|
ê³ý³ñÛ³ÝÇ
ѳí³ëïٳٵ
ï»Õ³ÝùÁ
å³ï³Ñ³Ï³Ýáñ»Ý
ãÇ ÁÝïñí»É
˳ÕáÕÇ
Ùß³ÏÙ³Ý
ѳٳñ: |
Պատմամշակութային հուշարձան համարվող այգիները Երևանի զարգացման ծրագրերի
պատճառով հայտնվել են ոչնչացման վտանգի տակ:
Եղեռնի հուշարձանին հարող տարածքում գտնվող Դալմայի
այգիներում 3000 տարի խաղող են աճեցրել և գինի են
պատրաստել:
Եթե իրականացվի Երևանի քաղաքապետարանի քաղաքի զարգացման ծրագիրը, ապա այգիները
կոչնչացվեն. նախատեսվում է այդտեղ կառուցել երկու ավտոճանապարհ, իսկ հողերը վաճառել
գործարարներին։ Որոշ լավատեղյակ աղբյուրների հավաստմամբ այդ տարածքում «Ֆրանկ Մյուլլեր»
ընկերությունը ցանկանում է ժամացույցի գործարան կառուցել: Շրջակա միջավայրի պաշտպանության
ակտիվիստները, գլխավորապես Կանաչների միությունը, փորձում են կանխել այգիների ոչնչացումը,
սակայն թերահավատ են, որ իրենց կհաջողվի կանգնեցնել այդ գործընթացը: Դալմայի
այգիները զբաղեցնում են 530 հա տարածք և, ինչպես ենթադրվում է, հիմնադրվել են մ.թ.ա.
7-րդ դարի սկզբին Արարատյան թագավորության (Ուրարտու) Թեյշեբաինի քաղաքի մերձակայքում։
1950-ականներին Կարմիր բլուրում իրականացված պեղումների
ժամանակ հայտնաբերվել են յոթ մառաններ 420 գինու
կարասներով, որոնցից յուրաքանչյուրի տարողությունը
800-1200 լիտր է։ Կարասների մեջ հայտնաբերված խաղողի
կորիզների ուսումնասիրությունից պարզվել է, որ դրանք
Դալմայում մինչև այժմ աճող եզանդարի, խարջի, ասքյարի,
մսխալի սորտերից են։
Հայտնաբերվել է նաև ածխացած խաղող, որը ակադեմիկոս Բ. Պիոտրովսկու պատվերով
1962 թվին ուսումնասիրել է խաղողագործ-գինեգործ Դերենիկ Սաֆարյանը: «Խաղողները
երեք խմբի էին բաժանվում, - պատմում է նա: - Առաջին երկուսը կլորավուն և ձվաձև էին,
որոնց մեջ սերմ չկար։ Դրանք նազելի ու քիշմիշ սորտերն էին, որ մինչև հիմա աճում են
Դալմայում։ Խաղողից չամիչ էին պատրաստել, որ ածխացել էր։ 3000 տարի առաջ արդեն իմացել
են, որ չամիչ անսերմ խաղողից են պատրաստում։ Երրորդ խմբի մեջ հայտնաբերեցի կորիզը`
ասքյարի սորտն էր, որ էլի աճում է Դալմայում»։ Դալմայի այգիները մինչև այժմ ոռոգվում
են 2800 տարի առաջ կառուցված Դալմայի ջրանցքով, որ սկիզբ է առնում Դավթաշենի կամուրջի
մոտից, ստորգետնյա կառույցով անցնում է մոտ երեք կիլոմետր ու Ծիծեռնակաբերդի լանջերին,
Դալմայի այգու եզրին գետնի տակից դուրս է գալիս։ «Մինչև պեղումները մարդիկ չգիտեին,
թե ջուրը որտեղից է գալիս։ Հանելուկ էր», - հիշում է Սաֆարյանը։ 1950-ական թվերին
պեղումների ժամանակ հայտնաբերված արձանագրության մեջ երկու ստորգետնյա ջրանցքների
