶յուղացիներն
ասում են, որ Նորադուզի հնադարյան քարե կոթողները
մեծ տպավորություն են գործել բարձրաստիճան հյուրերի
վրա:
¶յուղացիները նաև շատ են հպարտանում իրենց
լեգենդով, որի համաձայն տապանաքարերը ժամանակին
պաշտպանել են գյուղը օտար նվաճողներից: Թեմուր Նվաճողի
արշավանքի ժամանակ գյուղացիները սաղավարտներ են
դրել խաչքարերի գագաթներին և սրերը հենել են քարերի
վրա: Հեռվից խաչքարերը նմանվել են զինված մարտիկների,
և Թեմուրի բանակը ընկրկել է սարսափազդու ոսոխի առաջ:
Ճիշտ
է լեգենդը, թե ոչ, սակայն Նորադուզի բնակիչները հավատում են, որ խաչքարերն իրենց
մշակութային ժառանգությունն են և հաջողություն են բերում իրենց: Միգուցե այդ պատճառով
են Նորադուզի բնակիչներն այդքան հյուրասեր և զվարթ: Նրանց գյուղը հայտնի է իր գերեզմանոցով,
սակայն մահվան մասին մտածելու փոխարեն նրանք գերադասում են իրենց ամեն մի օրն անցկացնել
կյանքը վայելելով: Պահակ Սարգսյանն ասում է, որ ամառային օրերին ինքը տուն չի
գնում, քնում է գերեզմանոցում: Նա հույս ունի, որ երբ մահանա, համագյուղացիներն իր
գերեզմանոցի վրա խաչքար կդնեն, սակայն անմիջապես ասում է. - «Ես դեռ շատ պատմություններ
ունեմ պատմելու»: |