մասին տեղեկություններ կան, որոնցից մեկը Դալմայի ջրանցքն է` փորված բազալտի շերտերի
միջով։ Ըստ ավանդության, 19-րդ դարի սկզբներին, երբ հեղեղատներից փակվել է ջրանցքի
ելքը, պարսիկ Հուսեին Ղուլի խանը կարգադրել է բացել այն, որ պարսկերեն հնչում է «դոլմե»,
և այդտեղից էլ մնացել է այգու ներկա անունը:
|
²Û·ÇÝ»ñÁ,
áñï»Õ ˳ÕáÕ
»Ý Ù߳ϻÉ
øñÇëïáëÇ
ÍÝݹÇó
¹»é ß³ï
³é³ç, ϳñáÕ
»Ý ¹³éݳÉ
ųٳóáõÛóÇ
·áñͳñ³ÝÇ
ßÇÝÑñ³å³ñ³Ï:
|
Սաֆարյանը ասում է, որ այգու տարածքը պատահական
չի ընտրվել. այն հարավ-արևմտյան թեքություն ունի,
իսկ նման աշխարհ³·ñ³-
կան դիրքում լուսա-
վորության և
ջերմային պայմանները առավել նպաստավոր են այգեգործության համար։ Դալմայի այգիներում
մինչև վերջերս մշակվել են խաղողի մոտ 80 սորտ և թթի, ծիրանի, խնձորի տասնյակ սորտեր։
Դալմայի այգեգործներից է եղել Սաֆարյանի հայրը, որը Հայաստանի առաջին հանրապետության
ժամանակ 1919 թվին գնել է 2,5 հա տարածք: «Մենք միայն 15 սորտ ծիրան ունեինք,
խաղողի տարբեր սորտեր։ Ամբողջ ընտանիքը աշխատում էր այգում։ Այն մեր եկամտի միակ
աղբյուրն էր»։ Խորհրդային իշխանությունները 1938 թվին Դալմայի այգիները Սաֆարյանների
և մյուս այգեգործների ձեռքից առնում են ու հանձնում կոլտնտեսությանը։
Խորհրդային իշխանությունները Երևանը դեպի հարավ-արևմուտք
ընդարձակելիս շրջանցել են Դալմայի այգիները, չեն
կառուցապատել այն՝ թողնելով որպես պատմամշակութային
ժառանգություն ու պտղատու այգիների օազիս։
Իննսունական թվերից տեղական իշխանությունները վարձակալման
տվեցին Դալմայի այգիները մշակման համար։ Վարձակալման պայմանագրերի ժամկետը լրանում
է հաջորդ տարի: 2000 թվին Երևանի քաղաքապետարանը մշակել էր Դալմայի այգիների կառուցապատման
ծրագիր ու ներկայացրել այն կառավարությանը։ Նախատեսվում էր Դալմայով ավտոճանապարհ
ու մայրուղի կառուցել: Տարածքի մի մասը պետք է անցներ Երևանի գարեջրի գործարանին,
իսկ «Հովնանյան» ՍՊԸ-ն նախատեսում էր այդտեղ գոլֆի դաշտ կառուցել:
Սակայն ¶րողների միությունում հրավիրված
Դալմայի այգու պաշտպանության հավաքին այդ ծրագիրը
տապալվեց։ (Սկսած 1987 թվից, երբ Հայաստանում սկիզբ
առավ շրջակա միջավայրի պաշտպանության շարժումը,
¶րողների միությունը դարձել է հավաքների անցկացման
վայրը և գոյապահպանական հարցերի մասին տեղեկությունների
տարածման աղբյուրը:)
«Քաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ
Սարգսյանը ինձ ասաց, որ այդ քննարկումը կարևոր էր, և որ ինքը հասկացավ, որ այգին
արժեք ունի, - ասում է Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը,
- սակայն իրականում իշխանությունները ծրագիրը քնացնում էին»։ Անցյալ տարի Երևանի
քաղաքապետարանը կրկին Դալմայի կառուցապատման նախագիծ է ներկայացրել կառավարությանը
և փորձում է հասնել դրա հաստատմանը:
«Ճանապարհ կառուցելու նախագիծ կա, բայց դեռևս
ներդրումներ չկան։ Որոշում դեռ չի կայացվել: Մինչև
Դալման այլ ճանապարհներ կան կառուցելու։ Քայլ առ
քայլ պիտի արվի», - ասում է Երևանի քաղաքապետարանի
ճարտարապետ Հրաչյա Վարդանյանը։
Սակայն տեղանքի պարզ զննումը ցույց է տալիս, որ Դալմայի այգու եզրերն արդեն կառուցապատվել
են։
Àստ քաղաքապետարանի պաշտոնական գրության,
Դալմայի այգուն հարող մոտ 100 հեկտար, ѳïϳå»ë
íերջին 3 տարիներին, ϳéáõó³å³ïí»É
¿ ռեստորաններáí, հյուրանոցներáí
և սաունաներáí։
|
²Û·ÇÝ»ñÁ
áéá·íáõÙ
»Ý Ñݳ¹³ñÛ³Ý
çñ³Ýóùáí: |
Դալմային հարող ու այգու մաս կազմող Սարդարի այգին
Հայաստանի հուշարձանների ցուցակում արձանագրված
է որպես պատմամշակութային հուշարձան, ինչը ենթադրում
է, որ այն պետք է պաշտպանված լինի կառուցապատումից:
Սակայն այգին կառուցապատվել է չորս կողմից և այգուց
մնացել է միայն մի փոքր հատված։
1996 թվին այգու մնացած հատվածը
տրվել էր Իրանի Հանրապետությանը դեսպանատուն, մզկիթ և հյուրանոց կառուցելու համար։
Սակայն Կանաչների միության ջանքերի շնորհիվ այդ ծրագիրը չիրականացավ։ «Այն ժամանակ
մեծ դեր խաղաց մեր հանդիպումը Իրանի դեսպանի հետ, -ասում է Սանասարյանը: - Մենք տեղեկացրինք
(իրանցիներին) Սարդարի այգու նշանակության մասին, որից հետո այլևս այդտեղ կառուցապատումը
դադարեց»։ Սարդարի այգին 1927 թվից հատկացվել է Խաղողագործության, պտղագործության
և գինեգործության ինստիտուտին որպես գիտահետազոտական տարածք։ Այստեղ մշակվել են խաղողի
80 սորտեր։ Ինստիտուտից մնացել է միայն 1895 թվին կառուցված շենքը իր գինեդարան-մառանով։
«Կոլեկցիոն այգուց բան չի մնացել, - ասում է Դերենիկ Սաֆարյանը, - Էն կենտրոնն
էլ կմտնեն, տներ կկառուցեն ու խաղողագործության ամբողջ պատմությունը ոտի տակ կոչնչանա-կգնա»։
Կանաչները մտահոգված են, որ Սարդարի ու Դալմայի այգիները կոչնչացվեն, քանի որ
նրանց արժեքը չի հետաքրքրում պաշտոնյաներին, որոնք այն դիտում են միայն որպես եկամուտի
աղբյուր։ Իսկ այն հանգամանքը, որ Դալման պատմամշակութային հուշարձան է, միայն կբարձրացնի
նրա ստվերային վաճառքի գինը։ «Մի քանի տարի անց Դալմայից միայն հիշողություն
կմնա, - ասում է Սանասարյանը: - Յուրաքանչյուր պաշտոնյա ուզում է, որ իր իշխանավարման
օրոք լինի տարածքի առուվաճառքը։ Դալման հարմար տարածք է մեծ կաշառքներ ստանալու համար»։
|